Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Արաքսիա Սվաջյանն ուսումնական տարվա մեկնարկի առիթով շնորհավորել է սովորողներին

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է մի շարք ուսումնական հաստատություններ և շնորհավորել աշակերտներին ու մանկավարժներին:Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախարարի տեղակալի առաջին կանգառը Երևանի թիվ 167 հիմնական դպրոցն է եղել: Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է Գիտելիքի օրվա կապակցությամբ և նշել, որ իրականացվող բարեփոխումների ֆոնին բազմաթիվ ծրագրեր են նախատեսվում, որոնք ուսումնական գործընթացն առավել հետաքրքրական կդարձնեն: ԿԳՄՍ նախարարի տեղակալն իրազեկել է, որ ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի. «Ամեն ինչ պետք է անենք, որ մշակույթի բոլոր ոլորտները կրթության գործընթացում հնարավորինս շատ ընդգրկվեն: Մշակութային տարվա շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված»:Օրվա շրջանակում դպրոցում տեղի է ունեցել նաև նախակրթարանի բացում՝ նախատեսված 25 սանի համար:

Ընդհանուր առմամբ՝ Երևանի թիվ 167 հիմնական դպրոց հաճախում է 300 աշակերտ: Դպրոցի ամենակրտսեր սովորողներին ևս շնորհավորել է Արաքսիա Սվաջյանը և մաղթել հետաքրքիր ուսումնառություն:Ըստ աղբյուրի՝ հաջորդ կանգառը Երևանի թիվ 198 ավագ դպրոցն է եղել: Շնորհավորելով աշակերտներին՝ Արաքսիա Սվաջյանն ասել է. «Հետաքրքիր, արդյունավետ, գործունեության բազմազան ձևերով, նոր գիտելիքով ու կարողություններով լի տարի եմ մաղթում: Այս տարվանից հանրակրթության նոր չափորոշիչը ներդնում ենք նաև ավագ դպրոցներում, ինչը, ի թիվս բազմաթիվ այլ բաղադրիչների, յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է տալու իր համար նախընտրելի ու հետաքրքիր առարկաներ ընտրել՝ առավել խորքային ուսումնասիրելու համար:

Հուսով եմ՝ դա ձեզ ավելի շատ կկապի դպրոցին, և  հենց դպրոցի պատերի ներսում կսկսեք պատրաստվել բուհական  քննություններին»: Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ նոր չափորոշչի ներդրումն ուսուցիչներից առավել մեծ պատրաստվածություն ու ջանքեր կպահանջի: «Վստահ եմ՝ միասնաբար այս փորձությունը ևս կհաղթահարենք, որովհետև նախորդ տարիների փորձն արդեն իսկ ցույց է տվել, որ մեր ուսուցիչների մոտ նոր փոփոխություններ իրականացնելու և համբերատար աշխատելու ցանկությունն առկա է»,- ասել է նա և կոչ արել ուսուցիչներին ավելի ակտիվորեն մասնակցել բարեփոխումների գործընթացին:Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է ուսումնառության ընթացքում հետադարձ կապի անհրաժեշտությունը՝ իրականացվող փոփոխությունները վերլուծելու, դրանք կատարելագործելու և հնարավորինս արդյունավետ իրականացնելու նպատակով:Երևանի թիվ 198 ավագ դպրոցում սովորում է 320 աշակերտ:Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է նաև Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողներին: «Սա ձեր ուսումնառության հետաքրքիր փուլերից մեկն է, որն ապահովելու է լավ փորձառություն:

Այսօր իրականացվում են կրթության որակը փոխելու գործընթացներ, որտեղ բոլորը՝ սկսած ուսանողից և դասախոսից մինչև պետական պաշտոնյա, շատ կարևոր անելիքներ ունեն:  Միջին մասնագիտական կրթության ոլորտում մեզ համար առաջնային խնդիրներից է ամրացնել կրթություն-աշխատաշուկա կապը, որովհետև այս համակարգը տնտեսության համար պահանջված մասնագետներ ապահովող առաջնային օղակն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և մաղթել հետաքրքիր ու արդյունավետ ուսումնական տարի:Երևանի պետական հումանիտար քոլեջ այս տարի ընդունել է 320 առաջին կուրսեցի՝ 7 մասնագիտությամբ: Պետական միջոցներով վերանորոգվել է քոլեջի տանիքը:Նշվում է, որ նախարարի տեղակալն այցելել է նաև Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի դպրոց, որտեղ անցյալ տարի շահագործման է հանձնվել մոդուլային նոր դպրոց: Այցերի շրջանակում Արաքսիա Սվաջյանը շրջել է ուսումնական հաստատություններում, ծանոթացել ընթացիկ պայմաններին, հետաքրքրվել խնդիրներով, աշակերտներին ու ուսուցիչներին հուզող հարցերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում