«Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ այսօր Մյասնիկյան պողոտայում վնասազերծված հանցավոր խմբի մահացած անդամի անունը` Գուրգեն Հայրապետյան, մականունը` Եթում:
Գուրգեն Հայրապետյանը Ռուսաստանում կատարած ավազակային հարձակման ժամանակ ազատազրկման էր ենթարկվել 9 տարով և պատիժը կրում էր Հայաստանում: Նա անցյալ տարի վաղաժամկետ պայմանականով ազատ է արձակվել Էրեբունի քրեակատարողական հիմնարկից:









































