Բրիտանական Guardian-ը գրում է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կիրառում է սովետական ՊԱԿ-ի մեթոդները և վախեցնում է արևմտյան դիվանագետներին, հետևում ու ներխուժում նրանց տները: Հոդվածում ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունն անվանվում է «լրտեսական գործակալություն» (spy agency):
Պարբերականը մասնավորապես նշում է, որ նման միջոցներ են կիրառվում հատկապես ամերիկյան և բրիտանական դիվանագետների հանդեպ: Այս ամենը բացահայտել է Guardian-ի նախկին աշխատակից Լյուկ Հարդինգը, ով ռուսական ծառայությունների ապօրինությունների մասին պատմել է «Մաֆիայի երկիր» (Mafia State) գրքում:
Հարդինգը նշում է, որ, բացի դիվանագետներից, ահաբեկության նման մեթոդների զոհ են դառնում նաև լրագրողներ, ընդդիմադիրներ և իրավապաշտպաններ:









































