Monday, 06 07 2026
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել

Ադրբեջանը՝ հակաուկրաինական պլացդարմ

Վլադիմիր Պուտինի Բաքու այցի նախօրեին ռուսաստանյան որոշ թելեգրամ-ալիքներ՝ հղելով «թուրքական լրատվամիջոցներին» գրեցին, որ Կուրսկի մարզում Ուկրաինան «կիրառում է խորհրդային Տոչկա ՈՒ հրթիռներ», «Ադրբեջանական մամուլն ավելի հեռու գնաց եւ ենթադրեց, որ «այդ, ինչպես նաեւ խորհրդային արտադրության որոշ ՀՕՊ միջոցներ, հնարավոր է, Ուկրաինային Հայաստանն է մատակարարել»:

Թե ՆԱՏՕ-ի երկրներից արդիական ՀՕՊ համակարգեր եւ գերճշգրիտ հրթիռներ ստացող Ուկրաինայի ինչի՞ն են պետք «Տոչկա ՈՒ»-ն եւ «Բուկ»-ը՝ ռուս-ադրբեջանական քաղտեխնոլոգներին չի հուզել: Կարեւոր է ռուսաստանցիներին ներշնչել, որ Հայաստանը «կռվում է Ռուսաստանի դեմ»:

Այս հնարքի «գլխին սառը ջուր լցրել» Ուկրաինայի Ռազմա-ծովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը: Պուտին-Ալիեւ բանակցություններից հետո նա բացահայտել է, որ Ռուսաստանը Սեւ ծովից Կասպից ծով է տեղափոխել երկու «Կարակուրտ» նախագծի ռազմանավ, որոնք ընդունակ են կրել եւ արձակել «Կալիբր» տեսակի բալիստիկ հրթիռներ: Պլետենչուկի գնահատմամբ՝ դա Ուկրաինայի համար սպառնալիք է:

Կասպից ավազանից «Կալիբր» բալիստիկ հրթիռներ Ռուսաստանը կիրառել է Սիրիայում ԻԼԻՊ-ի հենակետերը խոցելու նպատակով: Ադրբեջանական կողմն այդ ժամանակ չէր թաքցրել, որ իր օդային տարածքն այդ նպատակով օգտագործելու համաձայնություն տվել է: Պուտին-Ալիեւ համատեղ հայտարարության մի դրույթը վերաբերում է «նավաշինական համատեղ ծրագրին»: Ֆորմալ ձեւակերպմամբ խոսքը «լցանավերի» մասին է:

Բայց, դատելով Ուկրաինայի ՌԾՈՒ խոսնակի բացահայտման ժամանակագրությունից, Կիեւում անհավանական չեն համարում, որ Կասպից ծովից «Կալիբր» հրթիռներով հարձակման ենթարկվելու ծրագիրը Պուտին-Ալիեւ բանակցություններում քննարկվել է, եւ «դա սպառնալիք է»: Սեւ ծովում Ռուսաստանի ռազմանավերը մշտապես ենթարկվում են ուկրաինական ԱԹՍ-երի եւ ռոբոտ-մարտանավակների հարձակումներին:

Որոշ տեղեկություններով՝ Սեւծովյան նավատորմի մի մասն Ռուսաստանը «վերաբազավորել է Աբխազիայում»: Այժմ հայտնի է դառնում, որ առնվազն երկու ռազմանավ էլ տեղափոխվել է Կասպից ծով: Պուտին-Ալիեւ հայտարարության տեքստում հղում կա Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին պայմանագրին: Ոչ ոք վստահաբար չի կարող պնդել, որ այն գաղտնի հավելվածներ չունի:

Կամ ի՞նչ երաշխիք կա, որ այդ հնգակոզմ պայմանագրից զատ ռուս-ադրբեջանական «սեպարատ պայմանավորվածություններ» չկան: Այլապես Ուկրաինայի ՌԾՈՒ խոսնակ Պլետենչուկն ինչու՞ հենց ՌԴ նախագահի Բաքու այցից հետո է խոսում Կասպից ծովից ռազմական սպառնալիքի մասին:

Պուտին-Ալիեւ համատեղ հայտարարությունը քաղաքական առումով հակաուկրաինական է: Կասպից ծովում Ռուսաստանն, իհարկե, սեփական ջրային սահմաններ եւ նավատորմ ունի: Բայց երբ մի քանի տարի առաջ հենակայանը եւ հրամանատարական կետն ու ենթակառուցվածքներն Աստրախանից տեղափոխվեցին հարավ՝ Դաղստանի ափեր, ադրբեջանական փորձագետները տագնապ հնչեցրին, որ «Բաքվի ծովախորշը վերածվում է թիրախի»:

Քառասունչորսօրյա պատերազմից հետո Բաքվի ծովախորշում ռուսական ռազմանավերի մի քանի հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել: Հարկ եղած դեպքում Ադրբեջանը կարող է նաեւ իր ջրային տարածքներում «հյուրընկալել» Ուկրաինայի դեմ «Կալիբր» հրթիռներ արձակող ռազմանավ: Դա, ինչ խոսք, ռիսկային կլինի, բայց ռուսներն ասում են չէ՞. «Պարտքը հատուցմամբ է գեղեցիկ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում