Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Սահմանազատում՝ պակիստանյան կործանիչների «հովանու ներքո»

Օգոստոսի 30-ին Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել են սահմանազատման հանձնաժողովների գործունեության Կանոնադրությունը: Սպասվում է, որ սեպտեմբերի 2-ին այն կհրապարակվի: Փաստաթուղթը կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է վավերացում անցնի:

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացել են Միլլի մեջլիսի արտահերթ ընտրությունները: Նախնական տվյալներով Իլհամ Ալիևի «Ենի Ադրբեջան» կուսակցությունը ստացել է 68 մանդատ: Դա մեկով պակաս է, քան նախորդ գումարման խորհրդարանում ունեցածը, բայց սկզբունքորեն Ադրբեջանում դարձյալ կազմավորվել է միակուսակցական խորհրդարան:

Հենց այդ Միլլի մեջլիսն էլ պետք է վավերացնի նախաստորագրված Կանոնադրությունը: Քաղաքական ինչ վարք է դրսևորելու Իլհամ Ալիևը՝ կարելի է արդեն չկասկածել. հայ-ադրբեջանական կարգավորման հարցում դիրքորոշման որևէ փոփոխություն հազիվ թե տեղի ունենա:

Այդ է վկայում իշխանական մամուլի կողմից արված բացահայտումը, որ Ադրբեջանը Պակիստանից կործանիչներ ձեռք բերելու պայմանագիր է ստորագրել: Գործարքի ընդհանուր արժեքը 1,6 միլիարդ դոլար է, մեկ կործանիչի գինը՝ 25 միլիոն: Ընդ որում, հատուկ շեշտվում է, որ կործանիչների այդ խմբաքանակը հագեցած կլինի թուրքական արտադրության «օդ-երկիր» հրթիռներով:

Բացահայտվում է նաև, որ կործանիչները մասամբ են պակիստանյան, եւ դրանց արտադրությանը ներգրավված է նաև Չինաստանը: Ըստ իշխանական լրատվամիջոցի՝ Ալիևն այդ որոշումն ընդունել է, որպեսզի թարմացնի ռազմա-օդային ուժերը, որոնք բաղկացած են խորհրդային ՍՈՒ-25 և ՄիԳ-29-երից:

Գործարքն, իհարկե, առաջին հերթին ռազմական նշանակություն ունի, բայց չպետք է անտեսել նաև քաղաքական, նույնիսկ աշխարհաքաղաքական բաղադրիչը, քանի որ ներգրավվում է միանգամից մի քանի երկիր, որտեղ հատկապես կարևոր է Չինաստանի ներկայությունը:

Ալիևը հրավիրվել է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, որի ընթացքում, հավանաբար, քննարկվելու է այդ կառույցին Բաքվի անդամակցության հայտը: Չինաստանն արդեն իսկ ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի անդամակցությանը դրական է արձագանքել:

Անցած երկու-երեք օրերին Բաքուն ամենատարբեր մակարդակներով խոսել է «Հայաստանի ակտիվ վերազինման սպառնալիքի» մասին: Արտգործնախարար Բայրամովը նույնիսկ թույլ է տվել քննադատել սահմանային ամրաշինությունների կառուցումը, ինչին ձեռնամուխ է եղել Հայաստանը:

Նման իրավիճակում, սահմանազատման Կանոնադրության հրապարակմանն ընդառաջ բացահայտել ֆորմալ առումով Պակիստանի, գործնականում՝ Չինաստանի, հետ սպառազինությունների ձեռքբերման պայմանավորվածությունը և դրանից բխող մանրամասնությունները, միայն մի բան է նշանակում. Ալիևը մտադիր չէ հրաժարվել Հայաստանի հետ բանակցություններում ուժային գործիքակազմից:

Դա նաև աշխարհաքաղաքական ընտրության հստակ ցուցիչ է, եթե նկատի ունենանք, որ Չինաստանը, չնայած Միացյալ Նահանգների հետ ուղղակի առճակատման չգնալու կեցվածքին, շարունակում է աջակցել Ռուսաստանին:

Հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդներ չկան, բայց չի հետևում, թե չկան շահագրգիռ ուժեր կան նույնիսկ կենտրոններ։ Ադրբեջանի ռեսուրսներն այս իմաստով բավական շոշափելի-առարկայական են։ Ո՞րն է Հայաստանի օժանդակ ռեսուրսը, այն համադե՞լի է Բաքվի գործիքակազմին։ Հայ-ադրբեջանական միջպետական սահմա՞ն է վերականգնվում, թե՞ գծվում աշխարհա-քաղաքական, քաղաքակրթական «բաժանարար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում