Monday, 15 06 2026
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից

Մակրոնի ուշագրավ նշանակումն ու Հայաստանի հնարավորությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է երկրի նոր վարչապետ՝ 73-ամյա Միշել Բերնյե, որը ֆրանսիական քաղաքականության «հնաբնակներից  է, բավականին փորձառու եւ մեծ կենսագրություն ունեցող գործիչ: Բերնյեն մի քանի անգամ զբաղեցրել է նախարարական պորտֆելներ՝ տարբեր կառավարություններում, այդ թվում եղել է նաեւ երկրի արտաքին գործերի նախարար: Միշել Բերնյեի նշանակումը տեղի է ունենում Ֆրանսիայում խորհրդարանի արտահերթ ընտրությունից ավելի քան երկու ամիս անց:

Այդ ընթացքում Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը ըստ էության թափուր էր, իսկ Գաբրիել Աթալը, որ հրաժարական էր ներկայացրել արտահերթ ընտրությանը ձախերի հաղթանակից հետո, ժամանակավոր պաշտոնավարում էր Մակրոնի խնդրանքով: Նոր վարչապետի նշանակման հարցում առանցքային ուշադրության առարկան այն է, որ նա Ֆրանսիայի քաղաքական դաշտի աջ պահպանողական թեւի ներկայացուցիչ է՝ Միավորում հանուն Հանրապետության կուսակցության ներկայացուցիչ, որը այսպես ասած գոլիստական թեւից սերող ուժ է, որի առաջնորդ եղել է նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը:

Միշել Բերնյեի վարչապետ նշանակումով Ֆրանսիայի նախագահն ըստ երեւույթին փորձում է կառավարելի դարձնել Ֆրանսիայում գերակշռող աջ տրամադրությունները: Չնայած խորհրդարանի ընտրությանը ձախ ուժերի հաղթանակին, Ֆրանսիայում այդուհանդեձ վերելք են ապրում աջ տրամադրությունները, որոնց հիմնական կապիտռալիզացնողը ծայրահեղ աջ դիրքերից ներկայացող Մարին Լե Պենն է: Ի դեպ, հենց նրա ուժն էր հաղթել թե Եվրախորհրդարանի ընտրություններում, թե նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլում:

Հենց Եվրախորհրդարանի ընտրություններում նրա հաղթանակից եւ Մակրոնի կուսակցության պարտությունից հետո Ֆրանսիայի նախագահը գնաց արտահերթ խորհրդարանական ընտրության: Առաջին փուլում Մարին Լե Պենի առաջնորդած ծայրահեղ աջ ուժի հաղթանակից հետո ֆրանսիական ընտրական համակարգի առանձնահատկությունների շնորհիվ երկրորդ փուլում փոխվեց դասավորությունն ու առաջին տեղում հայտնվեցին ձախերը, բայց անշուշտ չեն փոխվում հասարակական տրամադրության միտումները եւ Ֆրանսիայի նախագահը փորձում է թերեւս աջ վարչապետի նշանակումով կառավարել այդ տրամադրությունները: Այստեղ սակայն կա գուցե նաեւ ավելի լայն խնդիր:

Աջ ուժերի դիրքերը ամրանում են ամբողջ Եվրոպայում եւ այդ իմաստով, եվրոպական առաջնորդության դիրքը պահելու խնդիր ունեցող Ֆրանսիան չի կարող լուծել այդ խնդիրը, եթե չկարողանա ըստ էության առնչվել եվրոպական այդ միտումներին եւ լինել դրանց առաջնորդող: Հատկապես այն պարագայում, երբ այդ հարցում «դրոշակակիր» լինելու հայտ է ներկայացրել Հունգարիայի վարչապետ Օրբանը: Իհարկե նրա խաղադրույքի մի զգալի մասը Տրամպի վրա է, որի հաղթանակը գրեթե անխուսափելի էր Բայդենի պարագայում, սակայն ըստ էության բավականին անորոշ հեռանկար ունի Հարիսի մրցակցության դեպքում:

Այդուհանդերձ, եվրոպական իրողությունները դրանից քիչ են փոխվում, հետեւաբար քիչ են փոխվում նաեւ Ֆրանսիայի՝ ոչ միայն ներֆրանսիական, այլ նաեւ ներեվրոպական խնդիրները: Մակրոնի նշանակումը նաեւ դրանք կառավարելիության սահմանում պահելու փորձ է: Կստացվի՞, կամ ինչպես կստացվի, կերեւա ժամանակի ընթացքում: Հարկ է նաեւ նկատել, որ Ֆրանսիայի նոր վարչապետը բավականին բարյացկամ տրամադրվածություն ունի Հայաստանի եւ հայության հանդեպ:

Ավելին, նա Արցախ է այցելել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր եղած տարիներին: Այդ հանգամանքները հուշում են, որ Ֆրանսիայի նոր վարչապետի հետ արդյունավետ գործակցություն կարող է ունենալ Ֆրանսիայի հայ համայնքը: Եվ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանն էլ իր հերթին կարողանա թե պաշտոնական մակարդակի շփումներում օգտագործել այդ հանգամանքը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունը զարգացնելու համար, թե կարողանա օգտագործել նաեւ հայ համայնքի ինստիտուցիոնալ կարողությունները այդ հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում