Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 1-ից Թուրքիայում ուժի մեջ է մտնում Դատարանների մասին նոր օրենքը, որը թուրքական խորհրդարանի կողմից ընդունվել է հունվարի 12-ին։
Նոր օրենքի համաձայն՝ դատական գործընթացի ժամանակ տեղի կունենան մի շարք քննարկումներ։ Օրինակ՝ դատական երդման ժամանակ վերացվելու է «Ալլահ» բառը։
Եթե նախկինում թուրքական դատարանում երդվում էին «Ալլահով և պատվով», ապա այժմ այդ արտահայտությունը փոփոխության է ենթարկվելու՝ վերածվելով «պատվով, արժանապատվությամբ և բոլոր սուրբ արժեքներով» արտահայտության։