Monday, 06 07 2026
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը

Թուրքիան Ռուսաստանին չի վստահում

Թուրքիան մտադիր է կարգավորել Սիրիայի հետ հարաբերությունները: Այդ մասին Անկարան հայտարարել է ամիսներ առաջ: Արտաքին գործերի նախարար Ֆիդանը նույնիսկ բացահայտել է, որ դեռեւս Ազգային հետախուզական ծառայության տնօրենի պաշտոնում գաղտնի քննարկումներ է ունեցել սիրիացի գործընկերների հետ: Մամուլում տեսակետ էր շրջանառվել, որ Թուրքիայի եւ Սիրիայի նախագահները կարող են հանդիպել Մոսկվայում: Այդ կանխատեսումներն իրականության չդարձան.

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հասկացրեց, որ Էրդողանի հետ կհանդիպի, եթե Թուրքիան զորքերը դուրս բերի Սիրիայի հյուսիսային շրջաններից կամ առնվազն հրապարակային խոստում տա: Անկարան պարզաբանեց, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը հարգում է, բայց զորքերը դուրս կբերի, եթե լուծվի իր անվտանգության հարցը.

Ըստ էության, թուրք-սիրիական կարգավորման մոսկովյան միջնորդությունը հաջողություն չունեցավ կամ, գուցե, այս փուլում եւ առհասարակ Ռուսաստանին Ասադ-Էրդողան հաշտությունը ձեռնտու չէ: Ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահի Բաքու այցին ընդառաջ Իրանում Թուրքիայի դեսպան Քիրլանգիչը Tasnim գործակալությանը հարցազրույցում հույս է հայտնել, որ թուրք-սիրական կարգավորման հարցում Իրանը կառուցողական մոտեցում կցուցաբերի:

Դեսպանի գնահատմամբ՝ Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերումը «այդ երկրում ԱՄՆ գործողություններից հետո քաոս կստեղծի»: Ակնարկը վերաբերում է Սիրիայի հյուսիսի այսպես կոչված՝ «փաստացի քրդական ինքնավարությանը»: Թուրքիան համարում է, որ դա ամերիկյան նախագիծ է եւ վճռականորեն պնդում, որ «իր սահմանների մոտ ահաբեկչական պետության ստեղծում թույլ չի տա»:

Թուրք-սիրիական հաշտեցման Անկարայի նախաձեռնությունը կառուցված է այն կանխավարկածով, որ «քրդական ինքնավարության» ոչնչացումը ձեռնտու է նաեւ Ասադին, քանի որ այդ դեպքում Սիրիայի տարածքային ամբողջականությունը ֆորմալ առումով վերականգնվում է, թուրքական զինված ուժերի ներկայությունը՝ Դամասկոսի կողմից ճանաչվում:

Դժվար է ասել՝ Ռուսաստանի նախագահը փորձե՞լ է այս հեռանկարի օգտակարության հարցում Ասադին համոզել, բայց հաջողության չի հասել, թե՞ Մոսկվայում նման քննարկումներ չեն եղել, եւ Անկարան ձգտում է դրան հասնել Իրանի միջոցով: Իրանում Թուրքիայի դեսպանը խնդիրը դիտարկել է Սիրիայի հարցով ռուս-թուրք-իրանական պայմանավորվածություններից դուրս, բացառապես թուրք-իրանական քննարկումների կտրվածքով եւ ամփոփել, որ Թուրքիան եւ Իրանը «տարածաշրջանում կայունություն հաստատելու հարցում մեծ դեր են խաղում»:

Դեռեւս մունիցիպալ ընտրություններից առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչական լայնածավալ ռազմագործողություն» սկսելու ծրագրի մասին, որը պետք է մեկնարկեր հունիսին: Թուրքիան այդ ուղղությամբ միայն սահմանափակ քայլեր է ձեռնարկում, ընդ որում՝ միայն Իրաքի հյուսիսում:

Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն չի կայացել, եւ Անկարան այդ հարցում Մոսկվային չի վստահում կամ եզրակացության է եկել, որ Ասադի նկատմամբ Իրանի ազդեցությունն ավելի ծանրակշիռ է: Օդային աղետի ենթարկվելուց կարճ ժամանակ առաջ Իրանի նախագահ Ռեիսին այցելել է Անկարա, հայտարարվել է, որ Էրդողանը փոխադարձ այց կկատարի, բայց դա տեղի չունեցավ:

Ավելին, Էրդողանը ներկա չէր Ռեիսիի հրաժեշտի արարողությանը: Թուրքիան արարողակարգի բարձր մակարդակով չմասնակցեց Իրանի նախագահ Փեզեշքիանի երդմնակալությանը: Թուրք-իրանական շփումների մասին առ այսօր պաշտոնական տեղեկատվություն չկա: Թուրք-սիրիական հաշտեցման հարցում Իրանն ինչպե՞ս կարող է կառուցողական լինել, եթե Թեհրանը եւ Անկարան բարձր մակարդակի շփումներ չունեն: Ընդ որում, գոնե հրապարակային առումով հայտնի չէ նաեւ Իրան-Սիրիա ակտիվ հարաբերությունների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում