Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում 2024 թվականի օգոստոսին ծնվել է 153 երեխա՝ 86 տղա և 67 աղջիկ։Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 89 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 35 ծնունդ՝ Սևանի, 20 ծնունդ՝ Գավառի, 8 ծնունդ՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 1 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 2023 թվականի օգոստոսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցվել է 173 ծնունդ։







































