Friday, 03 07 2026
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT

ՄԱԿ-ը հայտնել է Իսրայելի կողմից ձերբակալված 53 պաղեստինցիների մահվան մասին

2023 թ. հոկտեմբերից ի վեր իսրայելցիների կողմից ձերբակալված հազարավոր պաղեստինցիներ դուրս են տարվել Գազայի հատվածից, ընդ որում, առնվազն 53 մարդ մահացել է Իսրայելի բանտերում և ռազմական օբյեկտներում: Այդ տվյալները ներկայացված են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության (ՄԻԳՀՎ)՝ Ժնևում հրապարակված զեկույցում։

«(2023 թվականի) հոկտեմբերի 7-ից հազարավոր պաղեստինցիներ, ներառյալ բժշկական անձնակազմ, հիվանդներ և հակամարտությունից փախչող տեղի բնակիչներ, ինչպես նաև գերի ընկած զինյալներ Գազայի հատվածից տարվել են Իսրայել՝ սովորաբար կապանքներով և կապած աչքերով: Նաև հազարավորները ձերբակալվել են Հորդանան գետի արևմտյան ափին և Իսրայելում», – նշվում է զեկույցում։

ՄԻԳՀՎ-ում արձանագրել են, որ որպես կանոն, «նրանց պահել են գաղտնի, առանց բացատրելու նրանց ձերբակալման պատճառները, առանց փաստաբանի հասանելիության կամ արդյունավետ դատական ​​վերահսկողության»:

Ըստ զեկույցի՝ հայտնի է, որ առնվազն 53 պաղեստինցի կալանավորներ են մահացել իսրայելական ռազմական օբյեկտներում և բանտերում։

Զեկույցում բերված են տվյալներ կալանքի տակ գտնվողների  «սարսափելի պայմանների», ինչպես նաև «խոշտանգումների և  դատավարության երաշխիքների խախտումների» մասին, ինչը հարուցել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի «լուրջ անհանգստությունը կամայականության և այդ կալանքների՝ ըստ էության պատժիչ բնույթի առիթով»:

«Միջազգային իրավունքը պահանջում է, որ ազատությունից զրկված բոլորի հետ վերաբերվեն մարդկայնորեն և արժանապատվորեն, և այն խստիվ արգելում է խոշտանգումները կամ այլ դաժան վերաբերմունքը», – հիշեցրել է Թյուրքը:

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն անդրադարձել է նաև ՀԱՄԱՍ-ի մոտ հոկտեմբերից պահվող իսրայելցի պատանդների վիճակին՝ նշելով, որ նրանք ևս պահվում են սարսափելի պայմաններում, առանց բավարար սննդի և ջրի, սանիտարական վատ պայմաններում։ Ըստ զեկույցի՝ շատերին ծեծի են ենթարկում, ենթարկում սեռական բռնության։ Ֆոլքեր Թյուրքը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին, մանրակրկիտ հետաքննել բոլոր միջադեպերը, որոնք հանգեցրել են միջազգային իրավունքի լուրջ խախտումների, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում