Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և հարկադիր վերաբնակների գծով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովն Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները խոչընդոտում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան պետք է Ռուսաստանի հետ բանակցություններ վարեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Հայաստանի պաշտոնատար անձանց ձեռքերը թաթախված են արյան մեջ, սակայն միջազգային հանրությունն աչք է փակում դրա վրա։
Ես բազմիցս եղել եմ Հայաստանում, հայ ժողովուրդը ցանկանում է գահընկեց անել այս իշխանություններին և հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Սակայն Սերժ Սարգսյանն ու նրա հովանավորները խոչընդոտում են խաղաղ կարգավորմանը»։







































