Ֆինլանդիայում ստեղծել են աշխարհի ամենաերկար սեղանը, որը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ինչպես հայտնում է «Իտառ-Տասսը», սեղանի երկարությունը 163 մետր 58 սանտիմետր է, այն գերազանցում է Սինգապուրում նախկինում կառուցված ամենաերկար սեղանին, որի երկարությունը 160 մետր 20 սանտիմետր էր:
Ռեկորդը սահմանվել է Ֆինլանդիայի Նաուվո քաղաքում, այստեղ ամեն տարի անցկացվում է Septemberfestival երաժշտական փառատոնը, և սեղանը կառուցվել է այս կապակցությամբ:
Սեղանը պատրաստելուց անմիջապես հետո նրա շուրջը ճաշել է 550 մարդ:











































