Tuesday, 30 06 2026
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը

Թուրքիան մտադիր է մեկ տարվա ընթացքում ավարտել նոր սահմանադրության նախապատրաստումը

Թուրքիայի նոր սահմանադրության մշակման և ընդունման շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում՝ փաստաթուղթը 2025 թվականի աշնանային նստաշրջանում խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է հանրապետության Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Նուման Քուրթուլմուշը։

«Մեր ծրագիրն է նոր սահմանադրության շուրջ բանակցություններն ավարտել մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ 2024 թ. հոկտեմբերից մինչև 2025 թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, և սկսել նոր օրենսդրական տարում դրա ընդունման աշխատանքը», – ասել է նա Milliyet թերթին՝ հավելելով, որ հոկտեմբերից նախատեսվում է փաստաթղթի պատրաստման աշխատանքներին ներգրավել ոչ կառավարական կազմակերպությունների, բուհերի, իշխանության դատական ​​ճյուղի և հասարակայնության ներկայացուցիչներին։

«Մենք հաշվի կառնենք յուրաքանչյուրի կարծիքը…. 28-րդ գումարման խորհրդարանի հիմնական խնդիրներից մեկը ժամանակակից, ժողովրդավարական, ներառական և համապարփակ սահմանադրության մշակումն է: Ես մեր խորհրդարանում տեսնում եմ նոր սահմանադրություն ընդունելու ցանկություն և հույս ունեմ, որ դա կարվի», – ասել է Քուրթուլմուշը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ  բազմիցս հայտարարել է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին ներկայիս սահմանադրության փոխարեն, որն ընդունվել է 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո։ 2017 թվականի հանրաքվեից հետո հանրապետությունում կառավարման խորհրդարանական ձևը փոխարինվեց նախագահականով, սակայն նոր սահմանադրություն չընդունվեց։ 2023 թվականի մայիսին վերընտրվելուց հետո Էրդողանը նշել է, որ նոր սահմանադրության ընդունումն իր վարչակազմի հիմնական խնդիրներից մեկն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում