Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Սամվել Կարապետյանը «սաբոտա՞ժ» է անում

Արդեն տեւական ժամանակ է, ինչ սոցիալական ցանցերում հնարավոր է հետեւել Երեւանի տարբեր հատվածներում բնակվող քաղաքացիների շարունակվող դժգոհության՝ էլեկտրաէներգիայի անջատումների առնչությամբ: Քաղաքացիները բողոքում են, ոչ միայն հաճախակի եւ տեւական դարձած աննջատումներից, ընդ որում թե քաղաքի կենտրոնական, թե նաեւ տարբեր ծայրամասային հատվածներում, այլ նաեւ քաղաքային եւ պետական կառավարման ինստիտուտների լռությունից եւ ըստ էության անտարբերությունից: Լռում է նաեւ Հայաստանի էլցանցերը, որն իհարկե պետական ընկերություն չէ, բայց իր ունեցած մոնոպոլ դիրքի պարագայում ենթակա է պետական կարգավորման:

Հայաստանի էլցանցերը, ինչպես հայտնի է, 2015 թվականից պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանին, որը ցանցերը գնեց ռուսական ընկերությունից՝ 2015 թվականին ծավալված Էլեկտրիկ Երեւան քաղաքացիական շարժման «արդյունքում»: Ի՞նչ է կատարվում Հայաստաի էներգետիկ շուկայում այսօր, ինչու՞ են հաճախակի ու տեւական անջատումներ, ու նաեւ այդ կապակցությամբ պատասխանատուների լռություն: Եթե հաճախակի են վթարները, ապա դա նշանակում է, որ համակարգը մաշված է եւ պահանջում է խոշոր ներդրումներ:

Եթե կան այլ պատճառներ, ապա որո՞նք են դրանք, եւ ընդհանրապես ի՞նչ է կատարվում: Համենայն դեպս, քաղաքացիները «մոլագար» չեն, որպեսզի օրեր եւ անգամ շաբաթներ շարունակ դժգոհեն եւ ահազանգեն սոցիալլական ցանցերում: Իսկ, քանի որ կա այդ իրավիճակը, եւ չկան պատասխաններ, ապա առաջանում է մեկ այլ հարց՝ արդյո՞ք Հայաստանի էներգետիկ համակարգում հասունացվում է որեւէ մի ճգնաժամ, որը կարող է դառնալ հիմք որեւէ նոր շարժման, պայմանականորեն՝ «էլեկտրիկ Երեւան-2»-ի, ինչն էլ կարող է հանգեցնել նրան, որ առաջին Էլեկտրիկ Երեւանի «արդյունքում» ցանցերի սեփականատեր դարձած Սամվել Կարապետյանը նոր «էլեկտրիկ Երեւան»-ի արդյունքում ցանցերը հանի վաճառքի:

Սա իհարկե որպես տարբերակ, որի վերաբերյալ հարցադրումը համենայն դեպս բխում է առկա իրավիճակից: Այստեղ գուցե ավելորդ չէ նկատել նաեւ, որ 2022 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում էլէկտրաէներգիայի մատակարարման շուկան ազատականացված է, էլցանցերը այլեւս չունեն մենաշնորհ եւ քաղաքացիները կարող են էլեկտրաէներգիա գնել նաեւ այլ ընկերությունից: Հասկանալի է սակայն, որ ենթակառուցվածքային առումով էլցանցերը շարունակում են լինել դե ֆակտո մենաշնորհ:

Այսինքն, քաղաքացիներին էներգիա վաճառող նոր ընկերության ձեւավորումը պահանջում է ժամանակ, եթե իհարկե ընդհանրապես լինի այդպիսի ցանկություն ունեցող ներդրող: Արդյո՞ք մատակարարումների ներկայիս վիճակը շուկայի ազատականացման դեմ էլցանցերի «սաբոտաժ» է, թե՞ Սամվել Կարապետյանը պարզապես անհեռանկար է համարում ազատականացումից հետո Հայաստանում ենթակառուցվածքային արդիականացման խոշոր ներդրումներ անելը:

Իհարկե, սրանք հնարավոր վարկածներ են, եւ ամենեւին չի բացառվում, որ գործ ունենք շատ ավելի պարզ, իսկ գուցե եւ ավելի բարդ պատճառների հետ: Սակայն փաստ է այն, որ Հայաստանի հանրապետության քաղաքացիների մի զգալի մաս արդեն տեւական ժամանակ չի ստանում էլեկտրաէներգիայի մատուցման պատշաճ ծառայություն, ինչի առնչությամբ նաեւ չի ստանում որեւէ պատասխան Հայաստանի հանրապետության պետական գերատեսչություններից, որոնք այդօրինակ խնդիրների թիվ մեկ, գլխավոր պատասխանատուն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում