Օգտագործելով միայն մատները և սմարթֆոնների ու պլանշետային համակարգիչների համար նախատեսված հավելվածը` ճապոնացի Սեյկոկու Յամաոկան ստեղծում է արվեստի իսկական գործեր իր iPod Touch-ի էկրանի վրա: Նրա նկարներն ավելի շատ յուղաներկով արված նկարներ են հիշեցնում, քան թվային գործեր: Այս մասին գրում է TheTelegraph-ը:
Տեսանյութում պատկերված է, թե ինչպես 3 ու կես ժամում ճապոնացին 3 դոլարանոց հավելվածով նկարում է կնոջ դիմապատկեր: