ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպման մեջ գլխավոր մեղադրյալ Խալիդ Շեյխ Մոհամմեդը և նրա երկու հանցակիցները գործարքի են գնացել ԱՄՆ զինվորական դատախազների հետ, ինչի արդյունքում, ըստ ամերիկյան մամուլի, նրանք կխուսափեն մահապատժից։
Խալիդ Շեյխ Մոհամմեդը, Վալիդ Մուհամմադ Սալիհ Մուբարաքը բեն Աթաշը և Մուստաֆա Ահմեդ Ադամ ալ-Հավսաուին այս բոլոր տարիներին անցկացրել են Կուբայի Գուանտանամոյի ամերիկյան բազայի ճամբարում:
Խալիդ Շեյխ Մոհամմեդը ձերբակալվել է Պակիստանում 2003 թվականին, իսկ 2008 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ գլխավորը՝ 2796 մարդու սպանությունը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։
Գործարքի մասին Պենտագոնը հայտարարել էր՝ չհստակեցնելով դրա պայմանները, սակայն New York Times-ին հայտնի է դարձել, որ մեղադրյալները համաձայնել են ընդունել իրենց մեղքը և մահապատժի փոխարեն ստանալ ցմահ բանտարկություն:
59-ամյա Խալիդ Շեյխ Մոհամմեդը ծնվել է Պակիստանում, ապրել արաբական երկրներում, սովորել է ԱՄՆ-ում, Աֆղանստանում կռվել է խորհրդային զորքերի դեմ։
Ամերիկյան հետաքննությունը պնդում է, որ հենց նա է առաջարկել «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին կազմակերպել 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները: Բացի դրանից, ենթադրվում է, որ Մուհամեդը ներգրավված է մի քանի այլ աղմկահարույց ահաբեկչությունների մեջ:






































