Դիլիջանի թունելն օգոստոսի 23-ին ժամը 10։00-ից մինչև 12։00-ը հոսանքազրկվելու է էլեկտրամատակարարման խափանման պատճառով։ Ինչպես տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, վերոնշյալ ժամանակահատվածում իրականացվելու են վերականգնման աշխատանքներ։








































