Monday, 06 07 2026
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «Ռենդերֆորեսթ» ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ օգոստոսի 2-ին այցելել է «Ռենդերֆորեսթ» ընկերություն, որն ավտոմատացված դիզայնի և տեսանյութերի ստեղծման առցանց հարթակ է: Այն առաջարկում է թվային բովանդակություն ՝ ներառյալ տեսանյութեր, անիմացիաներ, վեբ կայքեր, տարբերանշաններ, մակետներ, սոցիալական մեդիայի գրաֆիկներ, սահիկաշարեր ստեղծելու գործիքների փաթեթ։ Հարթակն ունի ավելի քան 20 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհից։Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, չնայած ընկերությունը հիմնադրվել է Երևանում 2013 թվականին, 2024 թվականին բացվել է ընկերության նոր գրասենյակը` «Վուդս» կենտրոնում, այս անգամ ևս՝ ոչ ստանդարտ մտահղացումներով ու լուծումներով։ Նոր գրասենյակը ունի 600 աշխատատեղ, միջոցառումների և կոնֆերանսների սրահներ։ Ունի նաև նորարարական կրթական կենտրոն տարեկան 2000 ուսանողի համար կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությամբ, ինչպես նաև պրոֆեսիոնալ գրադարան՝ 10 000 գրքերի ֆոնդով։

 «Վուդս» կենտրոնի տնօրեն Արթուր Սաֆարյանը, նախարարին ներկայացնելով ընկերության անցած ուղին և ներկա գործունեությունը, ծանոթացրել է կենտրոնի բազմաֆունկցիոնալ հնարավորություններին, իրականացվող ծրագրերին, անդրադարձ է եղել նաև ընկերության կրթական կենտրոնին՝ Արդի ակադեմիային։Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը խոսվել է համագործակցության մի շարք հնարավորություններից, այդ համատեքստում՝ պետություն֊մասնավոր հատված կապից: Նախարարը ներկայացրել է ոլորտի աջակցության վերաբերյալ նախարարության գործուն քայլերն ու դրանցից բխող հնարավորությունները, իրականացվող ծրագրերն ու առաջիկա պլանները: Նշվում է, որ «Ռենդերֆորեսթ»-ի պրոդուկտն ամբողջովին նախագծվել և ստեղծվել է Հայաստանում։ Ընկերության կապիտալը ևս ամբողջությամբ հայկական է։ Հատկանշական է, որ ընկերության արտադրանքի  ավելի քան 97 տոկոսը արտահանվում է՝ Հայաստանը ներկայացնելով որպես բարձր տեխնոլոգիական ոլորտի խոշոր արտահանող երկիր։ «Ռենդերֆորեսթ»-ի հաճախորդներից են ԱՄՆ կառավարության մարմինները, «Ջեներալ էլեկտրոնիքս»-ը, «Վոդաֆոն»-ը, «Քենոն»-ը և այլն։ 2015 թվականին բացվել է նաև կազմակերպության առաջին գրասենյակը Գյումրիում։ Ընկերությունը ՀՀ խոշոր հարկատու է, որտեղ աշխատում է ավելի քան 80 մասնագետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում