Sunday, 05 07 2026
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացություն թիվ 62202919 քրգործով մաս V

Մ Ե Ղ Ա Դ Ր Ա Կ Ա Ն  

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(Հ Ա Տ Ո Ր   3)

2008 թվականի մարտի 2-ի դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ այն մասին, որ դեպքի վայր է հանդիսանում ՌԴ դեսպանատան դիմաց գտնվող Զաքյան և Գրիգոր Լուսավորիչ, ինչպես նաև Գրիգոր Լուսավորիչ և Մաշտոցի պողոտայի խաչմերուկները:

Զննությամբ պարզվել է, որ Զաքյան և Գրիգոր Լուսավորիչ փող.ների խաչմերուկում գետնին թափված են եղել բազմաթիվ քարե բեկորներ, կոտրված ապակու կտորներ և դատարկ պլաստմասե շշերի տարաներ: ՌԴ դեսպանատան ձախ կողմում, նախկին քաղաքապետարանի շ.ի դռան վրա հայտնաբերվել է 013 ՈՍ 05 դեֆորմացված պետհամարանիշը: Նշված շ.ի վերջնամասում, պատի տակ կայանված «ՎԱԶ 2106» նիվա մակնիշի 61 ՍՍ 929 համարանիշի ավտոմեքենայի բոլոր ապակիները կոտրված են եղել, իսկ առջևի 2 անվադողերն իջեցված: Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեում տեղակայված 0015 համարի «Հայ փոստ» բաժանմունքի մուտքի դռան աջ կողմում գտնվող ապակին կոտրված է եղել: «Հայ փոստ» բաժանմունքից 10 մետր հեռավորության վրա գտնվել է «ՈՒԱԶ» մակնիշի ոստիկանական ավտոմեքենա՝ ամբողջությամբ այրված և կոտրված վիճակում: Ավտոմեքենայի պետհամարանիշները բացակայել են, իսկ հետևի հատվածում ամրացված է եղել փշալարի սայլակը, որից փշալարը ձգվել է փող.ի ամբողջ երկայնքով: «Հայ փոստ» բաժանմունքի դիմաց գտնվող կանգառի սպասասրահի ապակիները կոտրված են եղել: Գրիգոր Լուսավորիչ 12 շ.ի վերջնամասի դիմացի հատվածում, մայթեզրից 10 մետր հեռավորության վրա գտնվել է կողքի շրջված, ամբողջությամբ այրված և վնասված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա, որի պետհամարանիշները բացակայել են: Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան, Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոցի պողոտա խաչմերուկների մայթեզրերին և փող.ում առկա են եղել կոտրված ապակիներ, քարի կտորներ և պլաստմասե դատարկ շշեր: Նշված փող.ից և մայթեզրից զննությամբ հայտնաբերվել են թվով 45 հատ տարբեր փամփուշտների կրակված պարկուճներ և 2 հատ ստվարաթղթե իրաններով հրթիռների պարկուճներ:

Հատոր 2, գ.թ. 196-210

2008 թվականի մարտի 2-ի դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ այն մասին, որ դեպքի վայր է հանդիսանում Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոցի պողոտայի խաչմերուկը, Հակոբ Պարոնյան փող.ի 150 մետր հատվածը:

Զննությամբ պարզվել է, որ «Ձկան խանութի» դիմաց գետնին թափված են եղել 8 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճներ: Նույն խանութի դիմաց, դեպի Մաշտոցի պողոտայի խաչմերուկի ուղղությամբ աջ անկյունաքարային հատվածում հայտաբերվել են ևս 2 հատ 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի պարկուճներ: Դրանցից դեպի աջ՝ լուսացույցի տակ, հայտնաբերվել են 7 հատ նույն պարկուճներից և 4-5 քմ շառավիղով գետնին թափված հայտնաբերվել են ևս 117 պարկուճներ: 59 հատ պարկուճներ հայտնաբերվել են խաչմերուկի ձախ անկյունում՝ «ՎԵԳԱ» խանութի դիմացի 8 քմ շառավիղով հատվածում: Խաչմերուկի կենտրոնից դեպի ձախ, եզրային հատվածից 4 մետր վերև, Մաշտոցի պողոտայի գետնանցումի վրա հայտնաբերվել է արնանման հետք 2×1,30 մետր մակերեսով, որին կից հատվածում հայտնաբերվել են 5,45 մմ տրամաչափի 11 հատ պարկուճներ: Նշված վայրից դեպի ձախ, խաչմերուկի կենտրոնում հայտնաբերվել են 50 հատ պարկուճներ: Նույն ուղղությամբ 3 մետր հեռավորության վրա, 6 քմ շառավիղով գետնին թափված են եղել 29 հատ պարկուճներ: Նույն հատվածից դեպի ձախ, «ՄԵՏՐՈՊՈԼ» հյուրանոց տանող ուղղությամբ հայտնաբերվել են 20 հատ նույն պարկուճներից: Խաչմերուկի մեջտեղում փռված է եղել փշալար, որի երկայնքում հայտնաբերվել են թվով 30 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճներ: Խաչմերուկի կենտոնից դեպի Հ.Պարոնյան փող., 5 մետր հեռավորության վրա, կողաշրջված և այրված վիճակում գտնվել է «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա: Նշված ավտոմեքենայից 3 մետր դեպի Հ. Պարոնյան փող., 15 մետր շառավիղով գետնին թափված են եղել նույն տրամաչափի պարկուճներ: Խաչմերուկից դեպի Հ.Պարոնյան փող.ի սկզբնամաս, թիվ 2 շ.ի դիմաց հայտնաբերվել են 27 հատ ստվարաթղթե պատյաններով «R/П-95» տեսակի պարկուճներ: Նույն վայրից հայտնաբերվել են նաև 133 հատ 5,45 մմ տրամաչափի և 6 հատ ատրճանակի պարկուճներ: Թիվ 2 շ.ին կից կրպակի 2 ապակիները կոտրված են եղել: Հ.Պարոնյան փող.ի ծաղիկների կրպակի դիմաց, մայթից դեպի 2 մետր երթևեկելի մաս, հայտնաբերվել է 1 հատ մակարով ատրճանակի 9 մմ տրամաչափի փամփուշտ: Նույն փող.ում գտնվող «8» սուպերմարկետի դիմաց հայտնաբերվել են 3 հատ ատրճանակի փամփուշտների պարկուճներ: Նշված խանութի դիմաց, եզրաքարից 5,5 մետր հեռավորության վրա կանգնած է եղել կիսով չափ այրված, «Ուազ» մակնիշի 070 ՈՍ 14 պետհամարաիշի ավտոմեքենան: Պռոշյան և Լեո փող.ների սկզբնամասում առկա է եղել ամբողջովին այրված և կողաշրջված «Վոլվո» մակնիշի 08 ԼՕ 931 համարանիշի ավտոմեքենան: «Ձկան» խանութի կողմից գետնանցում իջնող աստիճանների՝ վերևից 6-րդ աստիճանի վրա, հայտնաբերվել է ԱԿՍ-5,45 մմ տրամաչափի փամփշտատուփ՝ լիցքավորված 17 հատ փամփուշտներով: 8-րդ աստիճանի վրա հայտնաբերվել է «B/Braun» ներարկիչ, առանց ասեղի: Պարոնյան փող.ի սկզբնամասի ձախ կողմի մայթի եզրագծից 2-3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են 5,45 մմ տրամաչափի 570 հատ պարկուճներ: Պարոնյան փող.ում գտնվող թիվ 5 և 7 շ.երին ուղղահայաց հատվածով հայտնաբերվել են 28 հատ 7,62 մմ տրամաչափի պարկուճներ: Պարոնյան և Լեո փող.ների խաչմերուկի սկզբնամասում հայտնաբերվել են ևս 74 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճներ:

Հատոր 2, գ.թ. 211-214

2008 թվականի մարտի 2-ի տեղանքի լրացուցիչ զննության մասին արձանագրությամբ այն մասին, որ դեպքի վայր է հանդիսանում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ ու Պարոնյան փող.ների հատման խաչմերուկից մինչև Պարոնյան և Լեոի փող.ների հատման խաչմերուկն ընկած երթևեկելի հատվածը: Զննվող տարածքը պահպանվել է ՀՀ զինված ուժերի կողմից: Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ ու Պարոնյան փող.ների հատման խաչմերուկում իրարից 25 մետր հեռավորության վրա կանգնած են եղել հետևակի մարտական 4 մեքենա, որոնցից երկուսը՝ առաջնամասով դեպի Պարոնյան փող.ի ուղությամբ, մյուս երկուսը Գրիգոր Լուսավորիչ փող.ի ուղությամբ:

Զննությամբ պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ ու Պարոնյան փող.ների հատման սկզբնամասում՝ Մաշտոցի պողոտայի ուղղությամբ գտնվող լուսացույցի ստորին հատվածում գտնվող, 4,5 մետր դեպի երթևեկելի հատվածը հայտնաբերվել է 1 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճ, որից 2 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է ևս 1 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճ:

«Ձկան» խանութի դիմաց՝ Գրիգոր Լուսավորիչի փող.ի հատվածում գտնվող գետնանցումի եզրաքարից դեպի փող.ի երթևեկելի մաս 6 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 1 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճ, որից 10 մետր հեռավորության վրա՝ խաչմերուկի կենտրոնում, միմյանցից 1 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են ևս 3 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճ:

«Ձկան» խանութին հարող ճամփեզրից 2 մետր հեռավորության վրա հայտնաբերբել է 1 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճ, նույն ուղությամբ 6 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է ևս 1 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճ:

«Սեկ ընդհենդ» խանութի հարակից գետնանցման եզրաքարից դեպի երթևեկելի մաս, հորիզոնական ուղությամբ 9 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 1 հատ 5.45 մմ տրամաչափի պարկուճ: Նույն գետնանցման եզրաքարից 4 մետր և Գրիգոր Լուսավորիչ փող.ի վերջնամասից 15 մետր հեռավորության վրա, դրանց հատման կետում, առկա է եղել արնանման հեղուկի ջրախառն գոյացություն՝ 50 սմ անկանոն մակերեսով: Նույն հետքի վրա հայտնաբերվել է 1 հատ 5.45 մմ տրամաչափի պարկուճ:

«Սեկնդ-հենդ» խանութին հարակից գետնանցման և Գրիգոր Լուսավորիչ փող.ից դեպի Մաշտոցի փողոտա տանող երթևեկելի հատվածում, ճամփեզրից 3 մետր լայնությամբ և 10 մետր երկարությամբ մակերեսի վրա անկանոն թափված հայտնաբերվել են «Գրանդ Քենդի» ապրանքանիշի շոկոլադե կոնֆետներ, հալվա, դրանց դատարկ տուփերը, իտալական արտադրության մակարոնի տարաները, թխվածքաբլիթներ, ինչպես նաև ծռված, 1.5 x 1.5 սմ քառանկյուն, 80 սմ երկարությամբ մետաղյա ձող և 3 հատ 5.45 մմ տրամաչափի պարկուճ:

«Վեգա» խանութի մոտ գտնվող գետնանցման եզրապատնեշի վրա հայտնաբերվել է մետաղյա ձող: Խաչմերուկի կենտրոնական հատվածում, երթևեկելի մասից 4 մետր դեպի Գրիգոր Լուսավորիչ փող. հայտնաբերվել է 1 հատ 9 մմ տրամաչափի պարկուճ:

«Ձկան» խանութին հարող ճամփեզրի եզրապատնեշից 12 մետր դեպի խաչմերուկի կենտրոն հայտնաբերվել է պոլիէթիլենային դեֆորմացված, կիսաայրված շիշ, որի մեջ առկա է եղել կտորե պատրույգ:

«Եվրոպական հագուստ» ցուցանակով խանութին հարող եզրապատնեշից 13 և 15 մետր հեռավորությունների վրա հայտնաբերվել է 15 հատ 5.45 մմ տրամաչափի պարկուճ: Նույն ուղությամբ գետնանցման ծածկի սալաքարերը տեղ-տեղ հանված և կոտրված են եղել, իսկ գետնին թափված են եղել բազմաթիվ բեկորներ:

«Եվրոպական հագուստ» խանութի դիմաց, գետնին հայտնաբերվել է կանացի շականակագույն վերնազգեստ, որի վրա փակցված է եղել “Ռոբերտո” խանութի պիտակը, վրան «7000 դրամ» գրառմամբ: Նույն վայրում հայտնաբերվել է նաև 120 սմ երկարությամբ և 2 սմ տրամագծով նիկելապատ խողովակ:

«Եվրոպական հագուստ» ցուցանակով խանութի եզրապատնեշից 3 մետր հեռավորության վրա՝ Պարոնյան փող.ի ուղղությամբ, հայտնաբերվել է 1 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճ: Պարոնյան փող.ի սկզբնամասում հայտնաբերվել է 80 սմ երկարությամբ մետաղյա ձող: Նույն փող.ի երթևեկելի մասում հայտնաբերվել է 1 հատ 5.45 մմ տրամաչափի պարկուճ: Պարոնյան փող.ի սկզբնամասում՝ 2-րդ շ.ի առաջին հարկում գտնվող մթերային խանութին հարող եզրապատնեշից 30 սմ հեռավորությամբ, 20 սմ անկանոն մակերեսի վրա հայտնաբերվել են 6 հատ մոտ 9 մմ տրամաչափի պարկուճ: Նույն ուղղությամբ մթերային խանութին հարող մայթեզրին եզրապատնեշի տակ հայտնաբերվել են 3 հատ նույնպիսի պարկուճ: Նշված մթերային խանութի անկյունից խաչմերուկի եզրապատնեշի ուղությամբ 7 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են 11 հատ 5,45 մմ տրամաչափի և 1 հատ 7,62 մմ տրամաչափի պարկուճներ: Նույն վայրում՝ գետնին թափված վիճակում, առկա են եղել կոշիկների բազմաթիվ դատարկ տուփեր, կոտրված ապակե տարաներ, գարեջրի դատարկ շշեր և 11 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճ:

Պարոնյան պողոցի թիվ 1 շ.ից 12 մետր հեռավորության վրա՝ երթևեկելի մասի ուղությամբ հայտնաբերվել է 9 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճ: Պարոնյան փող.ի թիվ 2 շ.ից 7 մետր հեռավորության վրա՝ փող.ի երթևեկելի մասի ուղղությամբ հայտնաբերվել են 8 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճ: Նույն շ.ի վերջնամասում, փող.ի բանուկ մասում՝ եզրաքարից 7 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են 22 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճ: Այդտեղից 6 մետր հեռավորության վրա, փող.ի բանուկ մասում հայտնաբերվել են 14 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճ, իսկ դրանցից 2 մետր հեռավորության վրա 1 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ ու 2 հատ “P/П-95” տեսակի փամփուշտներ, որոնցից մեկը չկրակված վիճակում:

Պարոնյան 5-րդ և 11-րդ շ.երի միջնամասում գտնվող “Սկովա” ռեստորանին հարակից մայթեզրից 3 մետր հեռավորության վրա՝ ճանապարհի բանուկ մասում, հայտնաբերվել է 160 սմ երկարությամբ մետաղյա անկյունակ: Նույն ռեստորանի դիմաց, մայթի 25 մետր հատվածի գետնի սալաքարերը տեղ-տեղ քանդված ու կոտրված են եղել: Նույն վայրում մայթի եզրաքարերից 30 սմ հեռավորության վրա հայտնաբերվել են 17 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճ:

«Սկովա» ռեստորանից դեպի Պարոնյան 5-րդ շ.ի ուղությամբ, շ.ի բակ տանող անցման դիմաց՝ մայթեզրից 1 մետր դեպի երթևեկելի մասը, առկա է եղել արնանման հեղուկի չորացած հետք, որը մայթից ծորել է մինչև երթևեկելի մաս: Նույն ուղությամբ՝ ճանապարհի հետիոտն անցումի միջնամասում հայտնաբերվել է 1 հատ 9 մմ տրամաչափի սպիտակ մետաղի պարկուճ, 4 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճ:

Պարոնյան 5-րդ և 11-րդ շ.երի միջնամասում գտնվող ատամնաբուժարանի դիմաց, անմիջապես մայթեզրի կողքին հայտնաբերվել են 3 հատ 80սմ երկարությամբ մետաղյա ձողեր:

Հատոր 2, գ.թ. 215-240

2008 թվականի մարտի 2-ի դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ այն մասին, որ դեպքի վայր է հանդիսանում Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փող.ի թիվ 12 շ.ի անկյունից դեպի Մաշտոցի պողոտա իջնող հատվածը:

Զննությամբ պարզվել է, որ ի թիվ այլ առարկաների «Ստոմատոլոգիական նյութեր և աքսեսուարներ» պաստառով խանութի դիմացի հատվածում, մայթեզրից 3 մետր հեռավորության վրա դեպի գետնանցում հայտնաբերվել է 1 հատ պարկուճ:

Հատոր 2, գ.թ. 241-244

2008 թվականի մարտի 2-ի դեպքի վայրի լրացուցիչ զննության մասին արձանագրությամբ այն մասին, որ դեպքի վայր է հանդիսանում Մ.Խորենացի փող.ի և Մ.Մաշտոցի պողոտայի խաչմերուկի սկզբնամասից մինչև Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փող.ների հատման վայրը:

Զննությամբ պարզվել է, որ Մ.Խորենացու փող.ում հայտնաբերվել է Կարինե Գևորգյանի անվամբ AA սերիայի 05316052 համարի անձնագրի պատճենը և «Հուսո այգի» ընկերության տնօրեն Իվետա Խաչատրյանի այցեքարտը: Երևանի Մաշտոցի 14 հասցեում գտնվող բազմաբն. շ.ի առջև՝ փող.ի հոծ գծից շուրջ 5 մետր նույն շ.ի ուղղությամբ, գետնին հայտնաբերվել է կանաչ գույնի 5,45 մմ տրամաչափի պարկուճ: Նշված պարկուճից դեպի կամրջի ուղղությամբ՝ 1 մետր հեռավորության վրա, հոծ գծից 4.7 մետր դեպի ներս հայտնաբերվել է նույնանման պարկուճ: Նույն ուղղությամբ՝ նշված պարկուճի հայտնաբերման տեղից 25 սմ հեռավորությամբ և հոծ գծից 30 սմ դեպի ներս հայտնաբերվել է ևս մեկ նույնատիպ պարկուճ: Նշվածից 2 մետր հեռավորությամբ և հոծ գծից 4,8 մետր դեպի ներս հայտնաբերվել է դեղնակարմրավուն գույնի մետաղից 7,62 տրամաչափի պարկուճ: Նույն վայրից 1 մետր հեռավորությամբ՝ հոծ գծից 1,5 մետր դեպի ներս հայտնաբերվել է 1 հատ կանաչ գույնի պարկուճ, որից նույն ուղղությամբ 50 սմ հեռավորությամբ և հոծ գծից 2 մետր դեպի ներս հայտնաբերվել է ևս 1 հատ պարկուճ: Դրանից 1,1 մետր հեռավորությամբ և հոծ գծից 0,9 մետր դեպի ներս հայտնաբերվել է նույնանման 1 հատ պարկուճ: Այդտեղից նույն ուղղությամբ 6,5 մետր հեռավորությամբ և հոծ գծից 3 մետր դեպի ներս հայտնաբերվել են ևս 2 հատ 5,45 մմ տրամաչափի պարկուճներ:

Երևանի Մաշտոցի 10 շ.ի առաջին հարկում գտնվող «Նիտկի» անվամբ խանութ-սրահի դիմային ապակիները կոտրված են եղել: Խանութ-սրահին մուտքի դռներից ձախ և աջ ուղղություններով, համաչափորեն առկա են եղել երկուական պատուհաններ: Ձախից աջ ուղղությամբ առաջին պատուհանի ձախ անկյունային մասից 2 մետր հեռավորությամբ, ստորին հատվածից համապատասխանաբար 50 և 70 սմ բարձրությամբ հայտնաբերվել են մուտքի երկու կույր անցքեր: Ձախից 2-րդ դիմապակու վրա՝ ստորին ձախ անկյունային հատվածից մոտ 74 սմ բարձրությամբ, 30 սմ դեպի աջ ուղղությամբ գտնվող երկշերտ ապակու վրա հայտնաբերվել է թափանցող մուտքի անցք, որի վերևեից և ներքևից հաջորդել է ապակու անկանոն ձևի ճաքով: Նույն դիմապակու վրա հայտնաբերվել է ևս մեկ մուտքի կույր անցք, որը գտնվել է դրանից մոտ 25 սմ դեպի աջ, ստորին դիմապակու հատվածից՝ մոտ 45 սմ բարձրության վրա: Նույն ուղղությամբ շարժվելիս՝ պարզվել է, որ վնասված է եղել «Պումա» խանութ-սրահի մուտքի դռներից ձախ փեղկի ապակին՝ կենտրոնական մասում, իսկ ապակու կտորներն ընկած են եղել դեպի խանութ-սրահի տարածքում: Խանութ-սրահի ներսի տարածքի զննմամբ մետաղական կամ այլ օտար մասնիկներ չեն հայտնաբերվել:

Մաշտոցի պողոտայի գետնանցման հակառակ կողմից՝ նույն մայթը սահմանազատող բազալտե սալիկներից մոտ 1 մետր հեռավորությամբ, առջևի մասով դեպի Գ. Լուսավորիչի փող., հայտնաբերվել է այրված «Վազ 2121» մակնիշի 040 ՍԼ 62 պետհամարանիշի ավտոմեքենա: Հոծ գծի և բազալտե սալիկների միջև ընկած տարածության կենտրոնական մասում՝ աջ կողմի վրա պտտված վիճակում առկա է եղել արտասահմանյան մակնիշի և պետհամարանիշի անհայտ, սակայն դարձյալ այրված մարդատար ավտոմեքենա: Ավտոմեքենայից դեպի հոծ գիծն ընկած ուղղությամբ՝ մոտ 1.5 մետր հեռավորության վրա, առկա է եղել առջևով դեպի Գ. Լուսավորիչի և մասամբ Մաշտոցի 8 շ.ը թեքված «Վազ 2106» մակնիշի 117 ՈՍ 02 պետհամարանիշի այրված ավտոմեքենա: Ավտոմեքենայի առջևում, ասֆալտի վրա հայտնաբերվել են 5,45 մմ տրամաչափի երկու փամփուշտ, հրապատիճներն անվնաս, նույն տրամաչափի պարկուչ, ինչպես նաև 51 սմ երկարություն և 3 սմ տրամագծով մետաղյա նիկելապատ խողովակից հարմարեցված ձող-մահակ:

Մաշտոցի 8 շ.ի 1-ին հարկում տեղակայված «Ստոմատոլոգիական սարքերի և սարքավորումների» վաճառքի խանութ-կրպակի մուտքի դռան կենտրոնական մասի ապակին վնասված է եղել: Նշված դռնից մոտ 60 սմ հեռավորությամբ գտնվել է գրավատան մուտքի դուռը և դրան կից պատուհանները որոնք գրեթե ամբողջությամբ կոտրված են եղել: Նույն ուղղությամբ գտնվող «Նարդենտ» ընկերության պատուհանի մեկ փեղկի ապակին վնասված է եղել: Նույն պատուհանի առջև, դրանից մոտ 0,8 սմ հեռավորությամբ՝ մայթին հայտնաբերվել է 74 սմ երկարությամբ և 4 սմ լայնությամբ երկփողանի ձող, ինչպես նաև 42 սմ արկարությամբ «Լ» ձև կարմիր գունավորմամբ մետաղական խողովակի կտոր:

Հատոր 2, գ.թ. 245-265

2008 թվականի մարտի 2-ի դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ այն մասին, որ դեպքի վայր է հանդիսանում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի սկզբնամասը:

Զննությամբ պարզվել է, որ Մաշտոցի պողոտայում առկա են եղել ծխախոտի տուփեր, կոտրված ապակե շշերի բեկորներ, բացված պահածոներ, քարե բեկորներ, մետաղական ձողեր, փայտյա կտորներ, վառված դետալների մնացորդներ և այրված ավտոմեքենաներ: Մաշտոցի պողոտայի 3-րդ շ.ի 1-ին հարկում գտնվող «Եվրոպական հագուստ» խանութի մուտքի դռան ապակիները վնասված են եղել: Մաշտոցի 5 շ.ում գտնվող «Գրանդ Քենդի» խանութի մուտքի դռան ապակիները կոտրված են եղել, իսկ պատուհանի ապակին մասնակի է կոտրված եղել: «Երևան Սիթի» խանութի 3 մեծ ապակիները և մուտքի դռան 2 փեղկերն ամբողջությամբ կոտրված են եղել, իսկ ապրանքապահարանների մի մասը խանութից դուրս բերված և նետված է եղել մայթին: «Ռոբերտո» խանութի մուտքի փոքր դռան ապակիները կոտրված են եղել, իսկ պատուհանի ապակիները՝ բութ հարվածից ճաքած: Մուտքի փոքր դռան անմիջապես կից հայտնաբերվել է ատրճանակի կաշվե դատարկ պատյան: Մաշտոցի պողոտայի 3-րդ շ.ի դիմացի հատվածում՝ աջ ուղղեգոտում առկա է եղել, այրված «Ուազ 31512» մակնիշի 04 ՏՕ 754 համարանիշի ավտոմեքենա: Շուկայի մուտքի դիմաց գտնվող փող.ի բանուկ մասում առկա է եղել ամբողջովին այրված «Ուազ» մակնիշի 043 ՈՍ 14 պետհամարանիշի ավտոմեքենա: Շուկայի մուտքի դիմաց, մայթեզրից 1 մետր հեռավորության վրա, հետնամասը դեպի շուկայի դարպասներն առկա է եղել ամբողջովին այրված «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենա, որի դիմաց հայտնաբերվել է 015 ՈՍ 14 պետհամարանիշը: Նույն վայրում առկա է եղել ամբողջովին այրված «Տոյոտա Պռադո» մակնիշի ավտոմեքենա, որի դիմաց հայտնաբերվել է 028 ՈՍ 14 պետհամարանիշը: Նշված ավտոմեքենայի դիմացի ձախ հատվածից 40 սմ հեռավորության վրա առկա է եղել «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան, որը կողաշրջված է եղել ձախ հատվածով: Նշված ավտոմեքենայի դիմաց հայտնաբերվել է 08 ՍՍ 405 համարանիշը: Շուկայի մուտքի դարպասների դիմացի ձախ հատվածում, գովազդային հենասյան տակ առկա է եղել ամբողջովին այրված «Վազ 2106» մակնիշի 203 ՈՍ 01 պետհամարնիշի ավտոմեքենա: Շուկայի դիմացի ձախ հատվածում գտնվող գետնանցման պատին զուգահեռ, երկակի հոծ գծի վրա առկա է եղել ամբողջովին այրված «Վազ 2106» մակնիշի 117 ՈՍ 02 պետհամարանիշի ավտոմեքենան: Հիշյալ ավտոմեքենայի հետնամասի ձախ անկյունից 50 սմ հեռավորության վրա առկա է եղել ամբողջովին այրված «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան: Մաշտոցի պողոտայի 5ա շ.ի դիմաց՝ փող.ում, առկա է եղել այրված «Վազ 2121» մակնիշի 250 ՈՍ 01 պետհամարանիշի ավտոմեքենան, որի շարժիչի ծածկոցի վրա հայտնաբերվել է 147 ՈՍ 01 պետհամարանիշը: Նշված մեքենայից 3 մետր հեռավորության վրա առկա է եղել ձախ հատվածին կողաշրջված, ամբողջովին այրված արտասահմանյան արտադրության ավտոմեքենա: «Ռոբերտո» խանութի դիմաց, մայթեզրին զուգահեռ առկա է եղել ամբողջովին այրված 3-րդ սերնդի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա: Նույն վայրում առկա է եղել ամբողջովին այրված «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենա: Մաշտոցի պողոտա և Սարյան փող.ների խաչմերուկում առկա է եղել «Վազ 31» մակնիշի 64 ՏՍ 933 համարանիշի ավտոմեքենա, որի հետևի դիմապակին և առջևի աջ ապակին ամբողջությամբ կոտրված են եղել: Ավտոմեքենայի դիմապակու վրա առկա են եղել 5 հատ կետանման վնասվածքներ: Ավտոմեքենայի հետևի աջ դռան վրա, ներքևի անկյունային մասին 27 սմ բարձրության վրա և նույն դռան ձախ կողային հատվածից 15 սմ դեպի աջ առկա է եղել հրազենային վնասվածքին հատուկ վնասված տեղամաս: Նույնանման վնասվածքներ են հայտնաբերվել նաև առջևի աջ դռան վրա: 2 հատ վնասվածք է հայտնաբերվել նաև շարժիչի ծածկոցի վրա: Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է տարբեր ընկերությունների արտադրության հագուստներ: Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է տղամարդու ձմեռային գլխարկ, որի վրա առկա է եղել արնանման հետք: Ավտոմեքենայի առջևի ձախ դռան վերին հատվածում և ներքին աջ անկյան վերնամասում առկա են եղել արնանման հետքեր: «Երևան Սիթի» խանութի դիմացի հատվածից՝ մայթի վրայից և ճանապարհի բանուկ մասից, հայտնաբերվել են 14 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ հետնամասում զարկանի հետքերով: Մաշտոցի պողոտայի աջակողմյան հատվածից, Սարյան խաչմերուկից մինչև շուկա ընկած հատվածի եզրաքարերի մոտ ընկած ամբողջ երկայնքով գետնին հայտնաբերվել են 30 հատ 9 մմ տրամաչափի պարկուճներ: Նույն հատվածում, «Ջահեր» խանութի դիմաց հայտնաբերվել է զինվորական գլխանշան:

Հատոր 2, գ.թ 266-295

2008 թվականի մարտի 2-ի դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ այն մասին, որ դեպքի վայր է հանդիսանում Երևան քաղաքի Պարոնյան ու Ձորափի փող.ների խաչմերուկից մինչև Լեո և Պարոնյան փող.ների խաչմերուկը:

Զննությամբ պարզվել է, որ «Ուրարտու» ռեստորանի դիմացի հատվածում, շուրջ 60 մ երկարությամբ և փող.ի ամբողջ լայնությամբ անկանոն կերպով թափված են եղել սալապատման քարերի կտորներ: Պարոնյան փող.ի թիվ 15 անկյունային շ.ի դիմացի մայթերից 5 մ հեռավորության վրա, փող.ի բանուկ մասում, երկակի հոծ գծից դեպի մայթը հայտնաբերվել են 3 հատ պարկուճներ: Նույն շ.ի մայթին, շ.ի պատից 1,5 մ հեռավորության վրա, կոտրված վիճակում առկա են եղել օղու շշի կտորներ: Նույն շ.ի 2-րդ մուտքի դիմաց, մոտքից 6,5 մ հեռավորության վրա, փող.ի բանուկ մասում հայտնաբերվել են 2 հատ պարկուճներ, որոնցից 3 մ հեռավորության վրա հայտնաբերվել է ևս 1 պարկուճ:  Դրանից ներքև, 4 մ հեռավորության վրա առկա են եղել 6 հատ պարկուճներ: Նույն ուղեմասում, վերջին պարկուճների հայտնաբերման վայրից ներքև՝ 6 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել են 11 հատ պարկուճներ: Պարոնյան փող.ի թիվ 9 շ.ի դիմաց, 1-ին մուտքից 5 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 1 հատ պարկուճ: Թիվ 9 շ.ի 2-րդ մուտքից մինչև խաչմերուկի սկիզբն ընկած հատվածում հայտնաբերվել են ևս 103 հատ պարկուճներ: Խաչմերուկի սկզբում, փող.ի կենտրոնական հատվածում կայանված է եղել 135 ՈՍ 01 պետհամարանիշի ԿՎՁ մակնիշի ավտոբուս, որի անվադողերը և նստատեղերն ամբողջովին այրված են եղել: Պարոնյան փող.ի թիվ 9 շ.ի 1-ին մուտքից 6 մետր դեպի փող.ի բանուկ հատվածն առկա է եղել 1,5 մ x 40 սմ չափսերի արնանման հետք: Պարոնյան փող.ի թիվ 9 շ.ի անկյունային հատվածում, պատի տակ, վերանորոգում ցուցանակի տակ հայտնաբերվել է 130 սմ x 20 սմ չափսերի արնանման հետք:

Հատոր 2, գ.թ. 296-297

2008 թվականի մարտի 2-ի դեպքի վայրի լրացուցիչ զննության մասին արձանագրությամբ այն մասին, որ դեպքի վայր է հանդիսանում Երևանի Պռոշյան, Պարոնյան և Ձորափի փող.ների խաչմերուկից մինչև Լեոյի և Պարոնյան փող.ների հատման խաչմերուկը:

Զննությամբ պարզվել է, որ Երևանի Լեոյի և Պարոնյան փող.ների հատման խաչմերուկում գտնվող, այրված 135 ՈՍ 01 պետհամարանիշի ավտոբուսի աջակողմյան հատվածում, մայթեզրից տարբեր հեռավորությունների վրա հայտնաբերվել են 5,45 մմ տրամաչափի 53 հատ կրակված ինքնաձիգի պարկուճներ և 9 հատ ստվարաթղթե իրանով պարկուճներ, որոնցից 5 պարկուճների վրա առկա է եղել գործարանային «P/П-95» տպագիր գրառումը, 2-ի վրա ձեռագիր կապույտ գրիչով գրված է եղել «վ-4», իսկ մյուս 2-ի վրայի գրառումներն անընթեռնելի են եղել:

Հատոր 2, գ.թ. 298-307

2008 թվականի մարտի 2-ի դեպքի վայրի զննության արձանագրությամբ: Զննության է ենթարկվել Երևան քաղաքի Գ. Լուսավորիչ  փող.ի, Գ. Լուսավորիչ փող.ի և Մաշտոցի պողոտայի  խաչմերուկի  հատվածը: Զննությամբ պարզվել է, որ  ձախ կողմի սկզբնամասում տեղադրված երթևեկության կարգավորման լուսափողը վնասված է:  Փող.ի սկզբնամասի երթևեկելի աջ հատվածում փող.ին ուղղահայաց կայանված է 32 թափքի համարով «Շկոդա»  մակնիշի թիվ 1 երթուղու տրոլեյբուսը, որի առջևի երկու անվադողերը գտնվում են իջեցված վիճակում: Տրոլեյբուսի աջ կողմի հատվածում գետնին թափված են բետոնե կտորներ, մետաղյա խողովակներ և ապակա դատարկ շշեր:  Տրոլեյբուսի ամբողջ սրահը գտնվում է վնասված վիճակում, սրահի հետևի հատվածում հայտնաբերվել է 0,5լ  ապակա տարա, որի մեջ առկա է մոտ 300 գրամ վառելանյութ և  բինտե կտոր /մառլյա/: Տրոլեյբուսի հետևի հատվածից  մոտ 1.5 մետր հեռավորության վրա, անմիջապես փող.ի մեջտեղում կայանված է առանց հաշվառման համարանիշների  «Ուազ» մակնիշի ավտոմեքենա, որի թափքը ամբողջությամբ վնասված և դեֆորմացված է, իսկ սրահը՝ այրված: Նշված տրանսպորտային միջոցներից մոտ 20 մետր աջ և ձախ հատվածներում  առկա է բազմաթիվ բետոնե սալիկների կտորներ, կոտրված ապակիներ և տարաներ:  Գ.Լուսավորիչ և Զաքյան փող.ների խաչմերուկում, Գ. Լուսավորչի փող.ի եզրի երթևեկելի աջ հատվածում  կայանված «Բոգդան» մակնիշի 1655 S  հաշվառման համարանիշի  26 երթուղու ավտոբուսի  առջևի 2 անիվները վնասված են, ավտոբուսի դիմապակին, աջ կողմի ապակիները գտնվում են  կոտրված  վիճակում: Նշված ավտոբուսի  հետևում  փող.ի ձախ  հատվածում ուղղահայաց վիճակում  կայանված է կարմիր գույնի «Իկարուս» մակնիշի 65 ՏՏ 261 հաշվառման համարանիշի  ավտոբուս: Նշված ավտոբուսի աջ և ձախ  հետևի մասի ապակիները գտնվում են կոտրված վիճակում: Ավոտբուսների աջ հատվածում՝  դեպի քաղաքապետարանի ուղղությամբ գետնին թափված են տարբեր երկարության և տրամաչափի  երկաթյա ձողեր, ապակյա բեկորներ, բետոնյա սալեր, վառելանյութի հետքեր:  Զաքյան  և Գ. Լուսավորիչ փող.ների խաչմերուկում տեղադրված հեռախոսների խցիկների  ապակիները գտնվում են վնասված վիճակում:  Նույն մայթի վրա տեղադրված երկաթյա ճաղերից երկուսը տեղահանված է և նետված հարակից այգու տարածքում:

Հատոր 2, գ.թ. 113-115

2008 թվականի մարտի 2-ի դեպքի վայրի լրացուցիչ զննության արձանագրությամբ և արձանագրությանը կցված  լուսանկարչական հավելվածներով: Լրացուցիչ դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Գ. Լուսավորիչ  փող.ի Վազգեն Սարգսյան և Զաքյան  փող.ների  միջև ընկած հատվածում հայտնաբերվել են տարբեր չափերի և քանակի տարաներ, որոնց մեջ  առկա են եղել վառելանյութի հոտով հեղուկներ: Հայտնաբերվել են նաև սև գույնի ռետինե մահակի մոտ 25 սմ երկարությամբ բռնակ, մետաղյա  ամրան, որի եզրը ամրացված է պոլիէթիլենով, հարմարեցված որպես բռնակ: Հայտնաբերվել են նաև մետղայա ձողեր: Վ. Սարգսյան և Գ. Լուսավորիչ փող.ների խաչմերուկում կայանված տրոլեյբուսի  աջ կողմի հետևի հատվածից մոտ 150սմ հեռավորության  վրա գետնին  առկա է   ստվարաթղթե կոնտեյներ /պարկուճ/ P/П-95 գրառմամբ:  Նույն խաչմերուկի  աջ կողմում  գտնվող  Երևանի քաղաքապետարանի անցագրային բյուրոյի մուտքի դռան ապակին կոտրված է:

Հատոր  2, գ.թ 116-163

2008 թվականի մարտի 2-ի դեպքի վայրի լրացուցիչ զննության արձանագրությամբ, լուսանկարչական հավելվածներով և արձանագրությանը կից կազմված տեղեկանքով: Զննության է ենթարկվել Երևան քաղաքի Մյասնիկյան հրապարակից դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ՝ Վազգեն Սարգսյան և Իտալիայի փող.ները և հարակից այգին: Զննությամբ Մյասնիկյանի հրապարակի հարթակի հետնամասի աստիճանների եզրից 17 մետր հեռավորության վրա  հայտնաբերվել է 3 հատ կրակված 5.45մմ տրամաչափի պարկուճներ: Նույն հատվածում  պարկուճներից 10-12 սմ հեռավորության վրա հայտնաբերվել է  1 հատ նույն տրամաչափի չկրակված փամփուշտ: Իտալիայի փող.ում հայտնաբերվել են 6 հատ 5.45 մմ տրամաչափի  պարկուճներ, 1 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ: Հիշյալ պարկուճների հայտաբերման վայրից 3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են 2 հատ պտուտակահաններ:

Հատոր 2, գ.թ. 169-193

Տեղանքի զննություն կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է Լեոյի փող.ի 9 շ.ի դիմային մասը, որի 5-րդ հարկի թիվ 16 բն.ի պատշգամբի պատի վրա հայտնաբերվել է օվալաձև, մոտ 54,5X18մմ չափերի, 59մմ խորությամբ հրազենային վնասվածքի նմանվող հետք, որից 65սմ հեռավորության դեպի վեր հայտնաբերվել է 106X21մմ չափերով, 115 մմ խորությամբ վնասվածք: Նկարագրված առաջին վնասված հատվածից հայտնաբերվել և վերցվել է 16X5մմ չափերի մետաղյա բեկոր՝ պատված ժանգի, հողանման նյութի, մանր քարի շերտով:

Հատոր 30, գ.թ. 109-123

Դեպքի վայրի զննություն կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է Երևան քաղաքի Պարոնյան 9 հասցեում գործող «Ժոլի Վոյաժ» անունը կրող տարածքը: Զննությամբ պարզվել է, որ հիշյալ տարածքի ներսում գտնվող միջսենյակային դռան աջ կողմի պոլիմերային վահանակին կիպ առկա է 85*25 մմ չափերով ապակու վնասված հատված, որի շուրջ առկա են ճաքեր: Զննությամբ նույն  տարածքում գտնվող սպիտակ գույնի չհրկիզվող պահարանի վրա հայտնաբերվել է վնասվածք: Զննության մասնակից, նշված տարածքի սեփականատեր Հ.Առաքելյանը հայտարարել է, որ այդ վնասվածքներն առաջացել են 2008թ մարտի 1-ին երեկոյան դեպքերի ժամանակ կատարված կրակոցների հետևանքով:

Հատոր 31, գ.թ. 82-91

Տեղանքի զննություն կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է Երևան քաղաքի Լեո փող.ի 9 և 7 շ.երի միջև ընկած տարածքը: Զննության ընթացքում միջամտել է Երևան քաղաքի Պարոնյան 10 շ.ի 10 բն.ի բնակչուհի Լաուրա Ավագյանը և հայտնել, որ կարող է մատնացույց անել իր բն.ի պատուհանը, որը վնասելով գնդակ է անցել իրենց տ.: Քննչական գործողության մասնակիցներով տեղափոխվել են նշված հասցեի բն., որտեղ Լ.Վարդանյանը հայտարարել է, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին ննջասենյակները միացված են եղել և այն հանդիսացել է բն.ի հյուրասենյակը: Ննջասենյակի պատուհանի ձախ կողմի շրջանակի վրա՝ պատուհանի վերևի եզրից 65 սմ դեպի ներքև, ձախ պատից 2 սմ դեպի աջ առկա է եղել մոտ 3*4.5 սմ չափսերի վնասված տեղամաս: Մասնակից Լ.Վարդանյանը հայտարարել է, որ 2008 թվականի մարտի 2-ին Էդուարդ Վարդանյանը վերդառնալով տ. հատակին գտել է գնդակ և այդ կրակոցի հետևանքով է վնասվել պատուհանի շրջանակը:

Հատոր 32, գ.թ. 134-139

Տեղանքի զննություն կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ 2018թվականի նոյեմբերի 26-ին զննվել է Երևան քաղաքի Պարոնյան փող.ի 4 շ.ի 54 բն.ի պատշգամբը, համաձայն որի՝ բն.ի պատշգամբի հորիզոնական հենասյան վրա` անկյունային հատվածում, ննջասենյակի պատուհանից 70 սմ հեռավորության վրա, գետնից մինչև հենասյանունը` 290 սմ բարձրության վրա, հայտնաբերվել է 10×21մմ կողային չափերով, 1 մմ խորությամբ քսվածքատիպ վնասվածք, որից 6,5 սմ հեռավորության վրա հայտնաբերվել է 30×25 մմ կողային չափերով, 3 մմ խորությամբ վնասվածք: Նշված վնասվածքներից մինչև ննջասենյակի պատուհանը 150 սմ հեռավորության վրա, պատուհանի աջ փեղկի ապակու եզրին կիպ` գետնից 170 սմ բարձրության վրա, ուղղահայաց հենասյունից 76 սմ դեպի ձախ, հայտնաբերվել է 7×8,5 մմ կողային չափերով անավարտ շրջանի տեսք ունեցող վնասվածք, որի ներքևի հատվածում առկա է եղել 23×10 մմ չափերով եռանկյունաձև կոտրված հատված, որից տարբեր կողմերով ձգվել են ճառագայթային ճաքեր: Նշված պատուհանից դեպի ձախ՝ պատի մեջ, գետնից 163 սմ բարձրության վրա, պատշգամբի դիմային պատից 180 սմ հեռավորության վրա գտնված 8×1 սմ կողային չափերով 2 սմ խորությամբ անցքի մեջ հայտնաբերվել է պղնձագույն կրակված-դեֆորմացված գնդակ: Զննության մասնակից Սվետա Սարգսյանը հայտարարել է, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ նշված պատուհանը եղել է փակված պոլիէթիլենային թաղանթով: Մարտի մեկին, գտնվել է տանը, լսել է կրակոցի բազմաթիվ ձայներ: Մոտ մեկ ամիս անց, պոլիէթիլենային թաղանթը հանելուց հետո նկատել են պատուհանի վնասվածքը, իսկ պատուհանի և պոլիէթիլենային թաղանթի արանքում գտնվել է վերը նշված փամփուշտը, որը տղան դրել է պատշգամբի պատի վերը նշված փոսի մեջ:

Հատոր 49, գ.թ. 179-188

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է քրեական գործին կցված՝ թիվ 08-1192 լազերային սկավառակում ձայնագրված 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ տեսագրությունները: Լազերային սկավառակում առկա են թվով 7 տեսաֆայլեր, որոնցից զննվել է «VTS_01_1» անվանումով տեսաֆայլը: Տեսագրության տևողությունը 26 րոպե 4 վայրկյան է և այն իրենից ներկայացնում է 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ վերլուծական և տեղեկատվական տեսաֆիլմ: Տեսագրության 00:17:26-ից պատկերված են զինվորական՝ կանաչ պաշտպանիչ գունաշերտերով համազգեստով տղամարդ, ինչպես նաև բազմաթիվ, այդ թվում՝ նաև «3342 ՊՆ» համարանիշներով ավտոբուսներ: Պատկերված են նաև «ՊՆ8526Շ», «ՊՆ8506» համարանիշներով «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ, որոնց թափքում նստած են բազմաթիվ զինվորական համազգեստով անձինք: Տեսագրության 00:18:20-ից պատկերված են բազմաթիվ զինվորական համազգեստով, զրահաբաճկոններով, սաղավարտներով, այդ թվում նաև զինված անձինք, ովքեր գտնվում են շարքով կանգնած վիճակում և նրանց դիմաց կանգնած քաղաքացիական վերնազգեստով անձը զինվում է վերջիններիս ներկայությամբ: Վերջինս տեսագրության պատկերի մեջ վերցված է կարմիր կլորակի մեջ և մեկնաբանության մեջ նշված է, «Երիտասարդը զինվում է զինվորականների ներկայությամբ»: Տեսագրության 00:22:10-ին պատկերված են ընթացքի մեջ գտնվող «3122» և «3116» համարներով «ԲՄՊ» մեքենաներ: Այնուհետև պատկերված է նաև ինքնաձիգերով զինված զինվորականներ, ովքեր քայլում են զինվորական մեքենաների մոտով: Այդ մասով մեկնաբանության մեջ նշված է, որ նրանք գտնվում են «Կառավարության շ.ի մերձակայքում»: Տեսանյութի 00:23:22-ին պատկերված են համազգեստով անձինք, որոնց հետ գտնվում է նաև ինքնաձիգն ուսին, համազգեստի տաբատով, իսկ վերնամասում առանց նախշերի՝ հավանաբար քաղաքացիական հագուստով անձ:

Հատոր 13, գ.թ. 289-290

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրությունը, որի համաձայն կադրերից մեկում երևում են հատուկ հանդերձանքով ոստիկանության աշխատակիցներ, որոնց մեջ նկատվում է ինքնաձիգը ձեռքին մի անձնավորություն, ով տեսաձայնագրության 1 րոպե 35 վայրկյանին ինքնաձիգը, հավանաբար, ուղղում է ցուցարարների ուղղությամբ:

Հատոր 15, գ.թ. 11-12

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է համացանցում առկա՝ «Սեյրան Օհանյան մարտի 1» վերտառությամբ, համացանցի «https://www.youtube.com/watch?v=ZBMtNrB_FFo» հղումով, 2 րոպե 6 վայրկյան տևողությամբ տեսանյութը: Տեսանյութում առկա է ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի ուղերձը, որում Ս.Օհանյանը ընթերցում է հետևյալը.

«Սիրելի՛ հայրենակիցներ, մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով և, առաջնորդվելով մեր երկրում կայունությունը վերականգնելու հրամայականով, ՀՀ նախագահը, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից օգտվելով, մարտի 1-ից Երևան քաղաքում հայտարարել է արտակարգ դրություն: Արտակարգ դրությունը, ի թիվս այլ խնդիրների, ենթադրում է նաև հանրահավաքների, երթերի և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպման և այդ միջոցառումներին մասնակցության ժամանակավոր արգելում:

Որպես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ դիմում եմ մեր բոլոր համաքաղաքացիներին՝ խնդրելով զերծ մնալ արտակարգ դրությամբ նախատեսված արգելքները շրջանցելու փորձերից, հանդես բերել բարձր քաղաքացիական գիտակցություն և ըմբռնումով մոտենալ պետության, այդ թվում՝ մեր զինված ուժերի կողմից արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացմանը: Կուզենայի նաև նախազգուշացնել բոլոր քաղաքացիներին, որ ցանկացած փորձ՝ ներգրավելու արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը, ՀՀ զինված ուժերի կողմից այն արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Խնդրում եմ, մասնավորապես զերծ մնալ Երևան քաղաքում, թեկուզև փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ ՀՀ զինված ուժերը պարտավոր են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ:

Շնորհակալություն:»

Զննության ընթացքում տեսանյութը ներբեռնվել է լազերային սկավառակի վրա և կցվել քրեական գործին:

Հատոր 15, գ.թ. 158-159

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է համացանցում առկա՝ «Հայաստանի կորսված գարունը (ամբողջական)» վերտառությամբ, համացանցի «https://www.youtube.com/watch?v=ZBMtNrB_FFo» հղումով, 2:04:03 տևողությամբ տեսանյութը, որով պարզվել է, որ տեսագրության 1:44:35-ից մեկնաբանվում է բանակի ներգրավման հանգամանքը, որ 2008 թվականի մարտի 1-ի ցերեկը Երևան քաղաքի կենտրոնում տեղակայվել են ՀՀ ՊՆ համարանիշերով ավտոբուսներ, բեռնատարներ:       Տեսագրության 1:45:00-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամի հարցին պատասխանում է. «Այո, ես եմ տվել թույլտվությունը գլխավոր շտաբի պետին, որպեսզի ոստիկանությանը տրամադրվի տրանսպորտային միջոցներ»: Մինչդեռ տեսագրության հաջորդող վայրկյաններին նույն խմբին հարցազրույց տված ՈԶ ծառայողները բացատրություն են տվել, որ ՊՆ տրանսպորտային միջոցներից չեն օգտվել: Տեսագրության 1:45:51-ին փաստահավաք խմբի հարցին, թե «Ձեզ զեկուցվե՞լ է, որ զինվորական ոստիկանությունը Երևան քաղաքում ծառայություն է իրականացնում Հանրապետության հրապարակում», Մ.Հարությունյանը պատասխանել է. «Ինչո՞ւ չպետք է իրականացնի… դա ոստիկանության պարտականությունն է՝ պարետային ծառայություն իրականացնելը… ինչու միայն Կառավարության շ.ի դեմ, ամբողջ քաղաքում»:

Տեսագրության 1:52:52-ին խմբի անդամի հարցին՝ «որպեսզի, ենթադրենք, Նոյեմբերյանից ԲՄՊ մեքենան գա Երևան, ինչքան ժամանակ պետք կլինի, որ գա, հասնի Երևան… ասենք, եթե «ԲՄՊ»-ները լինեին Երևանում ժամը մեկ անց կես, դա նշանակում է, որ նախօրոք են դուրս եկել», Մ.Հարությունյանը պատասխանել է «բավականին ժամանակ…», այնուհետև հրաժարվում է նշված մեքենաների Երևան քաղաք բերելու հանգամանքից:

Տեսագրության 1:54:24-ին Մ.Հարությունյանը հայտարարում է. «Երևան քաղաքում արտակարգ դրությունը հայտարարված լինելու դեպքում և դրա ապահովումը դրվել է ոստիկանության և պաշտպանության նախարարության վրա, Հարությունյա՞նը պետք է փետով գնար, արտակարգ դրության իրավիճակը լուծեր», փաստահավաք խմբի անդամի հարցին, որ «Դուք իրավունք չունեիք զորքն օգտագործեիք, նույնիսկ արտակարգ դրության պայմաններում», Հարությունյանը պատասխանել է՝«ո՞վ է ասում»:

Տեսագրության 1:55:15-ին Մ.Հարությունյանը հայտարարում է, որ «նորից եմ վերադառնում այն հարցին, որ «ես կատարել եմ նախագահի հրամանագիրը արտակարգ դրություն հայտարարելու մասին և արտակարգ դրության իրավիճակում ձեռնարկել միջոցառումներ…», խմբի անդամի պնդմանը, որ «իրավունք չունեիք», Մ.Հարությունյանը հայտարարել է, որ «մանր հարցեր եք տալիս», ապա արտակարգ դրության ժամանակ բանակն օգտագործելու մասին հաջորդ հարցին Մ.Հարությունյանը պատասխանել է, որ «արտակարգ դրության ժամանակ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները ներգրավվել են հատուկ կարևորագույն օբյեկտների պահպանության համար»:

Տեսագրության հաջորդ՝ 1:56:34-ին, խմբի անդամի հարցին, թե «Սահմանադրությամբ բանակի օգտագործումը երկրի ներքին կյանքին թույլատրվու՞մ է, թե՝ ոչ», Մ.Հարությունյանը պատասխանել է. «Նախագահը ստորագրել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը և իրենք գործել են արտակարգ դրության իրավիճակում»:

Տեսագրության 1:57:16-ին՝ այն հարցին, թե ամսի 1-ին ռազմական դրություն հայտարարված եղե՞լ է, Մ.Հարությունյանը պատասխանել է. «Ոչ: Բայց մի բան եմ ուզում հարցնել, էտ հարցն ինչո՞ւ եք ինձ տալիս: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ եք էտ հարցն ինձ տալիս»: Խմբի անդամը պատասխանում է. «Դուք եք եղել պաշտպանության նախարարը», Մ.Հարությունյանը հաստատում է, որ «ես եմ եղել պաշտպանության նախարարը, բայց ես էստեղ չեմ քննարկելու գերագույն գլխավոր հրամանատարն էտպես իրավունք ունե՞ր, իրավունք չունե՞ր: Էտ հարցն ինչո՞ւ եք ինձ տալիս»:

Հատոր 16, գ.թ. 43-44

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է ՀՀ ԱԱԾ-ից ստացված՝ «PRINCՕ BUDGET» անվանումով «DVD-R» տեսակի «նայել ուշադիր մարտի 1-2 լիլո» ձեռագիր գրառմամբ լազերային սկավառակը, որով պարզվել է, որ դրանում առկա են «MV1» գրառմամբ տեսաձայնագրություններ պարունակող 19 պանակներ.

Առաջին 5 պանակներում պատկերված են Շահումյանի արձանին հարող հրապարակում առկա ոստիկանական ուժերը:

Մյուս պանակներում պարունակող տեսագրություններում պատկերված են Հյուսիսային պողոտայի և Թումանյան փող.ի խաչմերուկում հավաքված տղամարդկանց: Նրանցից 3-4 տղամարդիկ կանգնած են Թումանյան փող.ի հատվածում՝ անկյունում, որոնց միանում են այլ տղամարդիկ և զրուցում նույն օրը, Ազատության հրապարակից ոստիկանական ուժերի կողմից ժամը 6:40-ին բռնությամբ ցուցարարներին ցրելու և հետապնդելու մասին: Տեսագրությունում պատկերված տղամարդկանցից մեկը՝ միջին տարիքով, սև անդրավարտիքով, շագանակագույն ձմեռային բաճկոնով, մուգ կեպիով, սպիտակահեր, ճակատային մասում՝ ճաղատ տղամարդուն պատմածով՝ տուժել է այդ բռնությունից: «MVI_0002» պանակի տեսագրությունում վերջինս հանում է իր կեպին և ցուցադրում իր ճակատի աջակողմյան հատվածի վնասվածքը:

Զննման ընթացքում նշված տղամարդու պատկերով տեսագրությունները պարունակող պանակներն առանձնացվել և ներբեռնվել են առանձին լազերային սկավառակում:

Հատոր 17, գ.թ. 123-127

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է համացանցում առկա՝ «Վարդան Օսկանյանի ասուլիսը 2008 թվականի մարտի 1-ին» վերտառությամբ, համացանցի «https://www.youtube.com/watch?v=0BsT1iUFID8» հղումով, 4:33 տևողությամբ տեսանյութը, որով պարզվել է, որ տեսագրության մեջ Վարդան Օսկանյանը լրագրողներին է ներկայացնում է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ներքաղաքական իրավիճակը՝ նշելով, որ եթե տեղի ունեցող գործարքները ապօրինի շարունակվեն, նախագահը ստիպված կլինի հայտարարել արտակարգ դրություն ու արդեն բոլոր հրամանագրերը պատրաստ են:

Զննության ընթացքում տեսանյութը ներբեռնվել է լազերային սկավառակի վրա և կցվել քրեական գործին:

Հատոր 17, գ.թ. 128-131

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեսաձայնագրություններ պարունակող լազերային սկավառակների ուսումնասիրության արդյունքում առանձնացված 2 տեսագրություններ պարունակող լազերային սկավառակը:

Զննությամբ պարզվել է, որ 1-ին տեսաձայնագրության մեջ ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանը 2008 թվականի մարտի 4-ին լրագրողների հետ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ներկայացնում է Արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի կատարման վիճակը:

2-րդ տեսանյութի զննությամբ պարզվել է, որ տեսանկարահանում է կատարվել Երևան քաղաքի Տիգրան Մեծ փող.ի շ.երից մեկի պատշգամբից ու տեսանյութի մեջ պատկերված է, որ նույն փող.ի երթևեկելի մասում կայանված են եղել սև համարանիշներով «ՊԱԶ» մակնիշի թվով 13 ավտոբուսներ և մեկ «Գազել» մակնիշի միկրոավտոբուս:

Հատոր 17, գ.թ. 132-136

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է 2008 թվականի մարտի 2-ի ժամը 13:00-ի «Հայլուր» հաղորդաշարի` 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու հետ կապված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի հատվածը, որը ներառված է եղել «VTS_01_1» անվամբ տեսաֆայլի 00:15:30-ից 00:30:18-ն ընկած ժամանակահատվածում և «Զինուժ» հաղորդաշարի` ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի` Վրաստան կատարած այցին վերաբերող հատվածը, որը ներառված է «VTS_02_1» անվամբ տեսաֆայլի 00:08:37-ից 00:11:37-ն ընկած ժամանակահատվածը, որով պարզվել է, որ նախագահ Ռ.Քոչարյանը կայացած մամլո ասուլիսի ընթացքում իր մեկնաբանություններում ներկայացնում է տեղի ունեցող հանրահավաքներն ու նստացույցերը ցրելու, այդ գործողություններին բանակի ներգրավման վերաբերյալ իր հիմնավորումները:

Պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի Վրաստանի Հանրապետություն կատարված այցի հետ կապված տեսագրության զննությամբ պարզվել է, որ դրանում նկարագրված է Մ.Հարությունյանի Վրաստանի Հանրապետությունում ունեցած պաշտոնական հանդիպումները:

Հատոր 17, գ.թ. 139-145

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է գործին կցված «Կրկնություն» և «Մարտի 1 կարճ» անվանումներով լազերային սկավառակներում ձայնագրված տեսագրությունները, որոնցով պարզվել է, որ «Կրկնություն» անվանումով լազերային սկավառակում առկա 7 տեսագրություններից 5-ում պատկերված են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա, Ֆրանսիայի, Հանրապետության հրապարակում, Լեո Պարոնյան փող.ների խաչմերուկում կատարված առանձին դրվագներով իրադարձությունները, որոնցում ֆիքսվել են զինվորականներ, զինվորական տեխնիկաներ, կատարված կրակահերթեր, վնասվածքներ ստացած անձինք, պայթյուններ ու բռնությամբ զուգորդված այլ գործողություններ:

«Մարտի 1 կարճ» անվանումով լազերային սկավառակում պարունակող տեսագրությունների զննությամբ պարզվել է, որ դրանում առկա տեսագրություններից երեքը կատարվել են Մյասնիկյանի արձանի մոտ և Հանրապետության հրապարակում: Տեսագրություններում ֆիքսվել է, որ Մյասնիկյանի արձանի մոտ կատարված տեսագրությունների ժամանակ օդում նկատվել են լուսարձակումներ՝ որոնք ենթադրաբար առաջացել են լուսարձակող փամփուշտներով կրակելուց:

Հանրապետության հրապարակում կատարված տեսագրության զննմամբ պարզվել է, որ տեսագրության մեջ պատկերված են շարքով կանգնած զինվորական համազգեստով, ինքնաձիգներով զինված անձինք:

Հատոր 17, գ.թ. 160-165

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է ՀՀ ԱԱԾ-ից ստացված «Maxtor» անվանումով էլեկտրոնային կրիչը, որը պարունակել է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ առանձին դրվագներ և տարբեր անձանց մեկնաբանություններ: Մասնավորապես պարզվել է, որ տեսագրությունը պարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի 29.02.2008թ. տված մամուլի ասուլիսը, որում վերջինս ներկայացնում է հետագայում կատարվելիք հնարավոր գործողությունների պլանները, ապա տեսագրության մեջ ցուցադրված են 2008 թվականի մարտի մեկի վաղ առավոտյան ոստիկանության ներքին զորքերի զինծառայողների կողմից Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելու, ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, ինչպես նաև նկարագրված է նույն օրը Մյասնիկյանի արձանի, Մաշտոցի պողոտայի և Լեո-Պարոնյան փող.ների խաչմերուկում կատարված իրադարձությունները:

Հատոր 17, գ.թ. 222-226

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է ՀՀ ՊՆ աշխատակազմի հույժ գաղտնի և գաղտնի հրամանների հաշվառման թիվ 39 մատյանը, որով պարզվել է, որ հիշյալ մատյանի 27-րդ տողում գրանցված է ՀՀ պաշտպանության նախարարի 23.02.2008թ. թիվ 0038 հրամանը:

Զննության ընթացքում մատյանի համապատասխան թերթերը պատճենահանվել և կցվել են արձանագրությանը:

Հատոր 20, գ.թ. 6-9

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է «youtube.com» կայքում տեղադրված «Ասացի՝ որևէ մեկը չհամարձակվի կրակել ժողովրդի վրա. 15 րոպե հետո ինձ ձերբակալեցին» վերտառությամբ, 40:39 րոպե տևողությամբ տեսանյութը, համաձայն որի՝ ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի 172-րդ առանձին հետախուզական գումարտակի հրամանատար Խաչիկ Ավետիսյանը լրագրողի հետ հարցազրույցի ընթացքում ներկայացրել է 2008 թվականի փետրվարի 23-ին իրենց զորամասի անձնակազմի մի մասին Երևան քաղաք տեղափոխելու հանգամանքը:

Տեսագրությունը ներբեռնվել է լազերային սկավառակի մեջ ու կցվել արձանագրությանը:

Հատոր 20, գ.թ. 13-16

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների հատվածներ պարունակող լազերային սկավառակում առկա տեսաձայնագրությունները, որով պարզվել է, որ տեսաձայնագրությունները կատարվել են Մաշտոցի պողոտա, Գրիգոր Լուսավորիչ ու Պարոնյան փող.ների հատվածում տեղի ունեցած բախումները, կրակոցները, ոստիկանական ու զինվորական տեխնիկաների տեղակայումը, դրանց շարժը, ինչպես նաև ոստիկանական և զինված ուժերի գործողությունները, տուժած անձանց տեղափոխումը:

Հատոր 23, գ.թ. 173-177

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է ՀՀ ՊՆ 93353 զորամասից առգրավված իրային մատակարարումների վերաբերյալ մատյանները, որով պարզվել է, որ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի ընթացքում նշված զորամասից տեղափոխման համար տրվել են հանձնարարականներ քնապարկեր ու ծալովի մահճակալներ տեղափոխելու մասին:

Հատոր 27, գ.թ. 233-235

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է «Մարտի 1-ին Արցախից Երևան զորք բերվել է. Ռազմական ոստիկանության նախկին սպա, նախկին զինվորները բացահայտում են մարտի 1-ի իրադարձություններին իրենց մասնակցության մանրամասները, մարտի 1-ին բանակը չի կրակել. Արտակ Դավթյան» վերնագրմամբ ձայնագրությունները, որով պարզվել է, որ մի տղամարդ ելույթի ժամանակ պնդում ու բերում է հիմնավորումներ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից Երևան քաղաք զորք բերելու մանրամասները:

«Նախկին զինվորները բացահայտում են մարտի 1-ի իրադարձություններին իրենց մասնակցության մանրամասները» տեսանյութի զննմամբ պարզվել է, որ նախկին զինծառայողներ Սերգեյ Դարբինյանը և Սամվել Սինդոյանը լրագրողներին են ներկայացնում 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ իրենց մասնակցությունը ու այն ամենն ինչին իրենք ականատես են եղել:

«Մարտի 1-ին բանակը չի կրակել. Արտակ Դավթյան» զննմամբ պարզվել է, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը ներկայացնում է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ բանակի առանձին ծառայողների կողմից կրակելու հանգամանքները և հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը:

Հատոր 34, գ.թ. 210-214

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է 2018 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ 79512 զորամասից առգրավված փաստաթղթերը՝ 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում նշված զորամասից կատարված ձեռքի հրաձգային միջոցների, զրահաբաճկոնների և սաղավարտների վերաբերյալ լիազորագրերը, կարգագրերը, ապրանքագրերը, ինչպես նաև 2008 թվականի մարտ-մայիս ամիսների ընթացքում նույն զորամասում կատարված հրաձգային միջոցների մուտքերի վերաբերյալ կարգագրերը, ակտերը և ապրանքագրերը, որով պարզվել է, որ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններին նախորդող օրերին ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներից դուրս են գրվել, տեղափոխվել են տարբեր տեսակի զինատեսակներ:

Հատոր 45, գ.թ. 3-9

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է «Յութուբ ինտերնետային կայքում տեղադրված «Քոչարյան անսպասելի անուններ կտա. Գագիկ Մելքոնյան» գրառմամբ տեսագրությունը, որով պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը հարցազրույց է տվել մեկնաբան Նվեր Մնացականյանին, որի ընթացքում քննարկվել վերջինիս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մարտիմեկյան դեպքերի առթիվ քննվող քրեական գործով հարցաքննվելու հանգամանքը, ապա նաև մարտիմեկյան իրադարձությունների առանձին մանրամասներ՝ այդ թվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի մոտ կայացած խորհրդակցությունների մանրամասներ:

Հատոր 62, գ.թ. 86-100

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբից առգրավված ֆինանսական փաստաթղթերը, որով պարզվել է, որ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերից հետո ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումների առանձին ծառայողների հատկացվել են տարբեր չափի դրամական միջոցներ, մասնավորապես այդ փաստաթղթերում արտացոլվել են գումարի չափը, տրամադրման օրը, ստացողների վերաբերյալ մանրամասն տվյալներ ու այլ տեղեկություններ:

Հատոր 64, գ.թ. 113-281

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է 18.06.2018թ. «Erkir Media TV» հեռուստաալիքի կողմից հրապարակված «Երկրի» հարցը հաղորդաշարի հերթական «Մանվել Գրիգորյանի լավագույն տարբերակը մի փամփուշտով ատրճանակն է» վերտառությամբ թողարկման տեսանյութը պարունակող լազերային սկավառակը, որով պարզվել է, որ հիշյալ հաղորդաշարի հյուրն է եղել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը ու քննարկվել է 2008 թվականի մարտիմեկյան դեպքերին բանակի ներգրավվածության առանձին հանգամանքները:

Հատոր 64, գ.թ. 282-284

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է քրեական գործին կցված թվով 7 լազերային սկավառակներում պարունակվող տեղեկատվությունը, որով պարզվել է, որ այդ սկավառակները վերաբերում է 2008 թվականի մարտիմեկյան դեպքերին առանձին պաշտոնյաների ելույթներին, հիվանդանոցներում բուժօգնություն ստացող անձանց մասին տեղեկատվությանը, Երևան քաղաքի տարբեր հատվածներում զինվորական համազգեստով անձանց, զինտեխնիկայի առկայության, այդ օրերին տեղի ունեցած հանրահավաքների առանձին հատվածներին:

Հատոր 64, գ.թ. 285-290

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի տեղեկատվական վերլուծական վարչության գրադարանի և արխիվի բաժնից առգրավված՝ քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթերը, որով պարզվել է, որ առանձնացված փաստաթղթերը վերաբերում են փորձագետների փաստահավաք խմբի հետ տարվող գրագրությանը, որի ընթացքում ՀՀ ՊՆ ու ՀՀ ոստիկանության ղեկավար անձանց կողմից ներկայացվել են 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների օրերին ՀՀ ՊՆ առանձին տեխնիկաների Երևան քաղաքի փող.ներում գտնվելու հիմնավորումներ:

Հատոր 65, գ.թ. 78-81

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է ՀՀ Ազգային ժողովի 2008 թվականի մարտի 2-ի հատուկ նիստի թիվ 45 և նույն օրը տեղի ունեցած արտահերթ նիստի թիվ 46 սղագրությունները, որով պարզվել է, որ 2008 թվականի մարտի 2-ին ԱԺ-ում հրավիրվել է հատուկ նիստ, որում քննարկվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը:

Հատոր 65, գ.թ. 139-143

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է ՀՀ ՊՆ տաբեր ստորաբաժանումների գաղտնազերծված գաղտնի և ոչ գաղտնի հրամանները, որով պարզվել է, որ ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումների հրամանատարների կողմից 2008 թվականի մարտի 1-ի ՆՀ-35-Ն հրամանագրի և ՀՀ ՊՆ 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի տրվել են հրամաններ զորանոցային վիճակի անցնելու ու դրա հետ կապված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու մասին:

Հատոր 66, գ.թ. 33-60

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.10.2018թ. որոշման համաձայն ՀՀ Կենտրոնական բանկից 07.11.2018թ. առգրավված Սեդրակ Քոչարյանի բանկային գաղտնիք կազմող փաստաթղթերի, ինչպես նաև ՀՀ հարկային ծառայությունից ստացված Սեդրակ Քոչարյանի մասնակցությամբ ընկերությունների /«ԵՐԵՎԱՆ ՏԵԼԵԿՈՄ» ՓԲԸ, «ՓԵՅՆԹԲՈԼԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ, «ԷՅ ԴԻ ՍՔՐԻՆ» ՍՊԸ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՏԻՆԳԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ, «ԱՐԹ ԲԻԼԴ» ՍՊԸ, «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ, «ՍԹՐԻՄ ՖՈՐՍ» ՍՊԸ, «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊԸ, «ԳՐԻՏՏԻ» ՍՊԸ, «ՍՓԵՅՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ, «ԵՎՐՈՎԻՆԴ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ, «ԼԼ ԲԻՄԲՈ» ՍՊԸ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՆՈՈՒԲՈՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ/ կողմից հարկային ծառայություն ներկայացված շահութահարկի հաշվարկի վերաբերյալ փաստաթղթերը, որոնցով պարզվել է, որ Սեդրակ Քոչարյանը «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում, «Արդշինբանկ» ՓԲԸ-ում և «Յունիբանկ» ԲԲԸ-ում առկա հաշվեհամարներին 2007-2009թթվականի ընթացքում կանխիկ ընդհանուր մուտքագրել է.

2007 թվականին՝ 951340 ԱՄՆ դոլար և 148091644 ՀՀ դրամ,

2008 թվականին 6936815 ԱՄՆ դոլար, 943881 եվրո և 736803870 ՀՀ դրամ,

2009 թվականին 1456900 ԱՄՆ դոլար, 2920349 եվրո և 197059730 ՀՀ դրամ:

Ընդհանուր առմամբ 2007-2009թթվականի ընթացքում մուտքագրվել է 9345055 ԱՄՆ դոլար, 3864230 եվրո և 1081955244 ՀՀ դրամ գումարներ:

Հատոր 67, գ.թ. 165-176

Զննում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ զննվել է «Լոկալ Դիվելոփըրզ» և «Սփրինգսթոուն  գրուպ լիմիտեդ » ընկերությունների բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների վերաբերյալ առգրավված փաստաթղթերը, որոնցով պարզվել է, որ 2008 թվականի ապրիլի 14-ին, 16-ին մայիսի 5-ին և 26-ին Սիլվա Համբարձումյանի կողմից «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության հաշվին կատարվել է մեկական փոխանցում, յուրաքանչյուր անգամ փոխանցվել է 500.000 ԱՄՆ դոլար: Զննությամբ պարզվել է, որ փոխանցված գումարներից ընդհանուր 1.012.000 ԱՄՆ դոլար գումարը 2008 թվականի մայիսի 8-ին և 29-ին կանխիկացվել է Լևոն Սուլթանյանի կողմից:

«Սփրինգսթոուն  գրուպ լիմիթեդ» ընկերության վերաբերյալ փաստաթղթերի զննմամբ պարզվել է, որ այն գրանցված է Վիրջինյան կղզիներում և ընկերության լիազորված անձի՝ Սերգեյ Մինասյանի կողմից «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունում 2008 թվականի դեկտեմբերի 4-ին բացված բանկային հաշվին նույն օրը հիշյալ ընկերության կողմից փոխանցվել է 2.249.990 ԱՄՆ դոլար գումար և այն ձևակերպվել է որպես ավանդ:

2009 թվականի դեկտեմբերի 4-ին «Սփրինգսթոուն գրուպ լիմիտեդ» ընկերության «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված նույն հաշվից «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊ ընկերությանը, որպես փոխառություն փոխանցվել է 2.500.940 ԱՄՆ դոլար գումար: 2011 թվականի սեպտեմբերի 30-ին և դեկտեմբերի 9-ին «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից «Սփրինգսթոուն գրուպ լիմիտեդ» ընկերության «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված նույն հաշվին փոխանցվել է ընդհանուր 3.276.790 ԱՄՆ դոլար՝ որպես փոխառության և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարների մարում: «Սփրինգսթոուն  գրուպ լիմիտեդ» ընկերությունը «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված նույն հաշվից 09.12.2009թ. իր` Շվեյցարիայի «BAERCHZZ» բանկում սպասարկվող հաշվին փոխանցել է 3.276.603 ԱՄՆ դոլար գումար՝ ձևակերպելով որպես միջոցների փոխանցում:

Հատոր 71, գ.թ. 359-361

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ 2018 թվականի հունիսի 21-ի առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, ՀՀ ԱԺ արխիվից առգրավվել են 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի և ՀՀ նախագահի կարգադրությամբ մարտյան դեպքերն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբի կողմից իրենց գործունեության ընթացքում ձեռք բերված բոլոր փաստաթղթերն ու տեսանյութերը՝ 15 արկղերում, այդ թվում՝ 136 լազերային սկավառակներ և տեսաերիզներ: Առգրավման ժամանակ արխիվի աշխատակիցը ներկայացրել է արխիվ հանձնված նշված 136 լազերային սկավառակների ու տեսաերիզների վերաբերյալ ցանկը:

Հատոր 15, գ.թ. 47-53

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ այն մասին, որ 2018 թվականի հունիսի 28-ի առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի թույլտվությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից առգրավվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի պետական գաղտնիք պարունակող թիվ 0038 գաղտնի հրամանը՝ 4 թերթից:

Հատոր 15, գ.թ. 301-304

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ 2018 թվականի հուլիսի 17-ի առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, ՀՀ ՊՆ ԶՈւ ՍՎ ՀՀՍ կենտրոնական պահեստից առգրավվել են ՀՀ ՊՆ թիվ 84682 զորամասի ծառայողներին նախկինում ամրակցված ՊՄ տեսակի թվով 7 հատ «ՆԿ 0616», «ԿՌ 2002», «ՊՆ 2254», «ԵԽ 753», «ԿԱ 7796», «ՏԼ 1324», «ՊՆ 4645» համարների ատրճանակներ, 3 «ԱԿՍ-74Ու» մոդելի «474862», «470739», «473555» համարների, 1 «ԱԿ-74» մոդելի «Ա005» համարի ինքնաձիգներ, 1 հատ «ՊԿ» տեսակի գնդացիր «ՎԼ358» համարով /փողի համարը՝ «ԿԼ 1971»/:

Հատոր 17, գ.թ. 120-122

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ 2018 թվականի հուլիսի 30-ի առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, քաղաքացի Հենրիկ Սարգսի Մուրադյանից առգրավվել է նրա մոտ պահվող 12 հատ տարբեր տրամաչափերի պարկուճները և թվով մեկ հատ փամփուշտը:

Հատոր 19, գ.թ. 158-160

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 1-ի առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, ՀՀ Ազգային ժողովից առգրավվել է ՀՀ նախագահի 2008 թվականի մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՆ-35-Ն հրամանագիրը ՀՀ ԱԺ-ում քննարկելու վերաբերյալ կայացած հատուկ նիստի սղագրության բնօրինակը՝ 37 թերթից, որում սակայն բացակայել է ՀՀ նախագահի 2008 թվականի մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՆ-35-Ն հրամանագրի օրինակը:

Հատոր 19, գ.թ. 242-245

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 3-ի առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի թույլտվությամբ ՀՀ ՊՆ ղեկավարության հետ համաձայնեցված կարգով հիշյալ նախարարությունից առգրավվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 գաղտնի հրամանի հիման վրա ՀՀ ՊՆ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ բանակային կորպուսների, վերջիններիս ենթակայության տակ գտնվող զորամասերի հրամանատարների, ինչպես նաև խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի /ներկայիս՝ Վ. Սարգսյանի անվան համալսարան/ պետի կողմից կայացված հրամանները:

Հատոր 20, գ.թ. 264-268

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 7-ի առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, ՀՀ ՊՆ ՌՈ պետի տեղակալ, շտաբի պետ Արամ Ֆերդինանտի Բաղդասարյանից կատարվել է երկու թղթապանակների առգրավում, որոնք պարունակել են ուժեղացված ծառայության անցնելու մասին ՌՈ պետ Վ.Գասպարյանի 20.02.2008 թվականի թիվ 22 հրամանը, ինչպես նաև Վ.Գասպարյանին արձակուրդ տրամադրելու և արձակուրդից հետ կանչելու մասին:

Հատոր 23, գ.թ. 68-69

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 7-ի առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մինասյանից առգրավվել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Գ.Գաբրիելյանի թիվ 02 առ 24.02.2008 թվականի հրամանի և թիվ 48 առ 01.03.2008 թվականի ոչ գաղտնի հրամանի բնօրինակները:

Հատոր 23, գ.թ. 73-74

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 3-ի առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, ՀՀ ՊՆ 95532 զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանից առգրավվել է ՀՀ ՊՆ 95532 զորամասի հրամանատարի՝ նշված զորամասում զորանոցային վիճակ հայտարարելու վերաբերյալ 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 05 հրամանը, ինչպես նաև նույն զորամասում զորանոցային վիճակը ավարտված հայտարարելու վերաբերյալ 2008 թվականի մարտի 19-ի թիվ 06 հրամանը, որոնք կազմվել են ՀՀ ՊՆ թիվ 0038 առ 23.02.2008 թվականի հույժ գաղտնի հրամանի հիմքով:

Հատոր 23, գ.թ. 77-78

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 3-ի առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, ՀՀ ՊՆ 63853 զորամասի հրամանատարի պաշտոնակատարից առգրավվել է նույն զորամասի հրամանատարի՝ ՀՀ ՊՆ թիվ 0038 առ 23.02.2008 թվականի հույժ գաղտնի հրամանի հիմքով նշված զորամասում զորանոցային վիճակ հայտարարելու վերաբերյալ կայացված հրամանները:

Հատոր 24, գ.թ. 35-36

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 17-ի առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, ՀՀ ՊՆ 93353 զորամասից առգրավվել են նույն զորամասի 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 5-ն ընկած ժամանակահատվածի իրային ծառայության կարգագրերը և լիազորագրերի մատյանները, ինչպես նաև 2008 թվականի իրային մյուս մատյանները:

Հատոր 26, գ.թ. 221-222

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 20-ի առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, ՀՀ ՊՆ 79512 զորամասից առգրավվել է 2008 թվականի դրությամբ 120-րդ օպերատիվ խմբի 1-ին ՀԿՄ-ի 4-րդ վաշտի հաշվեկշռում եղած ինքնաձիգները:

Հատոր 29, գ.թ. 217-218

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 20-ի առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ ֆինանսական վարչության ֆինանսական բաժնից առգրավվել է 2008 թվականի արտակարգ դրության ժամանակ ծառայություն իրականացրած զինծառայողներին վճարված գումարների վերաբերյալ ֆինանսական փաստաթղթերի թղթապանակը:

Հատոր 30, գ.թ. 11-12

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, ՀՀ ՊՆ 79512 զորամասից առգրավվել է 2008 թվականի փետրվար ամսվա դրությամբ 120-րդ օպերատիվ խմբին ամրակցված «ԱԿՍ 74Ու» մոդելի 21 ինքնաձիգները:

Հատոր 33, գ.թ. 19-20

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, ՀՀ ՊՆ 79512 զորամասից առգրավվել է 2008 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում 120-րդ օպերատիվ խմբի հաշվեկշռում եղած ինքնաձիգները:

Հատոր 39, գ.թ. 110-111

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ 2018 թվականի սեպտեմբերի 19-ի առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, գործով վկա Սիլվա Համբարձումյանից առգրավվել է 2008 թվականի ապրիլի 14-ին և 16-ին «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության բանկային հաշվին կատարված դրամական փոխանցումների վճարային հանձնարարագրերը, ինչպես նաև այդ ընկերության հաշվի համարը պարունակող թերթիկը:

Հատոր 69, գ.թ. 178-180

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման հիման վրա ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունից առգրավվել է Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված «Լոկալ Դիվելոփըրզ», «Սփրինգսթուն գրուպ» և «Տոյոտա-Երևան» ընկերությունների անվամբ բանկային գործարքների և բանկային գաղտնիք կազմող փաստաթղթերը:

Հատոր 70, գ.թ. 1-2, 189-191, 196-197

Հատոր 71, գ.թ. 362-363, 385-386

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 10-ի առգրավում կատարելու մասին որոշման համաձայն, ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունից առգրավվել է Սամվել Մայրապետյանի, Սեդրակ Քոչարյանի բանկային գաղտնիք կազմող փաստաթղթերը:

Հատոր 70, գ.թ. 159-161, 185-186

Հատոր 72, գ.թ. 1-3

Հատոր 73, գ.թ. 1-3

Հատոր 74, գ.թ. 1-3

Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, այն մասին, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման հիման վրա ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունից առգրավվել է Արմեն Գևորգյանի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող փաստաթղթերը:

Հատոր 70, գ.թ. 198-200

Հատոր 75, գ.թ. 1-3

Գրիգոր Գևորգյանի դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 251 եզրակացությամբ, որի համաձայն՝ Գ.Գևորգյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են հետևյալ մարմնական վնասվածքները. հրազենային մուտքի անցք քթի մեջքին, ելքի անցք ձախ ճակատա-գագաթային շրջանում, քթի, գանգի, հիմի թաղի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ, ուղեղանյութի ջնջխում՝ ուղեղանյութի արտանկումով, կարծր թաղանթի վնասվածք, որոնք պատճառվել են կենդանության օրոք, հետևանք են գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի ներգործության, հնարավոր է նշված ժամկետին և նման վնասվածքները կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի հատկանիշներ, կյանքին վտանգ սպառնացող, որոնցով էլ պայմանավորված է մահը: Ինչ վերաբերվում է զենքի տեսակին և տրամաչափին, ապա այն չի մտնում դատաբժշկական փորձագետի իրավասության մեջ: Դիակի վրա հայտնաբերված վնասվածքները պատճառվել են առանձին մեկ կրակոցի հետևանքով: Վնասվածքները ստանալու պահին Գ.Գևորգյանը կարող էր գտնվել հնարավոր ցանկացած դիրքում, քթի առաջային մակերեսով ուղղված դեպի կրակոց արձակող զենքի փողաբերանը: Գ.Գևորգյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ հրազենային մուտքի անցքի շրջանում կրակոցի լրացուցիչ գործոնների առկայություն, այն է՝ մրի, այրվածքի, ինչպես նաև կիսայրված կամ այրված վառոդի հատիկներ չեն հայտնաբերվել, հետևաբար կրակոցը կատարվել է տվյալ զենքին բնորոշ կրակոցի լրացուցիչ գործոնների սահմաններից դուրս: Գ.Գևորգյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են նաև քերծվածքներ ճակատային ձախ կեսին, ձախ աչքի կոպերի կողմնային մակերեսին, քթի ծայրին ձախից, կզակային ձախ կեսին, ձախ ծնկան հոդի առաջային մակերեսին, աջ դաստակի թիկնային մակերեսին, որոնք նույնպես պատճառվել են կենդանության օրոք: Դիակի վրա քարշ տալու հետքեր դատաբժշկական փորձաքննությամբ չեն հայտնաբերվել: Նման վնասվածքների պայմաններում տուժողը չէր կարող կատարել որևիցե ինքնուրույն գործողություններ: Գ.Գևորգյանի մահվան պատճառն է հանդիսացել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումը: Ելնելով վաղ դիակային զարգացման աստիճանից կարելի է ենթադրել, որ Գ.Գևորգյանի մահը վրա է հասել դիահերձումից մոտ 16-17 ժամ առաջ: Կենդանության օրոք Գ.Գևորգյանը եղել է գործնականորեն առողջ: Գ.Գևորգյանի դիակից վերցրած արյան և մեզի մեջ սպիրտեր չեն հայտնաբերվել: Գ.Գևորգյանից դիակից վերցված արյան, մեզի, ներքին օրգանների կտորներում հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել: Գ.Գևորգյանի դիակից վերցված արյան, մեզի, լյարդ, լեղապարկով կտորներում նարկոտիկների շարքի ալկալոիդներ չեն հայտնաբերվել:

Հատոր 3, գ.թ. 156-166

Համլետ Թադևոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 248 եզրակացությամբ, համաձայն որի՝ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են՝ ձախից վերև և ստորին կոպի, որովայնի, շեքի, փոշտի, ամորձիների, առնանդամի, զույգ բազուկների, ձախ նախաբազկի, զույգ ազդրերի, սրունքների, աջ ոտնաթաթի 1-ին մատի եղնգային ֆալանգի բազմաթիվ պայթյունային, բեկորային վիրավորումներ՝ փափուկ հյուսվածքների և անոթների վնասում, աջ ոտնաթաթի 1-ին մատի եղնգային ֆալանգի կոտրվածք, հետորովայնամզային հեմատոմա, արտաքին առատ արյունահոսություն: Վերը նշված բոլոր վնասվածքներն առաջացել են կենդանության օրոք, պայթյունի հետևանքով առաջացած բեկորների ազդեցությամբ, նրա մահվան հետ գտնվում են անմիջական պատճառական կապի մեջ և նման վնասվածքները սովորաբար կենդանի անձանց մոտ առաջացնում են առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող: Համլետ Թադևոսյանը վնասվածքները ստանալու պահին կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում: Համլետ Թադևոսյանի դիակը փորձաքննության է ենթարկվել բոլորովին մերկ: Համլետ Թադևոսյանի դիակի վրա դիակը տեղափոխման մասին վկայող հետքեր չկան: Համլետ Թադևոսյանը վերը նշված վնասվածքները ստանալուց հետո քիչ հավանական է կատարեր ինքնուրույն գործողություններ և մահը վրա է հասել վնասվածքները ստանալուց մի քանի ժամ անց: Համլետ Թադևոսյանի մահը վրա է հասել տրավմատիկ-հեմոռագիկ շոկից, որն էլ պայմանավորված է եղել՝ ձախից վերին և ստորին կոպի, որովայնի, շեքի, փոշտի, ամորձիների, առնանդամի, զույգ բազուկների, ձախ նախաբազկի, զույգ ազդրերի, սրունքների, աջ ոտնաթաթի 1-ին մատի եղնգային ֆալանգի բազմաթիվ պայթյունային բեկորային վիրավորումներով: Համաձայն հիվանդության պատմության նկարագրի տվյալների՝ Համլետ Թադևոսյանի մահը վրա է հասել 02.03.2008թ.՝ ժամը 03:00-ին, որը չի հակասում դիահերձման տվյալներին: Համլետ Թադևոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ ներքին օրգաններում հիվանդագին, ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել: Դատաքիմիական փորձաքննությամբ Համլետ Թադևոսյանի դիակից վերցված արյան նմուշում ալկոհոլ, արյան նմուշում և ներքին օրգանների կտորներում հոգեներգործող նյութեր, ալկոլոիդների խմբին պատկանող թմրանյութեր չեն հայտնաբերվել:

Հատոր 3, գ.թ 19-27

Տիգրան Աբգարյանի դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 392 եզրակացությամբ, համաձայն որի՝ Տիգրան Աբգարյանի մահը վրա է հասել ողնուղեղի կարևորագույն կենսական ֆունկցիաների խանգարումից՝ պարանոցի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում ստանալու հետևանքով: Տվյալ հետևությունը հիմնավորվել է դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված հետևյալ վնասվածքների առկայությամբ՝ 6-րդ ողի մարմնի անցքավոր կոտրվածք, պարանոցային 5-րդ, 6-րդ և 7-րդ ողերի բեկորային կոտրվածքներ, ողնուղեղի ջնջխում և ամբողջականության գրեթե լրիվ խախտում, ինչպես նաև դիակի օրգանների բնորոշ կազմաբանական և ձևաբանական փոփոխությունների առկայություններով: Վերը նշված հրազենային վնասվածքը պատճառվել է կենդանության օրոք, գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի ներգործությամբ, այն սովորաբար կենդանի անձանց մոտ ունի կենդանության ժամանակվա առողջությանը ծանր վնասի պատճառման հատկանիշներ, և մահվան պատճառի հետ գտնվում է ուղղակի պատճառական կապի մեջ: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է հետևյալ հիվանդությունները, որոնցով տառապել է հանգուցյալը կենդանության օրոք՝ հետտրավմատիկ օբստրուկտիվ հիդրոցեֆալիա, վիճակ վենտրիկուլոպերիտոնեալ շունտի տեղադրումից հետո, վիճակ տրախեոստոմայի տեղադրումից հետո, երկկողմանի թարախային ասպիրացիոն թոքաբորբ: Նշված հիվանդությունները հանդիսանում են որպես հիմնական հիվանդություն՝ պարանոցի հրազենային վիրավորման բարդություն և մահվան պատճառի հետ գտնվում է պատճառական կապի մեջ:

Ըստ հիվանդության պատմագրի տվյալների՝ Տիգրան Աբգարյանի մահը վրա է հասել 11.04.2008թ., ժամը՝ 20:00-ին, որը չի հակասում դիակի դատաբժշկական փորձաքննության տվյալներին: Ելնելով հիվանդության պատմագրում նկարագրված հրազենային վերքերի տեղակայումից՝ մուտքի անցք պարանոցի աջ կեսի առաջնային մակերեսի և ելքի անցք պարանոցի աջ կեսի հետին մակերեսին, կարելի է եզրահանգել, որ կրակոցը կատարվել է մարմնի երկայնական առանցքի նկատմամբ՝ առաջից հետ, քիչ ձախից աջ ուղղությամբ, իսկ ավելի ստույգ նշված հարցին հնարավոր կլինի պատասխանել հագուստների հետքաբանական փորձաքննությամբ:

Ըստ հիվանդության պատմագրի տվյալների՝ կրակոցը կատարվել է տվյալ տեսակի զենքի համար կրակոցի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից, սակայն նշված հարցը ևս ստույգ հնարավոր կլինի պարզաբանել հագուստների հետքաբանական փորձաքննությամբ: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ դիակի դիրքի փոփոխման մասին վկայող տվյալներ չեն հայտնաբերվել: Հրազենային վնասվածքը ստանալուց հետո մահը վրա է հասել շուրջ 40 օր հետո: Հաշվի առնելով վնասվածքի բնույթը և տեղակայումը, քիչ հավանական է, որ այդպիսիք ստանալուց հետո տուժողը կատարեր ինքնուրույն նպատակասլաց գործողություններ:

Հատոր 3, գ.թ 76-84

Գոռ Քլոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 249 եզրակացությամբ, որի համաձայն՝ Գ.Քլոյանի դիակի  դատաբժշկական փորձաքննությամբ /ըստ հիվանդության պատմագրի/ հայտնաբերվել են ձախ աճուկա-ենթազստային շրջանի ջնջխված բեկորային վերք, ազդրային զարկերակի պոկումով, ազդրային երակի վնասումով, ցայլոսկրի վերին ճյուղի կոտրվածքով՝ ուղեկցված տարածուն արյունահոսությամբ և 4-րդ աստիճանի հեմոռագիկ և տրավմատիկ շոկով, որը պատճառվել է կենդանության օրոք, բեկորի /ների/ ազդեցության հետևանքով՝ որոնք օժտված են եղել մեծ կինետիկ էներգիայով՝ սակայն այդ հարցին ավելի կոնկրետ պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել հագուստների՝ որոնք եղել են դեպքի պահին վերջինիս հագին հետքաբանական ուսումնասիրություն, որոնք էլ անմիջական պատճառական կապի մեջ են գտնվում նրա մահվան հետ: Ինչպես փորձաքննությամբ, այնպես էլ համաձայն հիվանդության պատմագրի՝ Գ.Քլոյանի մարմնից հանված օտար մարմինների, բեկորների ծագումը անհրաժեշտ է պարզել քրեագիտական փորձաքննությամբ: Գ.Քլոյանը ձախ աճուկա-ենթազստային շրջանի ջնջխված բեկորային վնասվածքը ստանալու պահին կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում, որոնք չէին խոչընդոտի վնասվածքի առաջացմանը: Տվյալ հարցի պատասխանը չի մտնում առաջնային դատաբժշկական փորձագետի իրավասության մեջ: Գ.Քլոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ դիակի տեղափոխմանը բնորոշ փոփոխություններ հետքեր չեն հայտնաբերվել: Գ.Քլոյանը վերը նշված վնասվածքները ստանալուց հետո չի բացառվում, որ ինչ-որ մի շատ կարճ ժամանակահատված կատարեր ինքնուրույն գործողություններ /բղավել, շարժվել/: Գ.Քլոյանի մահը հետևանք է արյան սուր կորստի՝ որն էլ պայմանավորված է եղել /ըստ հիվանդության պատմագրի/ ձախ աճուկա-ենթազտային շրջանի ջնջխված բեկորային վնասվածքով՝ ազդրային զարկերակի պոկումով, ազդրային երակի վնասումներով, ձախից ցայլոսկրի վերին ճյուղի կոտրվածքով՝ ուղեկցված տարածուն արյունահոսությամբ և 4-րդ աստիճանի հեմոռագիկ և տրավմատիկ շոկով, որոնք էլ գտնվում են անմիջական պատճառական կապի մեջ նրա մահվան հետ: Համաձայն հիվանդության պատմագրի տվյալների Գ.Քլոյանի մահը վրա է հասել 02.03.08թ. ժամը 04:30-ին. ինչը չի հակասում դատաբժշկական փորձաքննությամբ ձեռք բերված տվյալներին: Գ.Քլոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ նրա ներքին օրգաններում հիվանդագին փոփոխություններ չեն հայտնաբերվել և վերջինս կենդանության օրոք եղել է գործնականապես առողջ: Միաժամանակ Գ.Քլոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են՝ գլխի աջ ճակատաքունքային հատվածի և աջ ծնկային առաջային մակերեսի քերծվածքներ, որոնք պատճառվել են կենդանության օրոք, բութ առարկանների ազդեցությամբ, որոնք նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում և նման վնասվածքները կենդանի անձանց մոտ մարմնական թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Դատաքիմիական ուսումնասիրությամբ Գ.Քլոյանի դիակից վերցրած արյան մեջ ալկոհոլ, արյան, մեջ, լյարդի կտորներում և լեղապարկում թմրանյութեր և հոգեմետ դեղանյութեր չեն հայտնաբերվել:

Հատոր 4 գ.թ. 141-148

Սամվել Հարությունյանի դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 396 եզրակացությամբ, որի համաձայն՝ Ս.Հարությունյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ, հայտնաբերվել է՝ բաց, բութ թափանցող գանգուղեղային վնասվածք՝ գլխի ձախ քունքա-կողմնային, շրջանի սալջարդ վերք, կարծրենու պատռված դեֆեկտով, գլխուղեղի ջնջխում և արտաթափում, ձախից կողմնոսկրի և քունքոսկրի բազմաբեկորային կոտրվածքներ, որոնք առաջացել են կենդանության օրոք, բութ առարկայի ազդեցությամբ, նրա մահվան հետ գտնվում են անմիջական պատճառական կապի մեջ և նման վնասվածքները սովորաբար կենդանի անձանց մոտ առաջացնում են առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող: Միաժամանակ Ս.Հարությունյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են նաև աջ սրունքի շրջանի քերծվածք, ձախ ուսահոդի շրջանի արյունազեղում, որոնք նույնպես առաջացել են կենդանության օրոք, բութ առարկանների ազդեցությամբ, նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում և նման վնասվածքները սովորաբար կենդանի անձանց մոտ առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Քանի որ վնասվածքները հասցվել են որոշակի կարճ ժամանակահատվածում, ուստի որոշել հասցման հերթականությունը հնարավոր չէ: Ս.Հարությունյանը վնասվածքները ստանալու պահին  կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում: Բաց, բութ, թափանցող գանգուղեղային վնասվածքը ստանալուց հետո Ս.Հարությունյանը չէր կարող կատարել ինքնուրույն գործողություններ: Ս.Հարությունյանի մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից, որն էլ պայմանավորված է եղել՝ բաց, բութ, թափանցող գանգուղեղային վնասվածքով, վերջինիս, հետևանքով զարգացած թարախային մենինգիտով, երկողմանի թարախային թոքաբորբով: Համաձայն հիվանդության պատմության նկարագրի տվյալներից Ս.Հարությունյանի մահը վրա հասել 11.04.08թ. -ին ժամը՝ 19:40-ին, որը չի հակասում դիահերձման տվյալներին: Ս.Հարությունյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ այլ հիվանդագին, ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել:

Հատոր 3, գ.թ. 216-226

Հովհաննես Հովհաննիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 245 եզրակացությամբ, համաձայն որի՝ Հ.Հովհաննիսյանի մահը վրա է հասել սուր ներքին արյունահոսությունից՝ կրծքավանդակի հրազենայի գնդակային կույր վիրավորում ստանալու հետևանքով: Տվյալ հետևությունը հիմնավորվում է դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված հետևյալ վնասվածքների սուր ներքին արյունահոսությանը բնորոշ կազմաբանական փոփոխությունների առկայություններով՝ «մուտքի անցքի» վերք կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին, կրծքային ձախ մկանի, ձախ թոքի միջանցիկ, սրտի, աորտայի, աջ թոքի, աջից 3-րդ կողոսկրի վնասումներով, 2000.0մլ մուգ կարմիր գույնի հեղուկ արյան ձախ պլևրալ խոռոչում. 1700.0մլ աջ պլևրալ խոռոչում, ներքին օրգանների սակավարյունություն, թույլ արտահայտված դիակային բծեր: Վերը նշված հրազենային վնասվածքը պատճառվել է կենդանության օրոք, 5.45մմ տրամագծով գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի ներգործությամբ, որոնք վնասվածքները սովորաբար կենդանի անձանց մոտ ունեն կենդանության ժամանակվա առողջությանը ծանր վնասի պատճառման հատկանիշներ, և տվյալ դեպքում բերել են մահվան: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է նաև հետևյալ վնասվածքները՝ քերծվածքներ աջ այտային, աջ կզակային շրջաններում, աջ վերհոնքային շրջանում, աջ դաստակի թիկնային մակերեսին, որոնք պատճառվել են բութ առարկայի ներգործությամբ կենդանության օրոք մահվանից անմիջապես առաջ, այդպիսիք իրենց սովորական ընթացքի դեպքում, կենդանի անձանց մոտ առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում և մահվան պատճառի հետ չեն գտնվում պատճառական կապի մեջ: Ի նկատի ունենալով տեղազննության արձանագրության բացակայությունը, որոշել համեմատաբար ստույգ , թե երբ է վրա հասել մահը, հնարավոր չէ, սակայն հաշվի առնելով վաղ դիակային երևույթներ զարգացվածության աստիճանը, կարել է ենթադրել, որ մահը վրա է հասել դիակի դատաբժշկական փորձաքննությունը կատարվելուց մոտ 17-22 ժամ առաջ:

Ելնելով հրազենային վերքային խողովակի ուղղությունից՝ տուժողը վնասվածքը ստանալու պահին գտնվել է կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսով ուղղված դեպի զենքի փողաբերանի առաջնային կտրվածքը և, ըստ այդմ, էլ մարմնի երկայնական առանցքի նկատմամբ կրակոցի, կատարվել է ձախից աջ, առաջինից հետ, քիչ ներքևից վերև ուղղությամբ: Ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության տվյալների կրակոցը կատարվել է տվյալ տեսակի զենքի համար կրակոցի լրացուցիչ գործոնների ազդեցության  սահմաններից դուրս տարածությունից, սակայն ավելի ստույգ նշված հարցը հնարավոր է պարզաբանել հագուստների հետքաբանական փորձաքննությամբ: Հագուստների և մարմնի հրազենային վնասվածքները իրենց տեղակայությամբ, քանակով, բնույթով համապատասխանում են միմյանց:

Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ դիակի տեղափոխման, դիրքի փոփոխման մասին վկայող տվյալներ չեն հայտնաբերվել:

Հաշվի առնելով վնասվածքների բնույթը, պետք է եզրահանգել, որ այդպիսիք ստանալուց հետո մահը վրա է հասել շատ կարճ ժամանակամիջոց հետո /վայրկյաններ, րոպեներ/ և գործնականում տուժողը չէր կարող կատարել ինքնուրույն գործողություններ:

Ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության տվյալների կենդանության օրոք Հ.Հովհաննիսյանը եղել է գործնականում առողջ:

Հ.Հովհաննիսյանի դիակից վերցված արյան քիմիական քննությամբ սպիրտներ չի հայտնաբերվել: Հ.Հովհաննիսյանի դիակից վերցված արյան, լեղու և լյարդի կտորների դատաքիմիական քննություններով ալկալոիդ շարքի թմրանյութերի նկատմամբ ռեակցիաները եղել են բացասական:

Հատոր 3, գ.թ. 119-125

Դավիթ Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 246 եզրակացությամբ, որի համաձայն՝ Դ.Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են հետևյալ մարմնական վնասվածքները՝ հրազենային գնդակային մուտքի անցք կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին, աջ երիկամի, լյարդի, ստոծանու և աջ թոքի ստորին ու միջին բլթերի, աջից 5-րդ միջկողային մկանի միջանցիկ վնասվածքներ. կրծքային մեծ և փոքր մկանների վնասվածքներ, կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի արյունազեղում, որոնք պատճառվել են կենդանության օրոք, հետևանք են գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի ներգործության, հնարավոր է նշված ժամկետին և նման վնասվածքները կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի հատկանիշներ, որոնցով էլ պայմանավորված է մահը: Դիակի վրա հայտնաբերված վնասվածքները հրազենային են, գնդակային, պատճառվել են 0.9 սմ տրամաչափի հրազենից արձակված գնդակի ներգործությունից: Դիակի վրա հայտնաբերված վնասվածքները պատճառվել են առանձին մեկ կրակոցի հետևանքով: Վնասվածքները ստանալու պահին Դ.Պետրոսյանը կարող էր գտնվել հնարավոր ցանկացած դիրքում, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսով ուղղված դեպի կրակոց արձակող զենքի փողաբերանը: Կրակոցի հեռավորությունը որոշելու համար անհրաժեշտ է նշանակել հագուստների քրեագիտական փորձաքննություն: Տվյալ հարցի պատասխանը չի մտնում առաջնային դատաբժշկական փորձագետի իրավասության մեջ: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված բոլոր մարմնական վնասվածքները պատճառվել են կենդանության օրոք: Դիակի վրա քարշ տալու հետքեր դատաբժշկական փորձաքննությամբ չեն հայտնաբերվել, սակայն հարկ եմ համարում նշելու, որ դիակի ԴԲԳԳԿ-ի դիահերձարան բերվել է հիվանդանոցից: Նման վնասվածքների պայմաններում չի բացառվում ինքնուրույն շարժումներ և գործողություններ կատարելու հնարավորությունը: Դ.Պետրոսյանի մահվան պատճառ է հանդիսացել արյան սուր կորուստը: Ըստ հիվանդության պատմագրի տվյալների՝ մահը վրա է հասել 01.03.08թ. ժամը 23:00-ին, որը չի հակասում դատաբժշկական փորձաքննությամբ ձեռք բերված տվյալներին: Կենդանության օրոք Դ.Պետրոսյանը եղել է գործնականորեն առողջ: Դ.Պետրոսյանի դիակից վերցրած արյան, մեզի, ներքին օրգանների կտորներում հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել: Դ.Պետրոսյանի դիակից վերցված արյան, մեզի, լյարդ լեղապարկով կտորներում նարկոտիկների շարքի ալկալոիդներ չեն հայտնաբերվել:

Հատոր 4 գ.թ. 89-95

Արմեն Ֆարմանյանի դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 252 եզրակացությամբ, որի համաձայն՝ Ա.Ֆարմանյանի մահը հետևանք է գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների ուր խանգարմանը, որը հիմնավորում է՝ գլխի ձախ կեսի կողմնա-քունքային, շրջանի սալջարդ-վերքով՝ ոսկրա-հյուսվածքային դեֆեկտով, գլխի մազածածկ հատվածի փափուկ հյուսվածքների, քունքամկանների, գլխուղեղի և ուղեղիկի փափուկ, գլխուղեղի կարծր թաղանթների, ուղեղանյութի, գլխուղեղի կողմնային փորոքների արյունազեղմամբ, գլխուղեղի կարծր և փափուկ թաղանթների վնասվածքներով, ուղեղանյութի ջնջխումով, գանգաթաղի ոսկրերի ոսկրային դեֆեկտով, գանգաթաղի և հիմի ոսկրերի կոտրվածքներով, որն էլ պայմանավորված է եղել գանգուղեղային բաց, բութ վնասվածքով և վերջինս էլ գտնվում անմիջական պատճառական կապի մեջ  նրա մահվան հետ: Ելնելով Ա.Ֆարմանյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված վաղ դիակային երևույթների զարգացվածության աստիճանից, նրա մահը վրա է հասել փորձաքննությունից մոտ 18-20 ժամ առաջ: Ա.Ֆարմանյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են՝ գլխի ձախ կեսի կողմնա-քունքային շրջանի սալջարդ վերք՝ ոսկրա-հյուսվածքային դեֆեկտով, գլխի մազածածկ հատվածի ներսային մակերեսի, քունքամկաների, գլխուղեղի կարծր և փափուկ թաղանթների, գլխուղեղի կողային փորոքների և ձախից վերին և ստորին կոպերի ներսային հատվածի արյունազեղումներ, գանգաթաղի և հիմի ոսկրերի բաց կոտրվածքներ, գլխուղեղի ջնջխում՝ մասնակի արտաթափումով, որոնք պատճառվել են կենդանության օրոք, բութ առարկանների ազդեցությամբ՝ գանգի խոռոչի օտար մարմիններ, որոնք օժտված են եղել մեծ կինետիկ էներգիայով, որի մասին է վկայում գլխի ոսկրա-հյուսվածքային դեֆեկտի առաջացումը, որոնք ունեն կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնասի հատկանիշներ և անմիջական պատճառական կապի մեջ են գտնվում նրա մահվան հետ: Ա.Ֆարմանյանի մահը վրա է հասել անմիջապես վերը նշված վնասվածքները ստանալուց հետո և նրա կողմից ինքնուրույն գործողությունների կատարումը բացառվում է: Հարկ եմ համարում նշելու, որ գանգի խոռոչում հայտնաբերված օտար մարմինների ծագումն անհրաժեշտ է պարզել քրեագիտական փորձաքննությամբ: Միաժամանակ Ա.Ֆարմանյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են՝ կրծքավանդակի ձախ կեսի թիկնային մակերեսի և աջ ծնկահոդի շրջանների քերծվածքներ, աջ դաստակի թիկնային մակերեսի շրջանի արյունազեղում, որոնք նույնպես պատճառվել են կենդանության օրոք, բութ առարկաների ազդեցությամբ, որոնք նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում և նման վնասվածքները կենդանի անձանց մոտ մարմնական թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Քանի որ Ա.Ֆարմանյանի վնասվածքները պատճառվել են շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում, հետևաբար որոշել նրանց պատճառման հաջորդականությունը հնարավոր չէլ: Ա.Ֆարմանյանը վնասվածքները ստանալու պահին կարող էր գտնվել ցանկացած դիրքում, որոնք խոչընդոտ չէին հանդիսանա վնասվածքների պատճառմանը: Ա. Ֆարմանյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ հրազենային վնասվածքներ չեն հայտնաբերվել: Ա. Ֆարմանյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ նրա հագուստների վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել: Ա. Ֆարմանյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ դիակի տեղափոխմանը բնորոշ  փոփոխություններ չեն հայտնաբերվել: Ա. Ֆարմանյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ նրա ներքին օրգաններում հիվանդագին փոփոխություններ չեն հայտնաբերվել: Դատաքիմիական ուսումնասիրությամբ Ա.Ֆարմանյանի դիակի վերցրած արյան և մեզի մեջ ալկոհոլ, արյան, մեզի, լյարդի կտորներում և լեղապարկում թմրանյութեր և հոգեմետ դեղանյութեր չեն հայտնաբերվել:

Հատոր, 4 գ.թ. 23-34

Տիգրան Խաչատրյանի դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 250 եզրակացությամբ, որի համաձայն՝ Տ.Խաչատրյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը հետևանք է ստացած գանգուղեղային բաց բութ վնասվածքի: Վերջինս հիմնավորվում է գլխի ձախից ծոծրակային շրջանի սալջարդ վերքով՝ ոսկրա-հյուսվածքային դեֆեկտով, աջ աչքի վերին կոպի, աջ աչքի ակնագնդի սպիտակուցաթաղանթի, գլխի փափուկ հյուսվածքների ներսային մակերեսի, ձախ քունքամկանի, գլխուղեղի փափուկ և կարծր թաղանթների, ուղեղանյութի, գլխուղեղի կողմնային փորոքների արյունազեղմամբ, գլխուղեղի կարծր և փափուկ թաղանթների վնասվածքներով, ուղեղանյութի մասնակի ջնջխումով, գանգաթաղի ոսկրերի ոսկրային դեֆեկտով, գանգաթաղի և հիմի ոսկրերի կոտրվածքներով, որոնք գտնվում են անմիջական պատճառական կապի մեջ նրա մահվան հետ:

Ելնելով Տ.Խաչատրյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված վաղ դիակային երևույթների զարգացվածության աստիճանից, պետք է եզրակացնել, որ նրա մահը վրա է հասել փորձաքննությունից մոտ 18-22 ժամ առաջ:

Տ.Խաչատրյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հետևյալ մարմնական վնասվածքները՝ գլխի ձախից ծոծրակային շրջանի սալջարդ վերք՝ ոսկրա-հյուսվածքային դեֆեկտով, աջ աչքի վերին կոպի, աջ աչքի ակնագնդի սպիտակուցաթաղանթի, գլխի փափուկ հյուսվածքների ներսային մակերեսի, ձախ քունքամկանի, գլխուղեղի կարծր և փափուկ թաղանթների, գլխուղեղի ուղեղանյութի, գլխուղեղի կողմնային փորոքների արյունազեղումներ, գանգաթաղի և հիմի ոսկրերի բաց կոտրվածքներ, գլխուղեղի ջնջխում, որոնք պատճառվել են կենդանության օրոք, բութ առարկայի ազդեցությամբ՝ գանգի խոռոչի օտար մարմնով, որն օժտված է եղել մեծ կինետիկ էներգիայով, որի մասին է վկայում գլխի ոսկրահյուսվածքային դեֆեկտի առաջացումը, որոնք էլ անմիջական պատճառական կապի մեջ են գտնվում նրա մահվան հետ: Նման մարմնական վնասվածքները կենդանի անձանց մոտ կրում են առողջությանը ծանր վնաս պատճառող՝ կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքների հատկանիշներ: Միաժամանակ պետք է նշել. որ զանգի խոռոչում հայտնաբերված օտար մարմնի ծագումը անհրաժեշտ է պարզել քրեագիտական փորձաքննությամբ: Դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են նաև աջ արմնկահոդի հետին մակերեսի քերծվածք և արյունազեղում, աջ կոնք-ազդրային հոդի դրսային մակերեսի քերծվածքներ, որոնք նույնպես պատճառվել են կենդանության օրոք, բութ առարկանների ազդեցությամբ, որոնք նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում և նման մարմնական վնասվածքները կենդանի անձանց մոտ առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Քանի որ Տ.Խաչատրյանի վնասվածքները պատճառվել են շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում, ուստի որոշել նրանց պատճառման հաջորդականությունը, հնարավոր չէ:

Տ.խաչատրյանը վնասվածքները ստանալու պահին կարող էր գտնվել բազմապիսի այնպիսի դիրքում, որոնք բնութագրվում են վնասվածքների շրջանների ուղղվածությամբ դեպի ներգործող գործոնը: Տ.Խաչատրյանի մահը վրա է հասել անմիջապես վերը նշված վնասվածքները ստանալուց հետո և նրա կողմից ինքնուրույն գործողությունների կատարումը բացառվում է: Տ.Խաչատրյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ հրազենային վնասվածքներ չեն հայտնաբերվել: Տ.Խաչատրյանի կիսավարտիքի աջից հետին-կողմնային մակերեսին առկա են պատռվածքներ, որոնք իրենց տեղակայմամբ կարող են համապատասխանել աջ կոնք-ազդրային հոդի դրսային մակերեսին առկա քերծվածքներին: Տ.Խաչատրյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ դիակի տեղափոխմանը բնորոշ փոփոխություններ չեն հայտնաբերվել:

Տ.Խաչատրյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ նրա ներքին օրգաններում հիվանդագին փոփոխություններ չեն հայտնաբերվել: Դատաքիմիական ուսումնասիրությամբ Տ.Խաչատրյանի դիակից վերցված արյան և մեզի մեջ սպիրտներ չեն հայտնաբերվել: Դատաքիմիական ուսումնասիրությամբ արյան, մեզի մեջ և ներքին օրգանների կտորներում, թմրանյութերի շարքի ալկալոիդներ, ինչպես նաև հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել:

Հատոր 4, գ.թ. 234-244

Զաքար Հովհաննիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 247 եզրակացությամբ, որի համաձայն՝ Զ.Հովհաննիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են հետևյալ մարմնական վնասվածքները. հրազենային մուտքի անցք որովայնի առաջային մակերեսի՝ էպիգաստրալ շրջանում /ըստ բժշկական փաստաթղթերի/ լյարդի, ստոծանու և ձախ թոքի ստորին բլթի, գոտկային մկանի միջանցիկ վնասվածքներ, գոտկային ձախ կեսի հետին մակերեսի արյունազեղում, որոնք պատճառվել են կենդանության օրոք, հետևանք են գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի ներգործության, հնարավոր է նշված ժամկետին և նման վնասվածքները կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի հատկանիշներ, կյանքին վտանգ սպառնացող, որոնցով էլ պայմանավորված է մահը: Դիակի վրա հայտնաբերված վնասվածքները հրազենային են, գնդակային, պատճառվել են 0.9սմ տրամաչափի հրազենից արձակված գնդակի ներգործությունից; Դիակի վրա հայտնաբերված վնասվածքները պատճառվել են առանձին մեկ կրակոցի հետևանքով: Վնասվածքները ստանալու պահին Զ.Հովհաննիսյանը կարող էր գտնվել հնարավոր ցանկացած դիրքում, որովայնի առաջային մակերեսով ուղղված դեպի կրակոց արձակող զենքի փողաբերանը: Կրակոցի հեռավորությունը որոշելու համար անհրաժեշտ է նշանակել հագուստների քրեագիտական փորձաքննություն: Տվյալ հարցի պատասխանը չի մտնում առաջնային դատաբժշկական փորձագետի իրավասության մեջ: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված բոլոր մարմնական վնասվածքները պատճառվել են կենդանության օրոք: Դիակի վրա քարշ տալու հետքեր դատաբժշկական փորձաքննությամբ չեն հայտնաբերվել: Նման վնասվածքների պայմաններում չի բացառվում ինքնուրույն շարժումներ և գործողություններ կատարելու հնարավորությունը: Զ.Հովհաննիսյանի մահվան պատճառն է հանդիսացել արյան սուր կորուստը: Ըստ հիվանդության պատմագրի տվյալների մահը վրա է հասել 02.03.08թ. ժամը 02:55-ին, որը չի հակասում դատաբժշկական փորձաքննությամբ ձեռք բերված տվյալներին: Կենդանության օրոք Զ.Հովհաննիսյանը եղել է գործնականորեն առողջ: Զ.Հովհաննիսյանի դիակից վերցրած արյան մեջ հայտնաբերվել է 0.7 պրոմիլ է էթիլ սպիրտ, որը կենդանի անձանց մոտ համապատասխանում է թեթև աստիճանի խմածությանը: Զ.Հովհաննիսյանի դիակից վերցված արյան մեզի, ներքին օրգանների կտորներում հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել: Զ.Հովհաննիսյանի դիակից վերցված արյան, մեզի, լյարդ լեղապարկով կտորներում նարկոտիկների շարքի ալկալոիդներ չեն հայտնաբերվել: Զ.Հովհաննիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են նաև քերծվածքներ վերին շրթունքի աջ կեսին, որովայնի առաջային մակերեսի ձախ կեսին, ձախ ծնկան հոդի առաջային մակերեսին, որոնք նույն պես պատճառվել են կենդանության օրոք, բութ, կոշտ առարկաներով, սովորաբար կենդանի անձանց մոտ մարմնական թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում, իսկ տվյալ դեպքում մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում:

Հատոր 4 գ.թ. 192-198

Դատաբժշկական փորձաքննության թիվ 411/հ եզրակացությամբ այն մասին, որ Խաչիկ Համլետի Դավթյանի ստացած մարմնական վնասվածքները /ըստ բժշկական փաստաթղթերի/ աջ սրունքի հրազենային կույր վիրավորման ձևով՝ սրունքի զույգ ոսկրերի ս/3-ի բազմաբեկորային տեղաշարժված կոտրվածքով, պատճառվել են հրազենից արձակված կրակոցի հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին, որոնք պատճառել են առողջությանը ծանր վնաս, որպես կյանքին վտանգ սպառնացող: Համաձայն բժշկական փաստաթղթերի՝ Խ.Դավթյանի ստացած հրազենային վնասվածքի մուտքի անցքը տեղակայված է աջ սրունքի ս/3-ի առաջային մակերեսին, մուտքի անցքի շուրջը, համաձայն բժշկական փաստաթղթերի տվյալների՝ կրակոցի լրացուցիչ գործոնների առկայություն չի հայտնաբերվել, սակայն այդ հարցին ավելի կոնկրետ պատասխանելու համար անհրաժեշտ է նշանակել հագուստների, որոնք եղել են դեպքի պահին վերջինիս հագին, հետքաբանական փորձաքննություն: Խ.Դավթյանը, համաձայն բժշկական փաստաթղթերի՝ հրազենային վնասվածքների նկարագրությունների՝ աջ սրունքի առաջային մակերեսով ուղղված է եղել դեպի կրակոց կատարող հրազենի փողի լայնական կտրվածքի կողմը:

Հատոր 6, գ.թ. 30-32

Դատաբժշկական փորձաքննության թիվ 351/հ եզրակացությամբ այն մասին, որ Սուրեն Ամատ.ու Հովհաննիսյանի ստացած մարմնական վնասվածքը՝ գլխի աջից գագաթա-քունքային շրջանի բեկորային, կույր վերքի, գանգուղեղային տրավմայի ձևով, պատճառվել են պայթյունի հետևանքով առաջացած բեկորի ներգործությամբ, հնարավոր է նշված ժամկետում, որոնք պատճառել են առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, ի նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը ոչ պակաս վեց օրից և ոչ ավելի քսանմեկ օրից: Վնասվածքները ստանալու պահին տուժողը գտնվել է գլխի աջ գագաթա-քունքային շրջանով ուղղված դեպի պայթյունը: Ս.Հովհաննիսյանի անվամբ լրացված հիվանդության պատմության պատճենի մեջ արյան խմբային պատկանելիության վերաբերյալ գրառումներ չկան:

Հատոր 6, գ.թ. 68-69

Դատաբժշկական փորձաքննության թիվ 441/հ եզրակացությամբ այն մասին, որ Սասուն Մնացականի Գևորգյանի մարմնական վնասվածքները՝ գլխուղեղային ցնցման, շրթունքային զարկերակի վնասումով՝ ստորին շրթունքի շրջանի սալջարդ-պատռված, միջանցիկ վերքի ձևով, հասցվել են սահմանափակ մակերես ունեցող, բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում, և պատճառվել է առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ 21-օրից ավելի: Վերը նշված մարմնական վնասվածքները ստանալու պահին Ս.Գևորգյանը տարածության մեջ կարող էր գտնվել ցանկացած՝ վնասվածքների առաջացումը չբացառող դիրքերում, վերոնշյալ վնասվածքները ստանալու պահին մարմնի տվյալ մակերեսով ուղղված դեպի ներգործող գործոնը:

Հատոր 6, գ.թ. 80-81

Դատաբժշկական փորձաքննության թիվ 439/հ եզրակացությամբ այն մասին, որ Արսեն Ժորայի Բազեյանի ստացած մարմնական վնասվածքները աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորման ձևով, հասցվել է գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցով, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետին և պատճառվել է առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, ի նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը ոչ պակաս 6 օրից և ոչ ավելի 21 օրից: Ըստ հիվանդության պատմագրի նկարագրի՝ մուտքի անցքի վերքը տեղակայված է աջ ազդրի ստորի երրորդի ներսային մակերեսին, ելքի անցքի վերքը՝ աջ ազդրի ստորին երրորդի կողմնային մակերեսին և, ըստ այդմ, էլ հրազենային վերքային խողովակը մարմնի երկայնական առանցքի նկատմամբ ունի ձախից աջ քիչ վերևից ներքև ուղղություն: Վերքային խողովակի ընթացքով վնասված են մաշկը, մկանները: Կատարված հրազենային վիրավորման կրակոցի հեռավորությունը հնարավոր կլինի ստույգ որոշել հագուստների քրեագիտական փորձաքննությամբ:  Կրակոցը կատարվելու պահին Ա.Բազեյանը գտնվել է մարմնի աջ ստորին վերջույթի ներսային մակերեսով ուղղված դեպի հրազենի փողաբերանի առաջնային կտրվածքը:

Հատոր 6, գ.թ. 91-92

Դատաբժշկական փորձաքննության թիվ 479/հ եզրակացությամբ այն մասին, որ Սարգիս Արտակի Նահապետյանի մարմնական վնասվածքը, ըստ բժշկական փաստաթղթերի և անձնական զննության տվյալների՝ աջ ոտնաթաթի թիկնային մակերեսի շրջանի հրազենային, գնդակային, կույր վերքի ձևով, պատճառվել է գնդակով լիցքավորված հրազենից արձակված, թվով մեկ կրակոցով, հնարավոր է նշված ժամկետում, որն առաջացրել է առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը ոչ պակաս 6 օրից և ոչ ավելի 21 օրից: Հրազենային «մուտքի անցք»-ը տեղակայված է Ս.Նահապետյանի աջ ոտնաթաթի մեջքային մակերեսին, հեռակա-դրսային կեսում, ընդ որում՝ հրազենային, գնդակային, կույր վերքային խողովակն ունի՝ վերից վար ուղղություն: Այն անցել է ոտնաթաթի փափուկ հյուսվածքների միջով, դեպի ներբանային մակերես, որտեղ, փափուկ հյուսվածքների հաստության միջից, ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների ՝ հայտնաբերվել և հեռացվել է օտար մարմին /գնդակ/: Ինչ վերաբերվում է կրակոցի հեռավորությանը, ապա այն նպատակահարմար է պարզել առաջնային արգելքի՝ հագուստների /մասնավորապես՝ կոշիկի/ դատահետքաբանական փորձաքննությամբ: Կրակոցի պահին ամենայն հավանականությամբ Ս.Նահապետյանի աջ ոտնաթաթը թիկնային մակերեսով ուղղված է եղել դեպի հրազենի  փողաբերանի լայնական կտրվածքը:

Հատոր 6, գ.թ. 104-105

Դատաբժշկական փորձաքննության թիվ 478/հ եզրակացությամբ այն մասին, որ Հակոբ Պավելի Ոսկանյանի մարմնական վնասվածքը, ըստ բժշկական փաստաթղթերի և անձնական զննության տվյալների՝ աջ ազդրի վերին երրորդական շրջանի հրազենային, գնդակային, միջանցիկ վերքի ձևով, պատճառվել է՝ գնդակով լիցքավորված հրազենից արձակված, թվով մեկ կրակոցով, հնարավոր է նշված ժամկետում, որն առաջացրել է առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը ոչ պակաս 6 օրից և ոչ ավելի 21 օրից: Համաձայն համապատասխան հիվանդության պատմագրի տվյալների՝ հրազենային ,,մուտքի անցք,,-ը տեղակայված է աջ ազդրի վերին երրորդականի միջային մակերեսի ,,ելքի անցք,,-ը՝ նույն շրջանում, հետին մակերեսի միջային կեսում: Վերքային խողովակն ունի ձախից աջ, առջևից հետ, գրեթե հորիզոնական ուղղություն, և այն անցել է՝ ենթամաշկային ճարպաբջջանքի միջով: Ինչ վերաբերվում է կրակոցի հեռավորությանը, ապա այն նպատակահարմար է պարզել առաջնային արգելքի՝ հագուստների դատահետքաբանական փորձաքննությամբ: Կրակոցի պահին, ամենայն հավանականությամբ, Հ.Ոսկանյանն, աջ ազդրի վերին երրորդականի միջային մակերեսով, ուղղված է եղել դեպի հրազենի  փողաբերանի լայնական կտրվածքը՝ վերը նշված ուղղությամբ:

Հատոր 6, գ.թ. 113-114

Դատաբժշկական փորձաքննության թիվ 264/հ եզրակացությամբ այն մասին, որ Ռոբերտ Ռոմիկի Բաղդասարյանի ստացած մարմնական վնասվածքները, ըստ բժշկական փաստաթղթերի՝ աջ ոտնաթաթի հրազենային միջանցիկ վնասվածքների, որն ուղեկցվել է վեգոսկրի և կրունկոսկրի բաց բեկորային կոտրվածքներով, պատճառվել է հրազենից արձակված կրակոցով, հնարավոր է նշված ժամկետում, որոնք առաջացրել են առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 21 օրից ավելի: Համաձայն հիվանդության պատմագրի նկարագրության տվյալների՝ հրազենային մուտքի անցքը տեղակայված է եղել դրսային աջ պճեղից առաջ  վեգոսկրի առաջադրսային շրջանում, իսկ ելքի անցքը՝ աջ կրունկոսկրի միջային շրջանում: Ինչ վերաբերվում է մնացած հարցերին, ապա վերջիններս անհրաժեշտ է պարզաբանել հագուստների, որոնք եղել են դեպքի պահին փորձաքննվողի հագին, հետքաբանական փորձաքննությամբ: Ռ.Բաղդասարյանը վնասվածքը ստանալու պահին կարող էր գտնվել ցանկացած դիրքում, որոնք արգելք չէին հանդիսանա վերը նշված վնասվածքը ստանալուն:

Հատոր 6, գ.թ. 121-122

Դատաբժշկական փորձաքննության թիվ 268/հ եզրակացությամբ այն մասին, որ Կարեն Արշակի Մարությանի ստացած մարմնական վնասվածքները, ըստ բժշկական փաստաթղթերի՝ աջից հարականջային շրջանի և աջ ականջաղեցու հրազենային վիրավորման, պատռված վերքի ձևով, որն ուղեկցվել է պտկաձև ելունի կոտրվածքով, սուբարախնոիդալ արյունազեղումով, պատճառվել է հրազենից արձակված կրակոցով, հնարավոր է նշված ժամկետում, որն առաջացրել է առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող: Քանի որ հիվանդության պատմագրի տվյալները ոչ լիարժեք են, ստույգ նկարագրված չեն մուտքի և ելքի անցքերը, նկարագրության մեջ մանրամասն չի նշվել, թե ինչ տեսակի բեկորներ են հայտնաբերվել, ուստի մնացած հարցերին պատասխանել հնարավոր չէ:

Հատոր 6, գ.թ. 138-139

Դատաբժշկական փորձաքննության թիվ 427Հ. եզրակացությամբ այն մասին, որ Արթուր Սարգսի Ավագյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ ենթալեզվային, ենթածնոտային թքագեղձերի, լեզվի վնասումով, ստորին ծնոտի աջ կեսի, վերին ծնոտի ձախ կեսի բաց կոտրվածքներով, պարանոցի ձախ կեսի աջ այտի հրազենային միջանցիկ վնասվածքի ձևով, չի բացառվում ստացվեին դեպքի նշված հանգամանքներում և ժամանակին: Քանի որ նախնական վերքերը ենթարկվել էին վիրաբուժական մշակման, իսկ հիվանդության պատմագրում բացակայում է վերջիններիս մանրակրկիտ նկարագրությունը, ներկայումս հնարավոր չէ ասել, թե նշված հրազենային վերքերը գնդակային են, կոտորակային, թե բեկորային: Ելնելով վնասվածքների ոչ պարզ ելքից, մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը որակելու համար անհրաժեշտ է քննվողին ներկայացնել դատաբժշկական բաժին՝ կոտրվածքների ապաքինումից հետո:

Ա.Ավագյանի ստացած մարմնական վնասվածքները՝ կլման և խոսակցական ֆունկցիայի խանգարման, աջ ենթալեզվային, ենթածնոտային թքագեղձերի, լեզվի վնասումով, ստորին ծնոտի աջ կեսի, վերին ծնոտի աջ կեսի, վերին ծնոտի ձախ կեսի բաց կոտրվածքներով, պարանոցի ձախ կեսի, աջ այտի հրազենային միջանցիկ վնասվածքի ձևով, չի բացառվում ստացվեին դեպքի նշված հանգամանքներում և ժամանակին, որոնք պատճառել են առողջությանը ծանր աստիճանի վնաս, նկատի ունենալով կլման և խոսակցական ֆունկցիաների խանգարումները, արտահայտված թքահոսությունը:

Հատոր 6, գ.թ. 143-145

Դատաբժշկական փորձաքննության թիվ 412/հ եզրակացությամբ այն մասին, որ Արթուր Մերուժանի Մուրադյանի ստացած մարմնական վնասվածքը, ըստ հիվանդության պատմագրի՝ ձախ ազդրի միջին/3-ի բեկորային կույր վիրավորման ձևով, ազդրի առաջային խմբի մկանների վնասումով՝ արյունահոսությամբ, ուղեկցված 3-րդ աստիճանի տրավմատիկ շոկով, առաջացրել է բեկորի /ների/ ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին, որոնք պատճառել են առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 21 օրից ավելի ժամանակով: Համաձայն բժշկական փաստաթղթերի՝ Ա.Մուրադյանի ստացած բեկորային վնասվածքը տեղակայված է ձախ ազդրի մ/3-ի ներսակողմնային մակերեսին, որի շուրջը, համաձայն բժշկական փաստաթղթերի տվյալների՝ լրացուցիչ գործոնների առկայություն չի հայտնաբերվել, սակայն այդ հարցին ավելի կոնկրետ պատասխանելու համար անհրաժեշտ է նշանակել հագուստների, որոնք եղել են դեպքի պահին վերջինիս հագին, հետքաբանական փորձաքննություն: Ա.Մուրադյանը, համաձայն բժշկական փաստաթղթերի՝ բեկորային վնասվածքի նկարագրության՝ ձախ ազդրի մ/3-ի ներսակողմնային մակերեսով ուղղված է եղել դեպի վնասվածքը պատճառող առարկայի կամ գործիքի կողմը:

Հատոր 6, գ.թ. 159-161

Դատաբժշկական փորձագետի թիվ 374 եզրակացությամբ, որի համաձայն՝ Վարդան Արայի Հարությունյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ դաստակի 3-րդ մատի հիմային ֆալանգի փակ կոտրվածքի, աջ դաստակի 5-րդ մատի փափուկ հյուսվածքների արյունահավաքի ձևով, հասցվել են բութ, կոշտ առարկաներով հնարավոր է նշված ժամկետում, որոնք պատճառել են առողջությանը միջին ծանրության վնաս առողջության տևական քայքայումով ի նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը քսանմեկ օրից: Վնասվածքը ստանալու պահին տուժողը կարող էր գտնվել հնարավոր ցանկացած դիրքում, որը չէր խոչընդոտի նման տեղեկությամբ վնասվածքի առաջացմանը և այդ պահին աջ դաստակի շրջանով ուղղված է եղել դեպի բութ առարկաները:

Հատոր 7, գ.թ. 106-107

Դատաբժշկական փորձաքննության թիվ 422/Հ եզրակացությամբ այն մասին, որ Ռուբեն Վանիկի Թորոսյանի ստացած մարմնական վնասվածքը գլխի ճակատային շրջանի թվով մեկ հրազենային գնդակային թափանցող կույր վնասվածքի ձևով, որի վերքային խողովակն ունի առաջից հետ, աջից ձախ, ներքևից վերև ուղղություն, վերքային խողովակի ընթացքով վնասվել են գանգի ոսկրերը, գլխուղեղի թաղանթները, ուղեղանյութը, հասցված է գնդակով լիցքավորված հրազենի կրակոցից արձակված գնդակի ներգործությամբ, հնարավոր է որոշմամբ ներկայացված ժամանակին և հանգամանքներում, պատճառվել է առողջության ծանր վնաս՝ որպես կյանքին վտանգ սպառնացող: Ըստ բժշկական փաստաթղթերի գրառումների՝ տուժողի մարմնի վրա, տվյալ դեպքում ճակատին, մոտ տարածությունից կամ ընդհուպ կրակ արձակելու մասին վկայող բնորոշ հատկանիշներ չեն հայտնաբերվել: Վնասվածքը ստանալու պահին ամենայն հավանականությամբ կրակոց արձակած հրազենի փողը ուղղված է եղել Ռ.Թորոսյանի ճակատի ուղղությամբ:

Հատոր 6, գ.թ. 11-1

Դատաբժշկական փորձագետի թիվ 278/հ եզրակացությամբ, որի համաձայն՝ Արսեն Լենդրուշի Զաքարյանի ստացած մարմնական վնասվածքները՝ վերին և ստորին շրթունքների սալջարդի, ստորին շրթունքի ներսային մակերեսի սալջարդ վերքի, այժմ՝ սպիի ձևով, որը ուղեկցվել է արյունահոսությամբ, պատճառվել է բութ առարկայի ազդեցությամբ, հնարավոր է նշված ժամկետում, և պատճառվել է առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս վեց օրից, բայց ոչ ավելի քսանմեկ օրից:

Հատոր 7, գ.թ. 30-31

Դատաբժշկական փորձագետի թիվ 280/հ եզրակացությամբ, որի համաձայն՝ Լևոն Մկրտչի Շամիլյանի ստացած մարմնական վնասվածքները՝  աջից այտային և վերին շրթունքի շրջանների պատռված վերքերի, այտային շրջանի սալջարդի ձևով պատճառվել են բութ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում և ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին պատճառել են առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը ոչ պակաս վեց օրից, բայց որ ավելի քսանմեկ օրից: Քանի որ վնասվածքները պատճառվել են շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում՝ գրեթե միաժամանակ, հետևաբար պատճառման հաջորդականությունը որոշել հնարավոր չէ:

Հատոր 7, գ.թ. 38-39

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 358 եզրակացության՝ Տիգրան Իշխանի Հովհաննիսյանի ստացած մարմնական վնասվածքն աջ սրունքի շրջանի սալջարդ-պատռված վերքի ձևով, պատճառվել է բութ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում և պատճառվել է առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով՝ նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը ոչ պակաս վեց օրից, բայց ոչ ավելի քսանմեկ օրից:                                   Հատոր 7 գ.թ. 170-171

Դատաբժշկական փորձաքննության թիվ 386 եզրակացությամբ, որի համաձայն Սերգեյ Կարենի Մանուկյանի մոտ փորձաքննության պահին մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Սակայն փորձաքննությանն ուշ ներկայացնելու և համապատասխան բժշկական փաստաթղթերի բացակայության հետ կապված ներկայումս որոշել, թե դեպքի պահին վերջինիս մարմնի վրա մարմնական վնասվածքներ եղել են, թե ոչ, հնարավոր չէ, քանի որ վերջիններս կարող էին առաջացած լինել, սակայն մինչև օրս ապաքինվելու հետևանքով անհետանային:

Հատոր 7 գ.թ. 130-131

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 360 եզրակացության՝ Սահրադ Հովհաննեսի Դավթյանի ստացած մարմնական վնասվածքն ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների՝ աջից ճակատային շրջանի սալջարդ վերքի և քերծվածքի, այժմ մաշկի գունազրկված հատվածի ձևով, պատճառվել է բութ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում և պատճառվել է առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը ոչ պակաս վեց օրից, բայց ոչ ավելի քսանմեկ օրից:

Հատոր 7, գ.թ. 186-187

Դատաբժշկական փորձաքննության թիվ 387/հ եզրակացությամբ, որի համաձայն՝ Ազատ Հովսեփի Հովսեփյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ և ձախ ստորին վերջույթների հետին մակերեսների բազմաթիվ քերծվածքների ստորին վերջույթների, հետույքային շրջանի և աջ բազկի շրջանների, ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների՝ բազմաթիվ հրազենային բեկորային վիրավորումների ձևով, հասցվել են պայթյունի հետևանքով առաջացած բեկորների ներգործությամբ, որոնք առաջացրել են առողջության միջին ծանրության վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 21 օրից ավելի: Վնասվածքները ստանալու պահին տուժողը գտնվել է մարմնի հետին մակերեսով ուղղված դեպի ներգործող բեկորները:

Հատոր 7, գ.թ՝ 281-282

Դատաբժշկական փորձաքննության թիվ 374/հ եզրակացությամբ, որի համաձայն՝  Մեսրոպ Ժորայի Թադևոսյանի ստացած մարմնական վնասվածքները՝ ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների, զույգ ստորին վերջույթների և աջ նստատեղի բազմաթիվ հրազենային բեկորային վնասվածքների ձևով, հետևանք են պայթյունից առաջացած բեկորների ներգործության, հնարավոր է նշված ժամկետին, որը պատճառել է առողջությանը միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով՝ նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների  տևողությունը քսանմեկ օրից ավելի: Վնասվածքները ստանալու պահին տուժողը կարող էր գտնվել հնարավոր ցանկացած դիրքում, որը չէր խոչընդոտի վերը նշված վնասվածքների առաջացնելու հնարավորությունը:

Հատոր 7, գ.թ՝ 298-299

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 505 եզրակացության՝ Արտյոմ Էդիկի Հակոբյանի ստացած մարմնական վնասվածքը ձախ ոտնաթաթի թիկնային մակերեսի քերծվածքի և ոտնաթաթի սալջարդի ձևով, հասցվել են բութ առարկայով, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետում, որն առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Ա.Է.Հակոբյանի մոտ հրազենային բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Հատոր 7, գ.թ. 201-202

Դատաբժշկական փորձագետի թիվ 348 եզրակացությամբ, որի համաձայն՝ Գարեգին Աշոտի Քամալյանի մարմնական վնասվածքը, ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների ճակատոսկրի կոտրվածքի ձևով, հասցվել է՝ բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում, և պատճառվել է առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: Վերը նշված մարմնական վնասվածքը ստանալու պահին քաղ. Գ.Քամալյանը տարածության մեջ կարող էր գտնվել ցանկացած ՝ վնասվածքի առաջացումը չբացառող դիրքերում, մարմնի տվյալ ճակատային մակերեսով ուղղված դեպի ազդող բութ առարկան:

Ի լրումն փորձագետի թիվ 348 եզրակացությամբ, որի համաձայն՝ Գարեգին Քամալյանի մարմնական վնասվածքը պատճառել է առողջությանը ծանր վնաս՝ կյանքին սպառնացող:

Հատոր 7, գ.թ. 70-72

Դատաբժշկական փորձագետի թիվ 306 եզրակացությամբ, որի համաձայն՝ Քաջիկ Աշոտի Երեմյանի մարմնական վնասվածքները՝ ձախ ոտնաթաթի 2-3-րդ միջմատային տարածքի սալջարդ վերքի և 3-րդ մատի դիստալ ֆալանգի փակ առանց տեղաշարժի կոտրվածքի ձևով, հասցվել են բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետին և պատճառվել է առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը քսանմեկ օրից ավելի:

Հատոր 7, գ.թ. 62-63

Դատաբժշկական փորձաքննության թիվ 299/հ եզրակացությամբ, որի համաձայն տուժող Օնիկ Սամվելի Եղիազարյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ այտային, զույգ ազդրերի և սրունքների շրջանների բազմաթիվ բեկորային վիրավորումների ձևով, պատճառված են հրազենային պայթյունի հետևանքով առաջացած բեկորների ազդեցությամբ, հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամանակին և պատճառվել է առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով՝ նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 21-օրից ավելի: Օ.Եղիազարյանը վնասվածքները ստանալու պահին կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում:

Հատոր 7, գ.թ՝ 251-252

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 359 եզրակացության՝ Արշակ Արմենի Զոզանյանի ստացած մարմնական վնասվածքն ըստ բժշկական փաստաթղթի տվյալների, աջից ճակատային շրջանի սալջարդ վերքի ձևով, պատճառվել է բութ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում և պատճառվել է առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը ոչ պակաս վեց օրից, բայց ոչ ավելի քսանմեկ օրից:

Հատոր 7, գ.թ. 161-162

Դատաբժշկական փորձաքննության թիվ 281/հ եզրակացությամբ, որի համաձայն՝ Արսեն Վոլոդյայի Արշակյանի ստացած մարմնական վնասվածքները՝ գլխի ձախ կեսի ճակատա-կողմնային շրջանի սալջարդ վերքի և գանգուղեղային վնասվածքի ձևով պատճառվել է բութ առարկայի ազդեցությամբ, հնարավոր է նշված ժամկետում, և պատճառվել է առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս վեց օրից, բայց ոչ ավելի քսանմեկ օրից:

Հատոր 7, գ.թ. 6-7

Դատաբժշկական փորձաքննության թիվ 386/հ եզրակացությամբ, որի համաձայն՝ տուժող Սուրեն Անդրանիկի Վարդանյանի ստացած մարմնական վնասվածքները՝ ձախ սրունք-թաթային հոդի շրջանի առաջակողմնային մակերեսի և ոտնաթաթի կրունկային շրջանի հրազենային բեկորային վնասվածքներ են, հասցվել են պայթյունի հետևանքով առաջբեկորների ներգործությամբ և պատճառվել է առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, ի նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը ոչ պակաս 6 օրից և ոչ ավելի 21 օրից: Վնասվածքները ստանալու պահին տուժողը գտնվել է մարմնի ձախակողմյան մակերեսով ուղղված դեպի ներգործող բեկորները:

Հատոր 7, գ.թ՝ 243-244

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 451/հ եզրակացության՝ Արթուր Երջանիկի Երեմյանի ստացած մարմնական վնասվածքները՝ ձախից վերհոնքային և վերին կոպի շրջանների սալջարդ վերքի, ձախ ակնակապճի և ստոր կոպային շրջանի փափուկ հյուսվածքների արյունազեղման և արյունահավաքի, ձախ ակնագնդի ենթակոնյուկտիվալ արյունազեղման, որը ուղեկցվել է տեսողության իջեցումով, քթի ձախ կեսի կողմնային պատի շրջանի քերծվածքի ձևով, որոնք ուղեկցվել են գլխուղեղի ցնցումով, պատճառվել են բութ առարկայի ազդեցությամբ, հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամկետում և պատճառվել է առողջությանը միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով՝ նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը քսանմեկ օրից ավելի: Ա.Երեմյանը վնասվածքները ստանալու պահին դեմքի ձախ կեսի առաջային մակերեսով ուղղված է եղել դեպի վնասվածքը պատճառող առարկան և քանի որ վնասվածքները պատճառվել են շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում, գրեթե միաժամանակ, հետևաբար վնասվածքների պատճառման հաջորդականությունը որոշել հնարավոր չէ: Ա.Երեմյանի մոտ փորձաքննության պահին հրազենային վնասվածք չի հայտնաբերվել:

Հատոր 7 գ.թ. 124-126

Դատաբժշկական փորձագետի թիվ 374 եզրակացությամբ, որի համաձայն՝ Վարդան Արայի Հարությունյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ դաստակի 3-րդ մատի հիմային ֆալանգի փակ կոտրվածքի, աջ դաստակի 5-րդ մատի փափուկ հյուսվածքների արյունահավաքի ձևով, հասցվել են բութ, կոշտ առարկաներով հնարավոր է նշված ժամկետում, որոնք պատճառել են առողջությանը միջին ծանրության վնաս առողջության տևական քայքայումով ի նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը քսանմեկ օրից: Վնասվածքը ստանալու պահին տուժողը կարող էր գտնվել հնարավոր ցանկացած դիրքում, որը չէր խոչընդոտի նման տեղեկությամբ վնասվածքի առաջացմանը և այդ պահին աջ դաստակի շրջանով ուղղված է եղել դեպի բութ առարկաները:

Հատոր 7, գ.թ. 106-107

Դատաբժշկական փորձագետի թիվ 366 եզրակացությամբ, որի համաձայն՝ Գեղամ Գարեգինի Հարությունյանի ստացած մարմնական վնասվածքները աջ դաստակի 1,2,3-րդ մատների թիկնային մակերեսների քերծվածքների ձևերով պատճառվել են բութ առարկաների ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Գ.Հարությունյանը վնասվածքներ ստանալու պահին կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում, որոնք չէին խոչընդոտի վնասվածքի առաջացմանը:

Հատոր 7, գ.թ. 100-101

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 762/հ եզրակացության՝ Սամվել Արշալույսի Պետրոսյանի ստացած մարմնական վնասվածքները՝ ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների՝ կրծքավանդակի թիկնային մակերեսի և գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, ձախ երիկամի սալջարդի, ողնաշարի կրծքային հատվածի 12-րդ ողի կոմպրեսիոն /ճնշված/ կոտրվածքի ձևով, որն ուղեկցվել է ներվարմատային ցավային համախտանիշով, պատճառվել է բութ առարկայի ազդեցությամբ, հնարավոր է նշված ժամկետում և պատճառել է առողջությանը միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը քսանմեկ օրից ավելի: Ս.Պետրոսյանը վնասվածքը ստանալու պահին կրծքավանդակի հետին մակերեսով և գոտկային շրջանով ուղղված է եղել դեպի վնասվածքը պատճառող առարկան: Ս.Պետրոսյանի մոտ հրազենային վնասվածք չի հայտնաբերվել:

Հատոր 7, գ.թ. 215-216

Դատաբժշկական փորձագետի թիվ 317/հ եզրակացությամբ, որի համաձայն՝ Տիգրան Շուրիկի Հայրապետյանի մարմնական վնասվածքը, ըստ անձնական զննության և բժշկական փաստաթղթերի տվյալների՝ ձախ սրունքի դրսային պճեղի փակ չտեղաշարժված կոտրվածքի ձևով, պատճառվել է բութ, կոշտ առարկայով, հնարավոր է՝ նշված ժամկետում, որն առաջացրել է առողջությանը միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող հետևանքների տևողությունը՝ 21-օրից ավելի: Նշված մարմնական վնասվածքը ստանալու պահին, Տ.Հայրապետյանը, տարածության մեջ, կարող էր գտնվել ցանկացած, հնարավոր դիրքում, ձախ սրունք-թաթային հոդի դրսային մակերեսի շրջանով ուղղված դեպի՝ բութ, կոշտ առարկան:

Հատոր 7 գ.թ. 46-47

Դատաբժշկական փորձագետի թիվ 264 եզրակացությամբ, որի համաձայն՝ Էրիկ Սամվելի Պողոսյանի մարմնական վնասվածքները՝ ձախ սրունք-թաթային հոդի սալջարդի, ոտնաթաթի թիկնային մակերեսի սալջարդի և սրունք-թաթային հոդի դրսային մակերեսի արյունազեղման ձևով, հասցվել են բութ առարկայով, հնարավոր են որոշման մեջ նշված ժամկետում և պատճառվել է առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս 6 օրից և ոչ ավելի 21 օրից: Էրիկ Պողոսյանի մոտ հրազենային բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Հատոր 7, գ.թ. 53-54

Դատաբժշկական փորձագետի թիվ 363 եզրակացությամբ, որի համաձայն՝ Հարություն Շահենի Գալստյանի ստացած մարմնական վնասվածքները՝ վերին և ստորին վերջույթների սալջարդի, աջ դաստակի 3,4,5-րդ մատների քերծվածքների ձևերով պատճառվել են բութ առարկանների ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Հ.Գալստյանը վնասվածքներ ստանալու պահին կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում, որոնք չէին խոչընդոտի վնասվածքների առաջացմանը:

Հատոր 7, գ.թ. 77-78

Դատաբժշկական փորձագետի թիվ 364 եզրակացությամբ, որի համաձայն՝ Վրույր Խաչիկի Գաբրիելյանի ստացած մարմնական վնասվածքները՝ ձախ սրունք-թաթային հոդի դրսային պճեղի փակ, առանց տեղաշարժի, կոտրվածքի ձևով՝ պատճառել է բութ առարկայի ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին, որը պատճառել է առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ 21 օրից ավելի ժամանակով: Վ.Գաբրիելյանը վնասվածքներ ստանալու պահին կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում, որոնք չէին խոչընդոտի վնասվածքների առաջացմանը:

Հատոր 7, գ.թ. 83-84

Դատաբժշկական փորձագետի թիվ 385 եզրակացությամբ, որի համաձայն՝ Արտավազդ Հենրիկի Պետրոսյանի ստացած մարմնական վնասվածքները՝ ձախ ոտնաթաթի շրջանի սալջարդի և արյունահավաքի ձևով, հասցվել են բութ առարկայով/ներով/, հնարավոր է նշված ժամկետում, որոնք պատճառել են առողջությանը թեթև վնաս առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս վեց օրից և ոչ ավել քսանմեկ: Վնասվածքը ստանալու պահին տուժողը կարող էր գտնվել հնարավոր ցանկացած դիրքում, որը չէր խոչընդոտի նման տեղակայությամբ վնասվածքի առաջացմանը և այդ պահին ձախ ոտնաթաթի շրջանով ուղղված է եղել դեպի բութ առարկան /ները/:

Հատոր 7, գ.թ. 95-96

Դատաբժշկական փորձագետի թիվ 404 եզրակացությամբ, որի համաձայն՝ Մհեր Գառնիկի Կոստանդյանի ստացած մարմնական վնասվածքը՝ աջ դաստակի 1-ին մատի եղնգային ֆալանգի թիկնային մակերեսի քերծվածքի ձևով, պատճառվել է բութ առարկայի ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Մ.Կոստանդյանը վնասվածքը ստանալու պահին կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում, որոնք չէին խոչընդոտի վնասվածքի առաջացմանը:

Հատոր 7, գ.թ. 89-90

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 532/հ եզրակացության՝ Վարդան Վալտերիկի Գրիգորյանի ստացած մարմնական վնասվածքները՝ ըստ բժշկական փաստաթղթերի, աջ քունքային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդի, քունքային սալջարդ վերքի, այժմ սպիի ձևով, պատճառվել է բութ առարկայի ազդեցությամբ, հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամկետում, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Վ.Գրիգորյանի մոտ փորձաքննության պահին հրազենային վնասվածք չի հայտնաբերվել:

Հատոր 7, գ.թ. 195-196

Դատաբժշկական փորձաքննության թիվ 361 եզրակացությամբ, որի համաձայն՝  Կարեն Ռուբենի Բաբախանյանի ստացած մարմնական վնասվածքը՝ ըստ բժշկական փաստաթղթի տվյալների, գլխի աջ կեսի կողմնային շրջանի սալջարդ-պատռված վերքի ձևով, պատճառվել է բութ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում և պատճառվել է առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով՝ նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը ոչ պակաս վեց օրից, բայց ոչ ավելի  քսանմեկ օրից:

Հատոր 7, գ.թ. 154-155

Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 474 եզրակացության՝ Սամվել Վոլոդյայի Ասատրյանի ստացած մարմնական վնասվածքը՝ ձախ դաստակի 5-րդ մատի 1-ին ֆալանգի կոտրվածքի ձևով, պատճառվել է բութ առարկայի ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին և հանգամանքներում, որը պատճառել է առողջության միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով՝ նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 21 օրից ավելի ժամանակով: Նշված վնասվածքը ստանալու պահին տուժողը կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում, որոնք չէին խոչընդոտի վնասվածքի առաջացմանը:

Հատոր 7, գ.թ. 154-155

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 688 եզրակացության՝ Լևոն Սամվելի Ղազարյանի մոտ ներկա փորձաքննությամբ դեպքի վաղեմությանը համապատասխանող մարմնական վնասվածքներ, ինչպես նաև վնասվածքների հետքեր չեն հայտնաբերվել: Փորձաքննության ուշ ներկայացնելու և բժշկական փաստաթղթերի բացակայության պատճառով ներկայումս որոշել թե Լ.Ղազարյանի մոտ դեպքի օրը վնասվածքներ եղել են, թե ոչ, հնարավոր չէ, քանի որ վերջիններս կարող էին եղած լինել և ապաքինման հետևանքով անհետանալ:

Հատոր 10, գ.թ՝ 100-101

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 328 եզրակացության՝ Սարգիս Խաչատուրի Խաչատրյանի ստացած մարմնական վնասվածքը, ըստ բժշկական տեղեկանքի՝ ձախ ծնկան հոդի սալջարդի. ծնկան հոդի առաջային մակերեսի քերծվածքի ձևով, հասցվել են բութ, կոշտ առարկաներ, հնարավոր է նշված ժամկետում, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Ս.Խաչատրյանը վնասվածքը ստանալու պահին կարող էր գտնվել ցանկացած դիրքում, որոնք արգելք չէին հանդիսանա վերը նշված վնասվածքը ստանալուն:

Հատոր 10, գ.թ՝ 137-138

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 433/հ եզրակացության՝ Տիգրան Դավթի Բարսեղյանի մարմնական վնասվածքը, ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների՝ ձախ ծնկահոդի շրջանի սալջարդի ձևով, պատճառվել է՝ բոթ, կոշտ առարկայով, հնարավոր է՝ նշված ժամկետում, որն առողջության թեթև վասի հատկանիշներ չի պարունակում: Նշված մարմնական վնասվածքը ստանալու պահին Տ.Դ. Բարսեղյանը, տարածության մեջ, կարող էր գտնվել՝ ցանկացած, նման վնասվածքի առաջացումը խոչընդոտող դիրքում:

Հատոր 10, գ.թ՝ 170-171

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 447 եզրակացության՝ Պարգև Քաջիկի Ավետիսյանի մարմնական վնասվածքնը, ձախ սրունքի շրջանի բեկորային վնասվածքի ձևով, հասցվել է՝ պայթյունից առաջացած բեկորով, հնարավոր է նշված ժամկետում, և պատճառվել է առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս 6-օրից և ոչ ավելի՝ 21-օրից ավելի: Վերը նշված մարմնական վնասվածքը ստանալու պահին Պ.Ավետիսյանը, տարածության մեջ կարող էր գտնվել ցանկացած՝ վնասվածքի առաջացումը չբացառող դիրքերում, կոնկրետ վնասվածքը ստանալու պահին մարմնի տվյալ մակերեսով ուղղված դեպի ազդող բութ առարկան:

Հատոր 10, գ.թ՝ 194-195

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 527/հ եզրակացության՝ Վազգեն Արամի Հարությունյանի ստացած մարմնական վնասվածքը, ըստ բժշկական փաստաթղթերի՝ ձախ ծնկան հոդի հրազենային թափանցող կույր վիրավորման ձևով, որը ուղեկցվել է ազդրի դրսային կոճի վնասումով, պատճառվել է բեկորի ազդեցության հետևանքով, հնարավոր է նշված ժամկետում, որը առաջացրել է առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 21-օրից ավելի: Համաձայն հիվանդության պատմագրի տվյալների, մուտքի անցքը գտնվել է ձախ ծնկահոդի դրսակողմնային մակերեսին: Վերը նշված վնասվածքը ստանալու պահին տուժողը պարանոցի աջ կեսի առաջային մակերեսով ուղղված է եղել դեպի հրազենի փողաբերանի կտրվածքը և նման վնասվածքը ստանալուց նա կարող էր գտնվել ցանկացած դիրքով, որը կապահովեր վերը նշված վանսվածքի պատճառմանը: Ինչ վերաբերվում է զենքի տեսակին և տրամաչափին, ապա այն չի մտնում դատաբժշկական փորձագետի իրավասության մեջ:

Հատոր 10, գ.թ՝ 223-224

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 295/հ եզրակացության՝  Վահագն Դավթի Եփրեմյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ թիակային, ազդրերի, սրունքների, ձախ ոտնաթաթի բազմաթիվ բեկորային վիրավորումների ձևով, պատճառված են հրազենային պայթյունի հետևանքով առաջացած բեկորների ազդեցությամբ, հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամանակին և պատճառվել է առողջությանը միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 21 օրից ավելի: Վ.Եփրեմյանը վնասվածքները ստանալու պահին կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում:

Հատոր 10, գ.թ՝ 259-260

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 311/հ եզրակացության՝ Գրիգոր Համամջյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ ազդրի վ/3-ի առաջային մակերեսի, ձախ ազդրի վ/3-ի առաջային մակերեսի, ձախ ազդրի մ/3-ի առաջային մակերեսի, աջ ազդրի մ/3-ի ներսային մակերեսի, աջ սրունքի մ/3-ի առաջային մակերեսի, ձախ ծնկան հոդի շրջանի առաջային մակերեսի շրջանների վերքերի ձևով, պատճառվել են պայթյունի հետևանքով առաջացած բեկորների միաժամանակ ներգործությամբ, հնարավոր է նշված ժամկետում, որոնք պատճառել են առողջությանը միջին ծանրության վնաս առողջության տևական քայքայումով ի նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը քսանմեկ օրից: Վնասվածքները ստանալու պահին տուժողը գտնվել է մարմնի վերը նշված մակերեսներով ուղղված դեպի պայթյունը:

Հատոր 8, գ.թ՝ 50-51

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 376/հ եզրակացության՝ Հայկ Նահապետյանի մարմնական վնասվածքները, ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների ձախ ազդրի միջին երրորդականի ներսային մակերեսի բեկորային վնասվածքների ձևով, հետևանք են պայթյունից առաջացած բեկորների ներգործության, հնարավոր է նշված ժամկետին, որը պատճառել է առողջությանը միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը քսանմեկ օրից ավելի: Վնասվածքները ստանալու պահին տուժողը կարող էր գտնվել հնարավոր ցանկացած դիրքում, որը չէր խոչընդոտի վերը նշված վնասվածքների առաջանալու հնարավորությունը:

Հատոր 8, գ.թ՝ 75-76

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 368/հ եզրակացության՝ Արման Գագիկի Մանուկյանի մարմնական վնասվածքները՝ ձախ ստորին վերջույթի բեկորային վիրավորումների ձևով, պատճառվել են բեկորների ազդեցության հետևանքով, հնարավոր է նշված ժամկետում, որոնք պատճառել են առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 21 օրից ավելի: Ա.Գ.Մանուկյանի վնասվածքները ստանալու պահին կարող էր գտնվել բազմապիսի այնպիսի դիրքերում, որոնք բնութագրվում են վնասվածքների շրջանների ուղղվածությամբ դեպի ներգործող գործոնները:

Հատոր 8, գ.թ՝ 167-168

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 353/հ եզրակացության՝   Դավիթ Օհանի Մեհրաբյանի մարմնական վնասվածքները՝ զույգ ստորին վերջույթների հետին մակերեսների շրջանների մկանների վնասումով հրազենա-բեկորային վնասվածքների ձևով, պատճառվել են՝ պայթյունից առաջացած բեկորներով, կարճ ժամանակահատվածի ընթացքում, հնարավոր է նշված ժամկետում, և հասցրել են առողջությանը միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 21- օրից ավելի: Վերը նշված մարմնական վնասվածքները ստանալու պահին քաղ. Դ.Օ.Մեհրաբյանը տարածության մեջ կարող էր գտնվել ցանկացած՝ վնասվածքների առաջացումը չբացառող դիրքերում, վերոնշյալ վնասվածքները ստանալու պահին մարմնի տվյալ՝ ստորին վերջույթների հետին մակերեսներով ուղղված դեպի պայթյունի օջախը:

Հատոր 8, գ.թ՝ 213-214

Դատաբժշկական փորձաքննության թիվ 293 եզրակացությամբ այն մասին, որ Արսեն Իսկանդարյանի մարմնական վնասվածքները՝ ձախ սրունքի շրջանի քերծվածքի, սալջարդի ձևով, հասցվել են՝ բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Վերը նշված մարմնական վնասվածքները ստանալու պահին քաղ. Ա.Ե. Իսկանդարյանը տարածության մեջ կարող էր գտնվել ցանկացած՝ վնասվածքների առաջացումը չբացառող դիրքերում, կոնկրետ վնասվածքները ստանալու պահին մարմնի տվյալ մակերեսով ուղղված դեպի ազդող բութ առարկան:

Հատոր 8, գ.թ՝ 276-277

Դատաբժշկական փորձաքննության թիվ 285 եզրակացությամբ այն մասին, որ Մհեր Հակոբի Մարգարյանի ստացած մարմնական վնասվածքները՝ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով, պատճառված է՝ բութ առարկայի ազդեցությամբ, հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամանակին, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Հ.Մարգարյանը   վնասվածքները ստանալու պահին կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում:

Հատոր 8, գ.թ՝ 328-329

Դատաբժշկական փորձաքննության թիվ 414/հ եզրակացությամբ այն մասին, որ Ավետիս Վարդանյանի ստացած  մարմնական վնասվածքները աջ սրունք-թաթային հոդի շրջանի սալջարդի, աջ ոտնաթաթի սալջարդի, քթի քերծվածքների ձևերով հետևանք են բութ առարկաների ներգործության, հնարավոր է նշված ժամանակին, որոնք պատճառել են առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով. նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը վեց օրից ավելի՝ բայց ոչ ավելի քան 21 օրից ժամանակով: Ա.Վարդանյանը վնասվածքները ստանալու պահին կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում, որոնք չէին խոչընդոտի վնասվածքների առաջացմանը:

Հատոր 10, գ.թ՝ 36-37

Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 319 եզրակացության՝ Էդուարդ Կամոյի Հարությունյանի ստացած մարմնական վնասվածքը, ըստ բժշկական տեղեկանքի՝ աջ սրունքի վ/3-ի սալջարդի ձևով, հասցվել է բութ, կոշտ առարկայով, հնարավոր է՝ նշված ժամկետում, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Է.Հարությունյանը վնասվածքը ստանալու պահին կարող էր գտնվել ցանկացած  դիրքում, որոնք արգել չէին հանդիսանա վերը նշված վնասվածքը ստանալուն:

Հատոր 10, գ.թ՝ 42-421

Դատաբժշկական փորձաքննության թիվ 356 եզրակացությամբ այն մասին, որ Սամվել Ալեքսանի Կարապետյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ նախաբազկի շրջանի արյունազեղման ձևով, պատճառված է բութ առարկայի ազդեցությամբ, հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամանակին, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Ս.Կարապետյանը վնասվածքները ստանալու պահին կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում:

Հատոր 10, գ.թ՝ 53-54

Դատաբժշկական փորձաքննության թիվ 312 եզրակացությամբ այն մասին, որ Նարեկ Հովհաննեսի Ավետիսյանի մարմնական վնասվածքը, ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների՝ աջ վերին վերջույթի սալջարդի ձևով,  պատճառվել է՝ բութ, կոշտ առարկայով, հնարավոր է՝ նշված ժամկետում, որն առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Նշված մարմնական վնասվածքը ստանալու պահին Ն.Ավետիսյանը, տարածության մեջ,  կարող էր գտնվել՝ ցանկացած, հնարավոր դիրքում, որը չէր բացառի տվյալ վնասվածքների առաջացումը:

Հատոր 10, գ.թ՝ 77-78

Դատաբժշկական փորձաքննության թիվ 337  եզրակացությամբ այն մասին, որ Վաչագան Ռաֆայելի Խաչատրյանի մարմնական վնասվածքը, ըստ բժշկական փաստաթղթի տվյալների՝ աջ ոտնաթաթի սալջարդի ձևով, պատճառվել է բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում, որն առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Նշված մարմնական վնասվածքը ստանալու պահին Վ.Խաչատրյանը, տարածության մեջ, կարող էր գտնվել՝ ցանկացած, հնարավոր դիրքում:

Հատոր 10, գ.թ՝ 83-84

Դատաբժշկական փորձաքննության թիվ 332 եզրակացությամբ այն մասին, որ Անդրանիկ Արշակի Ավետիսյանի ստացած մարմնական վնասվածքը՝ ձախ ստորին վերջույթի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով, հասցվել է՝ բութ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Վնասվածքը ստանալու պահին Ա.Ավետիսյանը եղել է ձախ ստորին վերջույթի շրջանով ուղղված դեպի բութ առարկան:

Հատոր 9, գ.թ՝ 37-38

Դատաբժշկական փորձաքննության թիվ 309 եզրակացությամբ այն մասին, որ Սարգիս Կառլենի Չարչյանի մարմնական վնասվածքը ձախ արմնկահոդի շրջանի արյունազեղման և հեմարթրոզի ձևով, հասցվել է՝ բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետին, և պատճառվել է առողջությանը միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող հետևանքների տևողությունը քսանմեկ օրից ավելի:

Հատոր 9, գ.թ՝ 275-276

Դատաբժշկական փորձաքննության թիվ 301 եզրակացությամբ, որի համաձայն՝ Արմեն Գրիշայի Անտոնյանի մարմնական վնասվածքները՝ աջ դաստակի, աջ սրունքի շրջանների քերծվածքների, սալջարդի ձևով, հասցվել են՝ բութ, կոշտ առարկաներով, հնարավոր է նշված ժամկետում, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Վերը նշված մարմնական վնասվածքները ստանալու պահին քաղ. Ա.Անտոնյանը տարածության մեջ կարող էր գտնվել ցանկացած՝ վնասվածքների առաջացումը չբացառող դիրքերում, կոնկրետ վնասվածքները ստանալու պահին մարմնի տվյալ մակերեսներով ուղղված դեպի ազդող բութ առարկանները:

Հատոր 8, գ.թ՝ 377-378

Դատաբժշկական փորձաքննության թիվ 377/հ եզրակացությամբ, որի համաձայն՝ Զավեն Արսենի Մարկոսյանի մարմնական վնասվածքները, ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների, զույգ ստորին վերջույթների շրջանների բեկորային վնասվածքների ձևով, հետևանք են պայթյունից առաջացած բեկորների ներգործության, հնարավոր է նշված ժամկետին, որը պատճառել է առողջությանը միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը քսանմեկ օրից ավելի: Վնասվածքները ստանալու պահին տուժողը կարող էր գտնվել հնարավոր ցանկացած դիրքում, որը չէր խոչընդոտի վերը նշված վնասվածքների առաջանալու հնարավորությունը:

Հատոր 8, գ.թ՝ 89-90

Դատաբժշկական փորձաքննության թիվ 311 եզրակացությամբ, որի համաձայն՝ Բագրատ Հովհաննեսի Վասիլյանի մարմնական վնասվածքները, ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների՝ սրունքների սալջարդի ձևով, պատճառվել են՝ բոթ, կոշտ առարկաներով, հնարավոր է՝ նշված ժամկետում, որոնք առողջության թեթև վասի հատկանիշներ չեն պարունակում: Նշված մարմնական վնասվածքները ստանալու պահին Բ.Վասիլյանը, տարածության մեջ, կարող էր գտնվել՝ ցանկացած, հնարավոր դիրքում, որը չէր բացառի տվյալ վնասվածքների առաջացումը:

Հատոր 10, գ.թ՝ 184-185

Դատաբժշկական փորձաքննության թիվ 280 եզրակացությամբ, որի համաձայն՝ Արման Դարբինյանի մարմնական վնասվածքը, ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների, ձախ նախաբազկի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով, հասցվել է՝ բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետին, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Վնասվածքները ստանալու պահին տուժողը կարող էր գտնվել հնարավոր ցանկացած դիրքում, որը չէր խոչընդոտի վերը նշված վնասվածքների առաջանալու հնարավորությունը:

Հատոր 8, գ.թ՝ 334-335

Դատաբժշկական փորձաքննության թիվ 420/Հ եզրակացությամբ այն մասին, որ Սերգեյ Մկրտչի Սարգսյանի ստացած մարմնական վնասվածքները գլխուղեղի ցնցման, ձախ քունքային, շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի և նախկինում քերծվածքի ապաքինումից գոյացած այժմյան դեպիգմենտացված տեղամասի ձևով հասցված են բութ առարկայի /ների/ կամ բութ գործիքի/ների/ ներգործությամբ, հնարավոր է քննվողի հայտարարած ժամանակին և հանգամանքներում, պատճառվել է առողջության միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, նատի ունենալով վնասվածքների հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը երեք շաբաթից ավելի ժամանակով: Ս.Մ.Սարգսյանի դատաբժշկական փորձաքննության ընթացքում հրազենով պատճառված վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Հատոր 10, գ.թ՝ 176-177

Դատաբժշկական փորձաքննության թիվ 419/հ եզրակացությամբ, որի համաձայն՝ Մխիթար Վարդի Մխոյանի ստացած մարմնական վնասվածքները գանգուղեղային ծանր, բաց, բութ վնասվածքի, աջ գագաթոսկրի վրա տարածվող աջից ծոծրակոսկրի գծային կոտրվածքի, աջ քունքաբազալ շրջանի սալջարդի, սուբարխնոիդալ արյունազեղման, գլխի ճակատային, գագաթային, աջ քունքային, ծոծրակային շրջանների սալջարդ վերքերի, աջ սրունքի վերին երրորդականի հետին մակերեսի բեկորային վնասվածքի ձևով հասցված են. գլխի շրջանի վնասվածքները բութ առարկանների կամ բութ գործիքների ներգործությամբ, աջ սրունքի վնասվածքը պայթյունի հետևանքով առաջացած բեկորի ներգործությամբ, հնարավոր է որոշմամբ ներկայացված ժամանակին և հանգամանքներում, պատճառվել է առողջության ծանր վնաս՝ որպես կյանքին վտանգ սպառնացող: Ներկայումս որոշել վնասվածքների պատճառման հերթականությունը հնարավոր չէ: Գլխի շրջանի վնասվածքները ստանալու պահին Մ.Վ.Մխոյանը կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում, բացի ճակատային, գագաթային, աջ քունքային, ծոծրակային շրջաններով, որևէ կարծր առարկայի կիպ հպված լինելուց: Աջ սրունքի շրջանի բեկորային վնասվածքը ստանալու պահին Մ.Վ.Մխոյանը կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում, բացի աջ սրունքի վերին երրորդականի հետին մակերեսով որևէ կարծր առարկայի կիպ հպված լինելուց:

Հատոր 10, գ.թ՝ 157-158

Դատաբժշկական փորձաքննության թիվ 338 եզրակացությամբ, որի համաձայն՝ Մանուկ Հարությունի Ենոքյանի մարմնական վնասվածքը՝ աջ սրունք-թաթային հոդի շրջանի սալջարդի ձևով, հասցվել է՝ բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում, որն առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Վերը նշված մարմնական վնասվածքները ստանալու պահին քաղ. Մ.Ենոքյանը տարածության մեջ կարող էր գտնվել ցանկացած՝ վնասվածքի առաջացումը չբացառող դիրքերում՝ կոնկրետ վնասվածքը ստանալու պահին մարմնի տվյալ մակերեսով ուղղված դեպի ազդող բութ առարկան:

Հատոր 10, գ.թ՝ 47-48

Դատաբժշկական փորձաքննության թիվ 385/հ եզրակացությամբ, որի համաձայն՝ Սուրիկ Աշոտի Հովհաննիսյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ ազդրի վերին երրորդի հետին մակերեսի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով, հասցվել է բութ առարկայով հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետում, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Սուրիկ Հովհաննիսյանի դատաբժշկական փորձաքննությամբ հրազենային գնդակային վնասվածքներ չի հայտնաբերվել:

Հատոր 10, գ.թ՝ 229-230

Դատաբժշկական փորձաքննության թիվ 262/հ եզրակացությամբ այն մասին, որ  Արթուր Սերյոժայի Խոսրովյանի/Բարսեղյանի/ ստացած մարմնական վնասվածքը, ըստ բժշկական փաստաթղթերի՝ աջ ազդրի հրազենային, միջանցիկ վիրավորման ձևով, որը ուղեկցվել է ազդրային երակի ընդհատումով, պատճառվել է հրազենից արձակված կրակոցով, հնարավոր է նշված ժամկետում, որը առաջացրել է առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:

Հատոր 79, գ.թ. 154-156

Դատաբժշկական փորձաքննության թիվ 454 եզրակացությամբ այն մասին, որ Գրիզելդա Աղվանի Ղազարյանի ստացած մարմնական վնասվածքները՝ գանգուղեղային տրավմայի երևույթների, գլխի շրջանի սալջարդ վերքի, գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով, պատճառված են բութ առարկանների ազդեցությամբ, հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամանակին և պատճառվել է առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը ոճ պակաս 6 օրից և ոչ ավելի 21-օրից: Ելնելով վնասվածքների բնույթից, դատել վնասվածք պատճառող առարկայի կամ գործիքի չափերի և ձևի մասին հնարավոր չէ:

Հատոր 79, գ.թ. 245-246

Դատաբժշկական փորձաքննության թիվ 461 եզրակացությամբ այն մասին, որ Գայանե Ռաֆայելի Ղազարյանի ուշ ներկայացնելու և բժշկական փաստաթղթերի բացակայության պատճառով, որոշել, թե նրա մոտ մարմնական եղել են, թե ոչ հնարավոր չէ, քանի որ վերջիններս կարող էին անհետացած լինել այդ օրերի ընթացքում:

Հատոր 79, գ.թ. 247-248

Դատաբժշկական փորձաքննության թիվ 480/հ եզրակացությամբ, համաձայն որի Արմեն Մարտիրոսյանի ստացած մարմնական վնասվածքը նստատեղի ձախ կեսը շրջանի թվով մեկ ծակած-կտրած վերքը, նստատեղի մկանների և անոթների վնասման ձևով պատճառվել է սուր ծակող-կտրող գործիքով, որպիսին կարող է հանդիսանալ դանակը, հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամկետում, որը պատճառել է առողջությանը միջին ծանրության վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը քսանմեկ օրից ավելի:

Ա.Մարտիրոսյանին վնասվածք պատճառող գործիքը, ամենայն հավանականությամբ եղել է միակողմանի սայր ունեցող ծակող-կտրող գործիք, որի շեղբի լայնությունը՝ խորաթափանցման մակարդակին մոտ 8 սմ, եղել է մինչև 1,6 սմ, որն ավելի կոնկրետ հնարավոր կլինի պարզել հագուստների, որոնք եղել դեպքի պահին նրա հագին, հետքաբանական փորձաքննությամբ և վերքային խողովակի ընթացքով վնասվել են նստատեղի մկանները և անոթները: Ինչ վերաբերում է վերքային խողովակի ուղղությանը, ապա այդ հարցին հնարավոր չէ պատասխանել, քանի որ հիվանդության պատմագրում նշված է միայն, որ վերքային խողովակը ընթանում է մաշկին զուգահեռ:

Հատոր 49, գ.թ. 72-74

Դատաբժշկական փորձաքննության թիվ 1607 եզրակացությամբ, համաձայն որի Գևորգ Ամրախյանի մարմնական վնասվածքները՝ հոնքամեջի շրջանի սալջարդ վերքի, ներկայիս սպիի ձևով, հասցվել է բութ, կոշտ առարկայով և պատճառվել է առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս 6 օրից, ով ավելի 21 օրից: Ինչ վերաբերում է մարմնական վնասվածքի վաղեմությանը, ապա փորձաքննությանն ուշ ներկայանալու և բժշկական փաստաթղթերի բացակայության հետևանքով վերջինիս որոշումը հնարավոր չէ, այն անհրաժեշտ է պարզել քննչական ճանապարհով: Վերը նշված վնասվածքը ստանալու պահին Գ.Ամրախյանը տարածության մեջ կարող էր գտնվել ցանկացած վնասվածքի առաջացումը չբացառող դիրքերում, կոնկրետ վնասվածքը ստանալու պահին մարմնի տվյալ մակերեսով ուղղված դեպի ազդող սուր առարկան:

Հատոր 79, գ.թ. 151-153

Դատաբժշկական փորձաքննության թիվ 424Հ եզրակացությամբ և ի լրումն տրված եզրակացությամբ, որոնց համաձայն՝ Սերգեյ Եղիազարյանի ստացած մարմնական վնասվածքները՝ ըստ «Արմենիա» ՀԲԿ թիվ 857/99 հիվանդության պատմագրի տվյալների փակ ԳՈՒՏ-ի, գլխուղեղի ցնցման, վերին շրթունքի արտաքին և ներքին մակերեսի սալջարդ վերքերի ձևով, հասցվել են բութ, կոշտ առարկաներով, չի բացառվում ստացվեին նաև քննվողի կողմից փորձաքննությանը ներկայացրած դեպքի հանգամանքներում և ժամանակին և փորձաքննության առկա տվյալներով առողջությանը պատճառել են թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը ոչ պակաս 6 օրից և ոչ ավելի 21 օրից ժամանակով:

Հատոր 79, գ.թ. 117-118, 119

Դատաբժշկական փորձաքննության թիվ 392/հ եզրակացությամբ, համաձայն որի Ռաֆայել Բալբաբյանի մարմնական վնասվածքը, ըստ բժշկական փաստաթղթերի և անձնական զննության տվյալների՝ ձախ ճակատագագաթային շրջանի սալջարդ վերքի ձևով, հասցվել է բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում, որն առաջացրել է առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս 6 օրից և ոչ ավել 21 օրից:

Հատոր 79, գ.թ. 100-101, 108-109

Դատաբժշկական փորձաքննության թիվ 359/հ եզրակացությամբ, որի համաձայն՝  Հարություն Ավագյանի մարմնական վնասվածքը՝ ձախ սրունք-թաթային հոդի շրջանի հրազենա-բեկորային վնասվածքի ձևով, պատճառվել է՝ պայթյունից առաջացած բեկորներով, հնարավոր է նշված ժամկետում, և պատճառվել է առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը ոչ պակաս 6- օրից և ոչ ավելի 21- օրից: Վերը նշված վնասվածքները ստանալու պահին Հ.Ավագյանը տարածության մեջ կարող էր գտնվել ցանկացած՝ վնասվածքի առաջացումը չբացառող դիրքերում, վերոնշյալ վնասվածքը ստանալու պահին մարմնի տվյալ՝ ձախ սրունք-թաթային հոդի միջային մակերեսով ուղղված դեպի պայթյունի օջախը:

Հատոր 8, գ.թ. 348-349

Դատաբժշկական փորձաքննության թիվ 304/հ եզրակացությամբ, որի համաձայն՝  Արտակ Խաչատրյանի ստացած մարմնական վնասվածքը՝ աջ ծնկահոդի սալջարդի ձևով հետևանք է բութ առարկայի ներգործության, հնարավոր է նշված ժամանակին, որը պատճառվել է առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 6 օրից ավելի՝ բայց ոչ ավելի քան 21 օրից ժամանակով: Ա.Խաչատրյանը վնասվածքը ստանալու պահին կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում, որոնք չէին խոչընդոտի վնասվածքի առաջացմանը:

Հատոր 10, գ.թ՝ 243-244

Դատաբժշկական փորձաքննության թիվ 434/հ եզրակացությամբ, որի համաձայն՝ Արծրուն Ասլանի Պապոյանի մարմնական վնասվածքները՝ ըստ անձնական զննության և բժշկական փաստաթղթերի տվյալների՝ աջ բազկի դրսային մակերեսի շրջանի արյունազեղման, հետույքային շրջանի հրազենաբեկորային վերքի ձևով, պատճառվել են արյունազեղումը՝ բութ, կոշտ առարկայով, վերքը՝ պայթյունից առաջացած բեկորով, հնարավոր է՝ նշված ժամկետում, որոնք առաջացրել են առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս 6 օրից և ոչ ավելի 21 օրից: Վերոհիշյալ մարմնական  վնասվածքները ստանալու պահին Ա.Պապոյանը, տարածության մեջ, կարող էր գտնվել ցանկացած, հնարավոր դիրքում, աջ բազկի դրսային մակերեսի շրջանով ուղղված դեպի՝ բութ, կոշտ առարկան, իսկ հետույքային շրջանով դեպի պայթյունի օջախը:

Հատոր 9, գ.թ՝ 144-145

Դատաբժշկական փորձաքննության թիվ 350/հ եզրակացությամբ, համաձայն որի՝ Ա.Գ.Միրումյանի մարմնական վանսվածքները՝ գլխի, իրանի շրջանների քերծվածքի, արյունազեղումների, սալջարդ վերքի ձևով, հասցվել են բութ, կոշտ առարկաներով, հնարավոր է՝ նշված ժամկետում, որոնք առաջացրել են առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս վեց օրից և ոչ ավելի քսանմեկ օրից: Ինչ վերաբերում է մարմնական վնասվածքների ծանրության աստիճաններին՝ առանձին-առանձին, ապա՝ գլխի շրջանի սալջարդ վերքն առաջացրել է առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, իսկ մնացածը՝ ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին վերցրած, առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Հատոր 77, գ.թ. 402-403

Դատաբժշկական փորձաքննության թիվ 0798/հ եզրակացությամբ, համաձայն որի՝ Ա.Կետիկյանի մարմնական վնասվածքն ըստ հիվանդության պատմագրի տվյալների աջից հետին ճակատային շրջանի սալջարդ վերքի՝ այժմ սպիի ձևով հետևանք է բութ առարկայի կամ գործիքի ազդեցության՝ հարվածին, հնարավոր է նշված ժամկետում չի բացառվում նշված հանգամանքներում, որը պատճառել է առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը վեց օրից ոչ պակաս, բայց ոչ ավել քսանմեկ օրից: Ա.Կետիկյանը գլխի շրջանի վնասվածք ստանալու պահին կարող էր գտնվել ցանկացած դիրքում, որը արգելք չէր հանդիսանա վնասվածքի պատճառմանը` գլխի աջ կեսի հետինճակատային շրջանով ուղղված լինելով դեպի վնասվածք պատճառող առարկան կամ գործիքը:

Հատոր 78, գ.թ. 51-52

Դատաբժշկական փորձաքննության թիվ 0840/հ եզրակացությամբ, համաձայն որի՝ Ն.Ղազարյանի ստացած մարմնական վնասվածքը, ըստ հիվանդության պատմագրի տվյալների ձախ վերհոնքային շրջանի սալջարդ վերքի՝ այժմ սպիի ձևով հետևանք է սահմանափակ մակերես ունեցող բութ առարկայի ազդեցությանը՝ հարվածին, հնարավոր է փորձաքննվողի կողմից նշված ժամկետում և հանգամանքներում, որը պատճառել է առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը վեց օրից ոչ պակաս, բայց ոչ ավել քսանմեկ օրից: Ն.Ղազարյանը վնասվածք ստանալու պահին կարող էր գտնվել ցանկացած դիրքում, որը կապահովեր վերջինիս պատճառմանը և վնասվածք ստացած շրջանով՝ ձախ հոնքի, ուղղված լինելով վնասվածք պատճառող առարկան:

Հատոր 78, գ.թ. 79-80

Դատաբժշկական փորձաքննության թիվ 383 եզրակացությամբ, համաձայն որի՝ Դ.Ավագյանի ստացած մարմնական վնասվածքը գլխի աջից գագաթային շրջանի սալջարդ վերքի ձևով, պատճառվել է բութ առարկայի ներգործությամբ, հնարավոր է նշված ժամկետում, որը պատճառել է առողջությանը թեթև վնաս առողջության կարճատև քայքայումով ի նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը վեց օրից ոչ պակաս, բայց ոչ ավել քսանմեկ օրից: Վնասվածք պատճառող գործիքի չափը և ձևը որոշել հնարավոր չէ, քանի որ վերքը ենթարկված է վիրաբուժական մշակման: Դ.Ավագյանի գլխի շրջանի վերքն ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների հրազենային չէ:

Հատոր 78, գ.թ. 88-89

Դատաբժշկական փորձաքննության թիվ 266/հ եզրակացությամբ, համաձայն որի՝ Խ.Պերգելյանի ստացած մարմնական վնասվածքները՝ ձախ գագաթաճակատային շրջանի, ներկայիս՝ սպիի նախկինում եղած կտրած վերքի /ըստ բժշկական փաստաթղթերի/, ձախ հոնքային շրջանի, ներկայիս՝ սպիի, նախկինում եղած սալջարդ վերքի /ըստ բժշկական փաստաթղթերի/ հասցվել են, կտրած վերքը սուր կտրող կամ կտրող-ծակող գործիքներով, իսկ սալջարդ վերքը բութ, կոշտ առարկայով կամ գործիքներով հնարավոր է նշված ժամկետում և պատճառել է առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը, ոչ պակաս վեց օրից և ոչ ավել քսանմեկ օրից:

Հատոր 78, գ.թ. 123-124

Դատաբժշկական փորձաքննության թիվ 0435 եզրակացությամբ, համաձայն որի՝ Գ.Անտոնյանի ստացած մարմնական վնասվածքը գլխի աջ ճակատային շրջանի սալջարդ պատռված վերքի՝ ներկայումս սպիի ձևով պատճառվել է բութ առարկայի ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին և հանգամանքներում, որը պատճառել է առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ վեց օրից ավելի, բայց ոչ ավել քսանմեկ օրից:

Հատոր 78, գ.թ. 217-218

Դատաբժշկական փորձաքննության թիվ 322/հ եզրակացությամբ, համաձայն որի՝ Ա.Պետրոսյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջից գագաթային շրջանի սալջարդ վերքի՝ այժմ սպիի, գլխուղեղի ցնցման և աջ վերին վերջույթի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով պատճառվել են բութ առարկաների ազդեցությամբ, հնարավոր է նշված ժամկետում, որոնք պատճառել են առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքներ հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ վեց օրից ոչ պակաս, բայց ոչ ավել քսանմեկ օրից:

Հատոր 78, գ.թ. 239-240, 265

Դատաբժշկական փորձաքննության թիվ 395 եզրակացությամբ, համաձայն որի՝ Ն.Աղաջանյանի ստացած մարմնական վնասվածքը, ըստ բժշկական փաստաթղթերի՝ քթի սալջարդի ձևով, հասցվել է բութ , կոշտ առարկայով հնարավոր է նշված ժամկետում, որն առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում:

Հատոր 78, գ.թ. 156-157

Դատաբժշկական փորձաքննության թիվ 396 եզրակացությամբ, համաձայն որի՝ Գ.Աղաջանյանի ստացած մարմնական վնասվածքը, ըստ բժշկական փաստաթղթերի՝ գլխի ծոծրակային շրջանի ենթամաշկային արյունահավաքի ձևով, հասցվել է բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում, որը առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում:

Հատոր 78, գ.թ. 295-296

Դատաբժշկական փորձաքննության թիվ 396 եզրակացությամբ, համաձայն որի՝ Գ.Աղաջանյանի ստացած մարմնական վնասվածքը, ըստ բժշկական փաստաթղթերի՝ գլխի ծոծրակային շրջանի սալջարդի ձևով, հասցվել է բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում, որն առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում:

Հատոր 78, գ.թ. 311-312

Դատաբժշկական փորձաքննության թիվ 423/հ եզրակացությամբ, համաձայն որի՝ Ա.Հարությունյանի ստացած մարմնական վնասվածքները /ըստ «Արմենիա» ՀԲԿ-ի հիվանդության պատմագրի տվյալների/՝ գլխուղեղի ցնցման, ձախ ստորին կոպի սալջարդ վերքի, ձախ այտոսկրի, վերին ծնոտի բաց կոտրվածքների, ձախ ստորին կոպի արյունահավաքի, ձախ վերին կոպի արյունազեղման, ձախ աչքի կոնտուզիայի ձևով, չի բացառվում պատճառվեին քննվողի կողմից փորձաքննությանը ներկայացրած դեպքի ժամանակին, որոնք պատճառել են առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ քսանմեկ օրից ավելի ժամանակով: Քանի որ հիվանդության պատմագրում լիարժեք նկարագրված չէ ընդունման պահին ձախ այտային շրջանի վերքի չափանիշները և այն ենթարկված է վիրաբուժական մշակման, ներկայումս Ա.Հարությունյանի ստացած վնասվածքների բնույթը, մեխանիզմը /հրազենային է, թե՝ բութ առարկայի ներգործության հետևանք/ ասել հնարավոր չէ:

Հատոր 78, գ.թ. 387-389

Դատաբժշկական փորձաքննության թիվ 0921/հ եզրակացությամբ, համաձայն որի՝ Կ.Մալխասյանի մարմնական վնասվածքներն ըստ ներկայացված բժշկական փաստաթղթի գանգուղեղային վնասվածքի և սպինալ շոկի ձևով հետևանք է բութ առարկայի /ների/ ազդեցությանը՝ հարվածին, հնարավոր է նշված ժամկետում և հանգամանքներում, որոնք պատճառել են առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը վեց օրից ոչ պակաս, բայց ոչ ավելի քսանմեկ օրից: Կ.Մալխասյանի մոտ ախտորոշված «տոքսիկ էնցեֆալոպաթիան» հիմնավորված չէ: Քանի որ վնասվածքները պատճառվել են կարճ ժամանակահատվածի ընթացքում, հետևաբար որոշել հաջորդականությունը հնարավոր չէ, միաժամանակ հնարավոր չէ նաև որոշել վնասվածքներ պատճառող առարկայի /ների/ տեսակը և առանձնահատկությունները՝ վնասվածքների ոչ տեղեկատվական լինելու հետ կապված: Կ.Մալխասյանը վնասվածքները ստանալու պահին գլխով և գոտկային շրջանով ուղղված է եղել դեպի վնասվածքներ պատճառող առարկան կամ առարկաները:

Հատոր 79, գ.թ. 56-57

Դատաբժշկական փորձաքննության թիվ 612/հ եզրակացությամբ, որի համաձայն՝   Էդգար Մակարի Բաղդասարյանի մարմնական վնասվածքները՝ զույգ ազդրերի և սրունքների հետին կողմնային մակերեսների և աջ ոտնաթաթի կողմնային մակերեսի հրազենային բազմաբեկորային վնասվածքների ձևով, հետևանք են պայթյունից առաջացած բեկորների ներգործության, հնարավոր է նշված ժամկետին,  որը պատճառել է առողջությանը միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 21 օրից ավելի: Վնասվածքները ստանալու պահին տուժողը կարող էր գտնվել հնարավոր ցանկացած դիրքում՝ վնասված մակերեսներով ուղղված դեպի վնասվածքն առաջացնող գործոնը:

Հատոր 10, գ.թ. 313-314

Դատաբժշկական փորձաքննության թիվ 289 եզրակացությամբ, որի համաձայն՝   Նարեկ Հրաչյայի Դավթյանի մարմնական վնասվածքները՝ աջ սրունքի արյունազեղման, սալջարդի ձևով, հասցվել են՝ բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Վերը նշված մարմնական վնասվածքները ստանալու պահին քաղ. Ն.Դավթյանը տարածության մեջ կարող էր գտնվել ցանկացած՝ վնասվածքների առաջացումը չբացառող դիրքերում, կոնկրետ վնասվածքները ստանալու պահին մարմնի տվյալ մակերեսով ուղղված դեպի ազդող բութ առարկան:

Հատոր 8, գ.թ. 269-270

Դատաբժշկական փորձաքննության թիվ 291 եզրակացությամբ, որի համաձայն՝   Հարություն Ավետիքի Հարությունյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ ուսագոտու և ծնկահոդի շրջանների սալջարդերի ձևով, պատճառված են բութ առարկաների ազդեցությամբ, հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամանակին, և պատճառել է առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով,  նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս 6 օրից և ոչ ավելի 21 օրից: Հ.Հարությունյանը վնասվածքները ստանալու պահին տուժողը կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում:

Հատոր 9, գ.թ. 259-260

Դատաբժշկական փորձաքննության թիվ 281 եզրակացությամբ, որի համաձայն՝ Հրաչյա Արտաշեսի Մարտիրոսյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ դաստակի 1-ին մատի հիմային ֆալանգի ափային մակերեսի կտրած վերքի ձևով, պատճառված է սուր եզր ունեցող բութ առարկայի կամ գործիքի ազդեցությամբ, հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամանակին, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Հ.Մարտիրոսյանը վնասվածքները ստանալու պահին կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում:

Հատոր 9 գ.թ. 227-228

Դատաբժշկական փորձաքննության թիվ 278 եզրակացությամբ, որի համաձայն՝ Տիգրան Վլադիմիրի Կասպարովի մարմնական վնասվածքները՝ ըստ բժշկական փաստաթղթերի և անձնական զննության տվյալների, ձախ ծնկահոդի շրջանի փափուկ հյուսվածքների քերծվածքի և սալջարդի ձևով, հասցվել է՝ բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետին, որը պատճառել է առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող հետևանքների տևողությունը ոչ պակաս վեց օրից և ոչ ավելի քսանմեկ օրից:   Վնասվածքները ստանալու պահին տուժողը կարող էր գտնվել հնարավոր ցանկացած դիրքում, որը չէր խոչընդոտի վերը նշված վնասվածքների առաջանալու հնարավորությունը:

Հատոր 8, գ.թ. 316-317

Դատաբժշկական փորձաքննության թիվ 294 եզրակացությամբ, որի համաձայն՝ Խաչիկ Խաչիկի Մուրադյանի ստացած մարմնական վնասվածքները՝ աջ ոտնաթաթի շրջանի սալջարդի և արյունազեղման ձևով, պատճառված է բութ առարկայի ազդեցությամբ, հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամանակին, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Խ.Մուրադյանը վնասվածքները ստանալու պահին կարող էր գտնվել բոլոր հնարավոր դիրքերում:

Հատոր 9, գ.թ. 214-215

Դատաբժշկական փորձաքննության թիվ 373/հ եզրակացությամբ, որի համաձայն Վահե Եղիազարյանի մարմնական վնասվածքները՝ ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների,  աջ ազդրի վերին երրորդականի, նստատեղի աջ կեսի, ձախ ազդրի միջին երրորդական ներսային մակերեսի, ձախ սրունքի միջին երրորդականի կողմնային մակերեսի բեկորային վնասվածքների ձևով, հետևանք են պայթյունից առաջացած բեկորների ներգործության, հնարավոր է նշված ժամկետին, որը պատճառել է առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 21 օրից ավելի: Վնասվածքները ստանալու պահին տուժողը կարող էր գտնվել  հնարավոր ցանկացած դիրքում, որը չէր խոչընդոտի վերը նշված վնասվածքների առաջանալու հնարավորությունը:

Հատոր 7, գ.թ. 288-289

Դատաբժշկական փորձաքննության թիվ 369/հ եզրակացությամբ, որի համաձայն՝ Գևորգ Աղասի Խաչատրյանի մարմնական վնասվածքները՝ գանգուղեղային վնասվածքի և աջ բազկի ստորին երրորդականի շրջանի արյունազեղման ձևով, պատճառվել է բութ, կոշտ առարկաներով, հնարավոր է՝ նշված ժամկետին, որը պատճառել է առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը աչ պակաս վեց օրից և ոչ ավելի քսանմեկ օրից: Որոշել աջ ծնկափոսի վերքի պատճառման մեխանիզմը հնարավոր չէ, քանի որ բժշկական փաստաթղթերում չկան որևէ տվյալներ, տվյալ վնասվածքի վերաբերյալ:

Հատոր 8, գ.թ. 125-126

Դատաբժշկական փորձաքննության թիվ 421/հ եզրակացությամբ, որի համաձայն՝ Հայկ Ալեքսանի Հովհաննիսյանի ստացած մարմնական վնասվածքները կրծքավանդակի հետին մակերեսի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով, հասցվել է բութ, կոշտ առարկայով, չի բացառվում ստացվեր նաև քննվողի կողմից փորձաքննությանը ներկայացրած դեպքի հանգամանքներում և ժամանակին և առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներ չի պարունակում:

Հատոր 10, գ.թ. 65-66

Դատաձգաբանական փորձաքննության թիվ 1835-18 եզրակացությամբ, որի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված են ընդհանուր 30 հատ /28 հատ՝ 5.45մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգեր, 1 հատ՝ 5,45մմ տրամաչափի «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիր և 1 հատ՝ 7.62մմ տրամաչափի «ՍՎԴ» տեսակի նշանառու հրացան/ զենքերից՝ մեկ հատ 1983թ. գործարանային արտադրության  5.45մմ տրամաչափի «2465738»  համարի «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից է կրակված սույն քրեական գործով ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի «2002»-18 եզրակացությանը ներկայացված ընդհանուր թվով 8 հատ 5,45մմ տրամաչափի /5.45*39/ պարկուճներից՝ մեկ հատ «60/93» թվերի դրոշմվածքով պարկուճը:

Հատոր 42, գ.թ. 345-352

Դատաձգաբանական  և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 2367-18 եզրակացությամբ, որի համաձայն՝ Երևան քաղաքի Պարոնյան փող.ի 10-րդ շ.ի 10-րդ բն.ի ննջասենյակի պատուհանի կանգնակի վրա հայտնաբերված վերը նկարագրված վնասվածքը հանդիսանում է հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք, պատճառվել է պղինձ և կապար պարունակող հավանաբար 5,45մմ տրամաչափի գնդակով, լիցքի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից, ըստ հետք ընդունող օբյեկտի` դրսից ներս, աջից ձախ, քիչ ներքևից վերև` գրեթե հորիզոնական ուղղությամբ կատարված մեկ կրակոցի արդյունքում:

Վնասվածքների վաղեմության հարցին հնարավոր չէ պատասխանել գիտականորեն հիմնավորված համապատասխան մեթոդիկայի բացակայության պատճառով:

Հատոր 46, գ.թ. 152-155

Դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 2245-18 եզրակացությամբ, որի համաձայն՝ փորձաքննության ներկայացված մետաղյա բեկորը հանդիսանում է «ԱԿ-74» ինքնաձիգների, «ՌՊԿ-74»  տեսակի ձեռքի գնդացիրների և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերի համար նախատեսված գործարանային արտադրության 5,45մմ /5,45×39/ տրամաչափի փամփուշտի կրակված գնդակից մասնատված միջուկ, ռազմամթերք չի հանդիսանում, պիտանի չէ կրակող զենքի փողի նույնացման համար: Նմանատիպ գնդակները բաղկացած են պողպատե միջուկից, որը ծածկված է կապարե շապիկով, որն էլ իր հերթին՝ պղնձե պատյանով: Երևան քաղաքի Լեո 9 շ.ի աջ կողմի հինգերորդ հարկում գտնվող 16-րդ բն.ի՝ դեպի փող. ընկած դիմային հատվածի պատշգամբի ձախ կողմում առկա վերը նկարագրված 1-ին և 2-րդ վնասվածքները հանդիսանում են հրազենային գնդակային մուտքի կույր վնասվածքներ, պատճառվել են պղինձ և կապար պարունակող հավանաբար 5,45մմ տրամաչափի երկու գնդակներով /այդ թվում՝ սույն փորձաքննությանը ներկայցված գնդակի բաղկացուցիչ մաս կազմող միջուկով/, լիցքի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից կամ արգելաշերտի միջով՝ ներքևից վերև, ձախից աջ/ ըստ հետք ընդունող օբյեկտի/ ուղղությամբ կատարված երկու կրակոցների արդյունքում:

Փորձաքննությանը ներկայցված 5,45մմ տրամաչափի կրակված գնդակից մասնատված միջուկի հետազոտությամբ դրա մակերեսին հայտնաբերվել է կապար մետաղ:

Հատոր 53, գ.թ. 61-67

Դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 2386 եզրակացությամբ, որի համաձայն՝ Երևան քաղաքի Պարոնյան 9 հասցեում գործող «Jolie Voyage» տուրիստական ընկերության ձախ կողմի մուտքի դռան չբացվող փեղկի երկշերտ ապակու դրսի հատվածում առկա N 1 /մուտք-գնդակային-թափանցող/, ներսի հատվածում առկա N1 /ելքի-գնդակային-թափանցող/, մետաղյա պահարանի վրա առկա N2 /մուտք-գնդակային-թափանցող/, մետաղյա պահարանի վերին պահոցի մետաղյա հորիզոնական հարթակի վրա առկա մակերեսային /բեկորային/ վնասվածքները հանդիսանում են միմյանց շարունակությունը կազմող հրազենային վնասվածքներ, պատճառվել են պղինձ և կապար պարունակող հավանաբար 5,45մմ տրամաչափի մեկ գնդակով և դրանից մասնատված բեկորներից, լիցքի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից կամ արգելաշերտի միջով՝ դրսից ներս, ձախից քիչ աջ, վերևից քիչ ներքև /ըստ հետք ունեցող օբյեկտի/ ուղղությամբ կատարված մեկ կրակոցի արդյունքում:

Հատոր 53, գ.թ. 68-72

Դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 3203-18 եզրակացությամբ, որի համաձայն՝ փորձաքննության ներկայացված գնդակը հանդիսանում է «ՊՄ» /Մակարով/ տեսակի ատրճանակի, «ԱՊՍ» տեսակի ատրճանակի և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերի համար նախատեսված գործարանային արտադրության 9մմ /9×18/ տրամաչափի փամփուշտի բաղկացուցիչ մաս՝ կրակված-դեֆորմացված գնդակ: Գնդակի վրա պահպանված կրակման հետքերը բնորոշ են «ՊՄ» /Մակարով/ տեսակի ատրճանակի փողից կրակված գնդակների վրա առաջացող հետքերին, սակայն գնդակի դեֆորմացիայի ու կոռոզիայի /ժանգի/ ենթարկվելու պատճառով կրակման հետքերը պիտանի չեն կրակող զենքի փողի նույնացման համար: Գնդակի դեֆորմացիան, դրա վրա տարբեր չափերի և ձևի ճզմվածքները, քերծվածքները և սահքի հետքերը առաջացել են կրակվելուց հետո համեմատաբար պինդ արգելքի /ների/ հարվածելու, դրա /դրանց/ հետ շփվելու հետևանքով:

Դեպքի վայրում՝ Երևան քաղաքի Պարոնյան փող.ի 4 շ.ի 54 բն.ի պատշգամբի առաստաղին հայտնաբերված N1, N2 վնասվածքները և երկփեղկ պատուհանի աջ կողմի՝ չբացվող փեղկի դրսի կողմի ապակու վրա հայտնաբերված N3 վնասվածքը հանդիսանում են միմյանց շարունակությունները կազմող հրազենային գնդակային մուտքի կույր վնասվածքներ, պատճառվել են պղինձ և կապար պարունակող հավանաբար 9մմ տրամաչափի մեկ գնդակով /հնարավոր է սույն փորձաքննությանը ներկայացված գնդակով/, լիցքի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից՝ դրսից ներս, ձախից աջ, ներքևից վերև ուղղությամբ կատարված մեկ կրակոցի արդյունքում:

Վնասվածքների պատճառման վաղեմության վերաբերյալ առաջադրված հարցին պատասխանել հնարավոր չէ՝ համապատասխան գիտականորեն հիմնավորված մեթոդիկայի բացակայության պատճառով:

Հատոր 53, գ.թ. 73-80

Իրեղեն ապացույց ճանաչված

  • ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ՀՀ. ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնականի բաժնի մի շարք ծառայողների զեկուցագրերով,
  • 05.2008թ. առգրավված ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի կողմից հրազենի և հատուկ միջոցների օգտագործման փաստերով կատարված ծառայողական քննության նյութերով և եզրակացությամբ ,
  • 05.2008թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից թիվ 83-118 գրությամբ տրամադրված՝ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից մարտի 1-ի լույս 2-ի գիշերը զանգվածային անկարգությունների ընթացքում հաշվեցուցակային զենք կիրառելու փաստով կատարված ծառայողական քննության նյութերով ,
  • 09.2018թ. ստացված փորձագետի թիվ 2244-18 եզրակացությամբ փորձաքննությանը ներկայացված ընդհանուր 65 հատ 5.45 մմ տրամաչափի «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգերից՝ մեկ հատ 1981թ. գործարանային արտադրության 5.45մմ տրամաչափի «1552177» համարի «ԱԿ-74» տեսակի ինթնաձիգով, փորձագետի թիվ 2002-18 եզրակացությանը ներկայացված ընդհանուր թվով 8 հատ 5.45մմ տրամաչափի պարկուճներից՝ մեկ հատ «53981» թվերի դրոշմվածքներով պարկուճով ,
  • թիվ 2618-18 եզրակացությամբ փորձաքննությանը ներկայացված՝ ընդհանուր թվով 30 հատ 27 զենքերից՝ մեկ հատ 1983թ. գործարանային արտադրության45մմ տրամաչափի «2465738» համարի «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով, դրանից կրակված ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի թիվ 2002-18թ. եզրակացությանը՝ մեկ հատ «6093» թվերի դրոշմվածքներով պարկուճով ,
  • 1983թ. գործարանային արտադրության45մմ տրամաչափի «2465738» համարի «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից փորձարարական կրակոցների արդյունքում որպես համեմատական հետազոտութան նմուշներ ստացված օբյեկտներով՝ 5.45մմ տրամաչափի մեկ գնդակով և մեկ պարկուճով,
  • 12.2018թ. ստացված փորձագետի թիվ 2245-18 եզրակացությամբ փորձաքննության ներկայացված գործարանային արտադրության 5.45մմ տրամաչափի փամփուշտի կրակված գնդակից մասնատված միջուկով և 17.12.2018թ. ստացված փորձագետի թիվ 3203-18 եզրակացությամբ փորձաքննությանը ներկայացված գործարանային արտադրության 9մմ տրամաչափի փամփուշտի բաղկացուցիչ մաս կրակված-դեֆորմացված գնդակով :
  • Փորձաքննությանը ներկայացված 1981թ. գործարանային արտադրության45մմ տրամաչափի «1552177» համարի «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը և 1983թ. գործարանային արտադրության 5.45մմ տրամաչափի «2465738» համարի «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը պահվում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում:

Հատոր 66, գ.թ. 95-121,

Հատոր 6, գ.թ. 200-361

Հատոր 12, գ.թ. 37-73

Հատոր 12, գ.թ. 99-113

Հատոր 33, գ.թ. 169, 170

Հատոր 42, գ.թ. 352

Հատոր 42, գ.թ. 351

Հատոր 53, գ.թ. 67, 80

 

Իրեղեն ապացույց ճանաչված.

  • Սիլվա Համբարձումյանից առգրավված՝000-ական ԱՄՆ դոլարը 2008թ. ապրիլի 14-ին և 16-ին փոխանցելու վերաբերյալ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ վճարային հանձնարարագրերով,
  • «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության բանկային հաշվի գրառումը պարունակող թերթիկով,
  • Սիլվա Համբարձումյանի ներկայացրած հիշյալ բանկում ունեցած իր բանկային հաշվի քաղվածքներով ,
  • «Թի էս էս Սի Հայաստան» ՍՊ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրերով,
  • 2007 թվականին այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության թիվ 54, 56 և 55 հատուկ լիցենզիաններով,
  • Ս.Համբարձումյանի կողմից քննությանը ներկայացրած «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում սպասարկվող 2008թ. դրությամբ իրեն պատկանող «Թի էս էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության բանկային հաշիվների շարժի քաղվածքներով,
  • ՀՀ Կենտրոնական բանկից առգրավված՝ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունում սպասարկվող «Լոկալ Դիվելոփըրզ» ՓԲ ընկերության 001057777151 բանկային գործարքների շարժի քաղվածքով,
  • նշված հաշվից «Սփրինգսթոուն գրուպ» ընկերության Ավստրիայի «Գուտմանն ԱԳ» բանկում սպասարկվող АТ29 1914 0031 6698 0098 բանկային հաշվին 2008թ. ապրիլի 17-ին և 21-ին000-ական ԱՄՆ դոլար փոխանցելու արտարժույթային վճարման հանձնարարագրերով, ինչպես նաև Լևոն Սուլթանյանի կողմից անձնագիր АЕ0473902 «Լոկալ Դիվելոփըրզ» ՓԲ ընկերության 001057777151 բանկային հաշվից 2008թ. մայիսի 13-ին՝ 200.000 դոլար, մայիսի 26-ին՝ 310.000 դոլարին համարժեք 95.170.000 ՀՀ դրամ, իսկ մայիսի 29-ին՝ 501.000 դոլարին համարժեք 152.805.000 դրամ կանխիկացնելու վերաբերյալ փաստաթղթերով,
  • ԱՄՆ Արկանզաս նահանգում գրանցված վկայական 6257080003, առ’ 07.11.2006թ. «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության 100 տոկոս փայատեր Լևոն Սուլթանյանին ընկերության նախագահ և գործադիր տնօրեն նշանակելու մասին12.2006թ. թիվ 1 արձանագրությամբ,
  • 09.2007թ. Վիրջինյան կղզիներում գրանցված գրանցման համարը 1431800 «Սպրինգսթոուն գրուպ լիմիտեդ» ընկերության լիազորված անձ Սերգեյ Մինասյանի կողմից 2008թ. նոյեմբերի 25-ին նշված բանկում հաշիվ բացելու փաստաթղթերով,
  • «Սփրինգսթոուն գրուպ լիմիտեդ» ընկերության կողմից 2008թ. դեկտեմբերի 4-ին «Արդշինբանկ» ընկերությունում սպասարկվող հաշվին249.990 դոլար փոխանցելու, ապա այդ հաշվից 2.500.940 ԱՄՆ դոլարը 2009թ. դեկտեմբերի 4-ին «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊ ընկերությանը և վերջինիս կողմից ընդհանուր 3.276.603 դոլար փոխանցելու վերաբերյալ փաստաթղթերով,
  • ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության09.2018թ. գրությամբ:

Վերոնշյալ փաստաթղթերը կցվել են քրեական գործին:

Հատոր 66, գ.թ. 203-206,

Հատոր 69, գ.թ. 227-229

Հատոր 71, գ.թ. 364-371, 374-376, 379-384, 387-401

Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված.

  • ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվից առգրավված 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած և ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից օրենքով սահմանված դեպքերում և կարգով գաղտնազերծված հույժ գաղտնի թիվ 0038 հրամանով:
  • ՀՀ ազգային արխիվից ստացված «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2008թ. մարտի 1-ի ՆՀ-35-Ն հրամանագրով և ԵՊՀ ուսանողների հետ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2008թ. փետրվարի 29-ին հանդիպման հեռուստատեսային ելույթի տեսագրությունը պարունակող լազերային սկավառակով:
  • 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաք և դրա հարակից մատույցներ ՀՀ ՊՆ զինված ուժերի ստորաբաժանումների անձնակազմ, տրանսպորտային միջոցներ ու զրահատեխնիկա բերելու մասին տվյալներ պարունակող տեսագրությունների լազերային սկավառակով:
  • 2008թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներին Միքայել Հարությունյանի տված բացատրության տեսագրությունը պարունակող լազերային սկավառակով:
  • 2008թ. մարտի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի ասուլիսի տեսագրությունը պարունակող լազերային սկավառակով:
  • 2008թ. մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը հրապարակելու ելույթի տեսագրությունը պարունակող լազերային սկավառակով:
  • 2008թ. մարտի 2-ին ուղիղ հեռարձակմամբ ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի ժողովրդին դիմելու ուղերձի տեսագրությունը պարունակող լազերային սկավառակով:

Հատոր 16, գ.թ. 93-97, 106-116

Հատոր 17, գ.թ. 131, 136, 145, 182, 226, 308-312

Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված.

  • 06.2018թ. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբից ստացված 01.06.2018թ. թիվ 1017ԳՇ գրությամբ և ՊՆ թիվ 59016 զորամասի զինծառայող, շարքային Արթուր Մաթևոսի Անդրեասյանի նախկինում թիվ 84682 զորամասի զինծառայող անձնական գործում առկա ոչ գաղտնի փաստաթղթերով և ծառայողական քարտի պատճեներով:
  • ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվից առգրավված 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հույժ գաղտնի թիվ 0038 հրամանով:
  • 07.2018թ. ՀՀ ԱԱԾ-ից ստացված՝ Հովսեփ Փանոսյանի կողմից Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանին զանգահարելու վերաբերյալ թիվ 392-5142 գրությամբ:
  • 07.2018թ. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբից ստացված՝ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց վերաբերյալ 11.07.2018թ. թիվ 1360ԳՇ գրությամբ:
  • 07.2018թ. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբից ստացված՝ ՀՀ ՊՆ ստորաբաժանումներում տրանսպորտային միջոցների հաշվառման վերաբերյալ 29.06.2018թ. թիվ 12379-Շ գրությամբ:
  • 07.2018թ. www.blognews.am ինտերնետային կայքից պատճենահանված՝ «ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը մեր կայքին» վերնագրմամբ հոդվածով:
  • 07.2018թ. թիվ 392-5150 գրությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տրամադրված և զննված թվով 32 լազերային սկավառակներով և «Maxtor» հիշողության կրիչով:
  • 07.2018թ. Երևան քաղաքի Պարոնյան փող.ի 2 շ.ի թիվ 12 բն.ի բնակիչ Հենրիկ Սարգսի Մուրադյանի դիմումով 02.08.2018թ. թիվ 19916 զորամասից ստացված թիվ 02306 գրությամբ Նախաքննության ընթացքում՝ 2018թ օգոստոսի 3-ին, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից առգրավված, հետագայում ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու և գաղտնագրված տեղեկությունները գաղտնազերծելու հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի կողմից օրենքով սահմանված դեպքերում և կարգով գաղտնազերծված ՀՀ պաշպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ 2008թ. փետրվարի 23-ի թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի հիման վրա ՀՀ ՊՆ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների, վերջիններիս ենթակայության տակ գտնվող զորամասերի հրամանատարների, ինչպես նաև խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայիս Վ.Սարգսյանի անվան համալսարան և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետերի կողմից կայացված հրամաններով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի 19.09.2018թ. թիվ էփ-499 գրությամբ տրամադրված փաստաթղթերով:
  • ՀՀ ոստիկանությունից08.2018թ. թիվ 4925 գրությամբ ստացված ՀՀ ոստիկանության պետի 2008թ. փետրվարի 22-ի թիվ 313-Ա հրամանի քաղվածքով և կից ցուցակով 09.08.2018թ. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբից ստացված թիվ էփ- 392 գրությամբ տրամադրված փաստաթղթերով:
  • 08.2018թ. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբից ստացված թիվ էփ-835 գրությամբ տրամադրված փաստաթղթերով ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆինանսական վարչության ֆինանսական բաժնից առգրավված և զննված 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Երևան քաղաքում ծառայություն իրականացրած զինծառայողներին գումար տրամադրելու վերաբերյալ գործով:
  • 08.2018թ. ՀՀ ոստիկանությունից ստացված թիվ 24-1-2646 գրությամբ տրամադրված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 14.03.2008թ. թիվ 2-Ա, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի 20.02.2008թ. թիվ 4-ԱԳ, 24.03.2008թ. թիվ 5- ԱԳ հրամանների, ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի 01.03.2008թ. թիվ 072, 073, 074, 075, 076, 077 և 21.03.2008թ. թիվ 078 կարգադրությունների պատճեններով 30.08.2018թ. ԱՀ պաշտպանության նախարարությունից գրությամբ ստացված 2008թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում ՊԲ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներից կազմավորված համահավաք ստորաբաժանումների և նրանց երթի կազմակերպման մասին ՊԲ հրամանատարի արձակած թիվ 022 առ 23.02.2008թ. և թիվ 029 առ 01.03.2008թ. հրամանների պատճեններով:
  • 11.2018թ. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ թիվ 397400 գրությամբ:
  • 09.2018թ. ՀՀ պաշտպանության նախարարի՝ զինծառայողներին դրամական խրախուսանքներ հատկացնելու կարգի վերաբերյալ թիվ ՊՆ510-1518 գրությամբ:
  • ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունից09.2018թ. ստացված՝ զինծառայողներին պարգևավճար բաշխելու վերաբերյալ թիվ 392-6540 գրությամբ 15.10.2018թ. ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունից ստացված թիվ 205919 գրությամբ:
  • 10.2018թ. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված՝ Ռոբերտ Քոչարյանի գույքի և Սեդրակ Քոչարյանի կողմից դրամական փոխանցում կատարելու վերաբերյալ թիվ 39-7298 գրությամբ:
  • 09.2018թ. «www.youtube.com» ինտերնետային կայքից լազերային սկավառակի վրա բեռնված և զննված «www.asekose.am» լրատվական միջոցի կողմից հիշյալ կայք էջում տեղադրված «Մարտի 1-ին Արցախից Երևան զորք բերվել է. Ռազմական ոստիկանության նախկին սպա» վերնագրմամբ, 2 րոպե 16 վայրկյան տևողությամբ տեսանյութը պարունակող լազերային սկավառակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի 01.02.2019թ. թիվ 188ԳՇ գրությամբ և նույն գրությամբ տրամադրված ՀՀ նախագահի 02.04.2008թ. հմ. 51 և 23.04.2008թ. հմ. 100 հրամանագրերի պատճեններով ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի որպես վկա 10.11.2018թ. լրացուցիչ ցուցմունքին կից ներկայացված 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կանխման ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից անգնդակ փամփուշտներ և հատուկ միջոցներ օգտագործելու փաստով անցկացված ծառայողական քննության արդյունքում 25.03.2008թ. կայացված որոշման պատճենով և «Աշխատանքային պլան, պարզաբանման ենթակա հարցեր» վերնագրմամբ հարցաշարով ՀՀ Ազգային ժողովից առգրավված և զննված 2008թ. մարտի 2-ի հատուկ նիստի թիվ 45 սղագրությամբ և նույն օրը տեղի ունեցած արտահերթ նիստի թիվ 46 սղագրությամբ, 22.06.2018թ. ՀՀ ԱԺ աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության գրադարանի և արխիվի բաժնից առգրավված, զննված և սույն քրեական գործի նյութերին կցված 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի կողմից հավաքագրված փաստաթղթերով:
  • «www.youtube.com» ինտերնետային կայքից թվով 2 լազերային սկավառակների վրա բեռնված և զննված06.2018թ. «erkir media tv» հեռուստաալիքի կողմից հրապարակված «Երկրի հարցը» հաղորդաշարի հերթական «Մանվել Գրիգորյանի լավագույն տարբերակը մի փամփուշտով ատրճանակն է» վերտառությամբ թողարկման տեսանյութը և «Քոչարյանն ինձ հարցրեց՝ դու ես երաշխավո՞րը, որ բանակը չպիտի դուրս գա ժողովրդի դեմ. Մելքոնյան» վերտառությամբ տեսանյութը պարունակող լազերային 2 սկավառակներով:

Հատոր 66, գ.թ. 67-94

Հատոր 13, գ.թ. 109-162

Հատոր 14, գ.թ. 168, 170-182, 186

Հատոր 16, գ.թ. 46-49, 278-280, 281,

Հատոր 17, գ.թ. 32, 127, 136, 138, 147, 150, 165, 182,

Հատոր 19, գ.թ. 148,

Հատոր 20, գ.թ. 87-104,

Հատոր 22, գ.թ. 39-53:

Հատոր 23, գ.թ. 177, 134-137,

Հատոր 24, գ.թ. 45-53,

Հատոր 26, գ.թ. 242-243,

Հատոր 33, գ.թ. 35-38,

Հատոր 34, գ.թ. 168,

Հատոր 35, գ.թ. 511,

Հատոր 36, գ.թ. 95,

Հատոր 37, գ.թ. 1-2,

Հատոր 40, գ.թ. 22,

Հատոր 43, գ.թ. 82,

Հատոր 44, գ.թ. 24-29,

Հատոր 46, գ.թ. 16-22,

Հատոր 63, գ.թ.6-8,  189-289,

Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված Սեդրակ Քոչարյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կազմող փաստաթղթերը և ՀՀ հարկային ծառայությունից ստացված Սեդրակ Քոչարյանի մասնակցությամբ ընկերությունների «ԵՐԵՎԱՆ ՏԵԼԵԿՈՄ» ՓԲԸ, «ՓԵՅՆԹԲՈԼԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ, «ԷՅ ԴԻ ՍՔՐԻՆ» ՍՊԸ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՏԻՆԳԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ, «ԱՐԹ ԲԻԼԴ» ՍՊԸ, «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ, «ՍԹՐԻՄ ՖՈՐՍ» ՍՊԸ, «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊԸ, «ԳՐԻՏՏԻ» ՍՊԸ, «ՍՓԵՅՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ, «ԵՎՐՈՎԻՆԴ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ, «ԼԼ ԲԻՄԲՈ» ՍՊԸ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՆՈՈՒԲՈՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ կողմից հարկային ծառայություն ներկայացված շահույթահարկի հաշվարկի վերաբերյալ փաստաթղթերով:

Հատոր 67, գ.թ. 177-180

Հատոր 72, գ.թ. 5-242

Հատոր 73, գ.թ. 5-276

Հատոր 74, գ.թ. 5-209

Հատոր 70, գ.թ. 168-170

Վ Ե Ր Ո Գ Ր Յ Ա Լ Ն Ե Ր Ի   Հ Ի Մ Ա Ն   Վ Ր Ա

 

Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը

(ծնված՝ 1954 թվականի  օգոստոսի 31-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, աշխատում է ՌԴ «Սիստեմա» ԲՖԿ անկախ տնօրեն, նախկինում չդատապարտված, հաշվառված է ք.Երևան, Իսակովի փող.ի 23/7-րդ տանը)

մ ե ղ ա դ ր վ ու մ   է

հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, 1998 թվականի ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք,  որոնք արտահայտվել են հետևյալում.

2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունը, որի նախապատրաստումը և անցկացումը մեծ դժգոհություններ են առաջացրել բազմաթիվ քաղաքացիների մոտ: Տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կառույցներ, որոնց թվում՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարը և բազմահազար քաղաքացիներ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերագրել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նույն ժամանակ գործող վարչապետ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին: Ըստ նրանց՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները խախտել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված՝ ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչով պայմանավորված, 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ:

Հավաքների դուրս եկած բազմահազար քաղաքացիները պահանջել են անվավեր ճանաչել, իրենց կարծիքով՝ կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացված արդյունքները:  Միաժամանակ, ՀՀ գործող իշխանություններից ակնկալել են, որ կպահպանվի սահմանադրական կարգը, այն է՝ կապահովվի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունը և պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք կգործեն ՀՀ  Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:

Հասարակության լայն շրջանակներում աճող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկալի իշխանական համակարգը պահելու համար՝ իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, ընթացող իրավական, քաղաքական գործընթացների վրա բազմամարդ հավաքների ազդեցության՝ իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների  վիճարկման իրավական գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ՝ զինված ուժերի, ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ, ինչպես նաև ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ այլ գործողություններով, քաղաքացիների հիմնական իրավունքների անհիմն և ապօրինի խախտմամբ և սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը:

Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թվականին գործող Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 3-րդ հոդվածով նախատեսված՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն, նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, որն արտահայտվել է ՀՀ Նախագահի ընտրություններին հաջորդող՝ 2008թ. փետրվարի 23-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում ժողովրդավարական և իրավական պետությունում ժողովրդին պատկանող իշխանության իրացման միջոցներ հանդիսացող՝ ՀՀ-ում քաղաքացու՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան երաշխավորված՝ իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իրավական և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները՝ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների սահմանազանցմամբ խախտելով:

Այսպես.

ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ հանցակցությամբ, խախտելով 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ Նախագահը հայտարարել ռազմական դրություն և  որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, զինված ուժերն օգտագործել է քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:

Մասնավորապես.

ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մտադրություն ունենալով ցանկացած եղանակով  իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, օգտվելով այն հանգամանքից, որ  ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և համակարգում է պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը, 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն է անցկացրել և, ակնհայտ անցնելով իր լիազորությունները, բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության՝  հաջորդ օրը՝ ժամը 00:00-ից, հայտարարելով արտակարգ դրություն սահմանելու մասին: Առաջադրված խնդիրների և տրված ակնհայտ ապօրինի հանձնարարության կատարումն ապահովելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը նույն օրը ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը: Չնայած այդ պահին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ընտրության վերջնական արդյունքները դեռևս ամփոփված և հրապարակված չեն եղել, սակայն Միքայել Հարությունյանի արձակած հրամանում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակն ապակայունացնող քաղաքական ուժեր»: Նույն հրամանով հանձնարարվել է «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին՝ ժամը 18:00-ից, տեղափոխել  զորանոցային վիճակի, ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքերով, իսկ Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ:

Նշված հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, առանձին զորամասերի հրամանատարներին հանձնարարվել է ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով, նրանց զինել հրաձգային զենքերով: 2008 թվականի փետրվարի 23-ի դրությամբ ակնհայտ խաղաղ բնույթ կրող հավաքներ անցկացվելու պայմաններում հիշյալ հրամանով հանձնարարվել է նշանակված ստորաբաժանումներին հատկացնել զինամթերք, իսկ անձնակազմը հանդերձավորել սաղավարտներով և զրահաբաճկոններով: Նշված ուժերի և միջոցների՝ Երևանի կայազորի պետի ենթակայության տակ անցնելու ժամկետ է սահմանվել 2008 թվականի փետրվարի 24-ի՝ ժամը 11:00-ն: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետին էլ հանձնարարվել է՝ Երևանի կայազորի տարածքում տեղակայվող յուրաքանչյուր ստորաբաժանմանը հատկացնել անհրաժեշտ ուժեր և միջոցներ, ապահովել ժամանող ուժերի և միջոցների ուղեկցումը մինչև նշանակության վայրեր:

Դրանից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թվականի փետրվարի 24-ին ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել իր թիվ 24-Ա որոշումը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:

Երևան քաղաքում խաղաղ հանրահավաքները շարունակվել են, որոնց մասնակիցները պահանջել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել:

ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման ապօրինի նոր կառույցի կազմակերպմամբ, փետրվարի 24-ի գիշերն իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ. զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ, զինված և զրահատեխնիկայով համալրված, դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից, այդ թվում՝ սահմանային մարտական հերթափոխ իրականացնող զորամասերից, և տեղափոխվել Երևան քաղաքում կամ մայրաքաղաքի մերձակայքում տեղակայված զորամասեր: Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասից 111 պայմանագրային զինծառայողներ, Մուրադ Աբրահամյանի հրամանատարությամբ, դեռևս 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը և փետրվարի 25-ին դուրս են բերվել իրենց մշտական տեղակայման վայրից, տեղափոխվել են Երևանի մերձակայքում տեղակայված հրետանու բրիգադ, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ: Այնուհետև, 2008 թվականի փետրվարի 27-ից 28-ը նշված անձնակազմը տեղափոխվել է Երևան և տեղակայվել Հանրապետության հրապարակում՝ Մելիք-Ադամյան փող.ի երկայնքով: Նույն կերպ իրենց տեղակայման վայրերից դուրս են բերվել և Երևան քաղաք տեղափոխվել ՀՀ ԶՈՒ բանակային մյուս կորպուսների զորամասերից պայմանագրային և սպայական անձնակազմից կազմված հավաքական ստորաբաժանումներ, որոնք տեղակայվել են. 3-րդ բանակային կորպուսի 4 զորամասերից, ընդհանուր՝ շուրջ 100 /յուրաքանչյուր զորամասից 20-25/, այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնող, հանգստացող հերթափոխի մեջ գտնվող սպաները և պայմանագրային զինծառայողները՝ 2008 թվականի փետրվարի 24-ից՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին գտնվող ՀՀ ՊՆ թիկունքի զորամասում, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, այնուհետև՝ մարտի 1-ին՝ ժամը 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են Հանրապետության հրապարակ: 1-ին բանակային կորպուսի ստորաբաժանումները՝ ընդհանուր 114 հոգի, և 4-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները՝ ընդհանուր 87 հոգի, 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը տեղափոխվել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի մշտական տեղակայման վայր՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջան, որտեղ վերջիններս նույնպես իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, իսկ մարտի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, տեղափոխվել են Երևանի Հանրապետության հրապարակ: 4-րդ բանակային կորպուսի Արարատի գնդի ստորաբաժանումը՝ շուրջ 70 զինծառայողներով և 6 «ԲՌԴՄ» տեսակի զրահափոխադրիչներով, տեղակայվել են  Երևան-Մասիս ավտոճանապարհին, իսկ 5-րդ բանակային կորպուսը՝ Երևան քաղաքի իրենց մշտական տեղակայման վայրերում:

Նույն ժամանակահատվածում Երևան քաղաք է տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ: Նշված ծառայողների մի մասը տեղակայվել է ՀՀ Կառավարության վարչական շ.ի նկուղային տարածքում, իսկ մյուս մասը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում: Երևան քաղաքում տեղակայվելուց հետո, Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայողներին տրամադրվել է ՀՀ ՊՆ համազգեստ, իսկ տրանսպորտային միջոցների «ՊԲ» համարանիշերը փոխարինվել են «ՊՆ» համարանիշերով՝ քողարկելով այդ ուժերի ապօրինի ներգրավման հանգամանքը:

Բացի այդ, Երևան քաղաք են տեղափոխվել և «Հրազդան» հյուրանոցում տեղակայվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 ծառայողներ:

Երևանի կայազորի ենթակայության տակ ժամանած վերը նշված  համահավաք ստորաբաժանումները զինվել են մարտական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր զինծառայողին հասանելիք, տարբեր տեսակի հրազեններով և համապատասխան սպառազինությամբ՝ մեկ մարտական հաշվարկով:

2008 թվականի փետրվարին, հիշյալ ստորաբաժանումների՝ Երևան քաղաքում և մերձակա բնակավայրերում գտնվող զորամասերում տեղակայվելուց հետո, Սեյրան Օհանյանն այցելել է այդ զինծառայողներին, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը, միաժամանակ, արդարացնելով վերջիններիս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին՝ անձնակազմերի հետ ունեցել է ոգևորիչ և խրախուսող կոչեր պարունակող ելույթներ: Մասնավորապես, Սեյրան Օհանյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջն են համախմբել թմրամոլներ, խառնակիչներ ու հանցավոր տարրեր, ովքեր ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել: Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանն է՝ պահպանել Հայաստանի պետականությունը, բանակի խնդիրն է՝ մնալ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, թույլ չտալ երկրում իրավիճակի ապակայունացումն և հեղաշրջումը, ապահովել կայունությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը և թիվ 0038 հրամանով ստեղծված վարչակազմը տեղակայվել են ՀՀ կառավարության շ.ում: Նա վարչակազմում ընդգրկված՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կարևորագույն վարչությունների և առանձին բաժինների միջոցով կազմակերպել է կայազորի աշխատանքները, ապահովել զինվորական կարգապահությունը, անհրաժեշտ պայմաններ ստեղծել  զորքերի ամենօրյա կենսագործունեության և պատրաստության համար, անցկացրել զորքերի մասնակցությամբ կայազորային միջոցառումներ, ինչպես նաև հսկողություն սահմանել Երևան քաղաք տեղափոխված ռազմական տեխնիկայի, նյութական այլ միջոցների պահպանության նկատմամբ: Այդ նպատակով Յուրի Խաչատուրովը մշակել է ծրագրեր, արձակել  կարգադրություններ և հրամաններ, որոնցով իր տրամադրության տակ անցած ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներից կազմել է առանձին դասակներ, յուրաքանչյուրը՝ 30 հոգի կազմով, նշանակել հրամանատարներ, որոնք տեղաբաշխվել են Երևան քաղաքի կենտրոնական փող.ներում, ինչպես նաև Երևան քաղաք մտնող ճանապարհներին՝ կոնկրետ խնդիրներ իրականացնելու համար: Մասնավորապես, Յուրի Խաչատուրովի հրահանգով ՀՀ ՊՆ 2-րդ և 4-րդ բանակային կորպուսների ստորաբաժանումները, որպես ոստիկանության զորքերին օգնական ուժեր, մարտի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում տեղափոխվել են Պարոնյան և Լեո փող.ներ, իսկ 1-ին, 3-րդ և 5-րդ բանակային կորպուսների, ինչպես նաև ՊՆ կենտրոնական ապարատի տարբեր վարչություններից կազմավորված ստորաբաժանումները՝ Երևան քաղաքի կենտրոնական փող.ներում և Երևան քաղաք մտնող ավտոճանապարհներին տեղակայված «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պահակակետերում իրականացրել են պարեկապահակակետային ծառայություն: Իր գործունեության ընթացքում Յուրի Խաչատուրովը համագործակցել է ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ այլ պետական մարմինների հետ:

Այդ ընթացքում տեղի ունեցող քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքներին զուգահեռ Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, համապատասխանաբար՝ 2008 թվականի փետրվարի 27-ին և 29-ին, ՀՀ Նախագահի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ են ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը:

2008 թվականի փետրվարի 29-ին՝ Ռոբերտ Քոչարյանը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ընտրության արդյունքներից դժգոհ քաղաքացիների կողմից Երևանի Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ ցույցերը որակել է «թատերական բեմադրություն» և որպես այդ ցույցերը դադարեցնելու տարբերակ է նշել ոստիկանական գործողություններ կիրառելով՝ այդ հրապարակը մաքրելը:

Նույն օրը՝ երեկոյան, Ազատության հրապարակում խաղաղ հավաք անցկացնող քաղաքական ուժերի առաջնորդների ելույթներում անդրադարձ է կատարվել նաև գործող Նախագահի կողմից խաղաղ հավաքը, դրանով իսկ քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի իրացումը որպես թատերական բեմականացում որակելու հանգամանքին, ապա հայտարարվել, որ  2008 թվականի մարտի 1-ին նախատեսվում է ավելի բազմամարդ հավաքի անցկացում՝ նկատի ունենալով նաև, որ այն ոչ աշխատանքային օր է:

Ընտրությունների արդյունքներից բողոքող անձանց թվի շարունակական աճից վտանգ կանխազգալով՝ հավանական բազմամարդ հավաքի անցկացումը խոչընդոտելու, քաղաքական ոչ բռնի իրադարձությունները, ընտրությունների արդյունքները չեղարկելու քաղաքացիների պահանջը վերջնական ճնշելու և ցանկալի իշխանական համակարգը պահելու նպատակով, ՀՀ քաղաքացու՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների /խաղաղ հավաք անցկացնելու, ազատ տեղաշարժման և այլն/ իրացումն արգելելու, դրանով իսկ ՀՀ Սահմանադրության՝ այդ իրավունքները նախատեսող նորմերը փաստացի վերացնելու դիտավորությամբ, Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ, 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության շուրջ 1200 ծառայողներ, Ազատության հրապարակում նստացույց իրականացնող  հարյուրավոր խաղաղ ցուցարարներին բռնությամբ ցրելու նպատակով, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ ապօրինի գործադրելով, հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին: Նստացույց անող անձանց Ազատության հրապարակից  բռնությամբ տարհանելուց հետո, ոստիկանական ուժերը շարունակել են բռնության գործադրմամբ հետապնդել նրանց քաղաքի կենտրոնական հատվածներում քաղաքացիների կուտակումները՝ հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու համար: Դրա արդյունքում ցուցարարներն ստիպված հանգրվանել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում՝ որպես դեսպանատներով շրջապատված անվտանգ տարածք:

Հետագայում, ոստիկանության կողմից կատարված հիշյալ գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու, այդ գործողությունները, իբրև իրավաչափ ներկայացնելու նպատակով, ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր առ այն, իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին: Նույն ժամանակահատվածում կազմվել է «տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ մինչ այդ իրականացված՝ խաղաղ ցույցը ցրելու ապօրինի գործընթացը՝ որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում ներկայացնելու նպատակով:

Նշված գործողություններից հետո խաղաղ ցուցարարների թիվը սկսել է աճել և, արդեն ցերեկը, ՀՀ Նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ և ի կատարումն 2008 թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարությունների, ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները, իրենց տեխնիկայով, ինքնաձիգներով զինված, տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան և մայրաքաղաքի կենտրոնական այլ փող.ներում:

Մայրաքաղաքում տեղի ունեցող ներքաղաքական խաղաղ գործընթացները ճնշելու նպատակով զինված ուժերի ապօրինի ներգրավման շարունակվող գործողություններին օրինական տեսք տալու նպատակով 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համաձայն ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի, պարտավոր լինելով հրապարակել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտմամբ՝ սահմանադրական կարգին անմիջական վտանգի սպառնալիքի բացակայության պայմաններում, ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը: Նշված հրամանագրով Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օրով հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից բացի, վերապահվել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

Միաժամանակ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորություններից, խախտելով ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով սահմանված դրույթն առ այն, որ մարդու և քաղաքացու առանձին հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են ժամանակավորապես սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով, ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում,  արտակարգ դրության իրավական ռեժիմը կարգավորող օրենք Հայաստանի Հանրապետությունում ընդունված չլինելու պայմաններում, Ռոբերտ Քոչարյանն իր՝ վերը նշված հրամանագրով ապօրինի սահմանել է արտակարգ դրության ռեժիմ՝ դրանում ներառելով այնպիսի միջոցառումներ  և ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող գործողություններ, որպիսիք նախատեսված են եղել 2006 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, հրամանագրի 4-րդ կետով սահմանվել են արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետևյալ ժամանակավոր սահմանափակումները. 1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում. 2) գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում. 3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում. 4) զանգվածային լրատվամիջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում. 5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկներ և այլ ձևով քաղաքական քարոզչության իրականացման արգելում. 6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության կասեցում. 7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում: Նշված միջոցառումները  և ժամանակավոր սահմանափակումները նախատեսված են եղել վերը նշված  օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ» և «ժբ» կետերով, այսինքն՝ Երևան քաղաքում ստեղծվել է ռազմական դրությանը բնորոշ ռեժիմ:

Իշխանությունը պահելու, ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր 2008 թվականի փետրվարի 29-ից մինչև մարտի 1-ը՝ երեկոյան, իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն ունեցող անձանցից ստեղծել են խմբեր, որոնց ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով, նրանց ինքնությունը և իրադարձություններին իրական մասնակցության շարժառիթները քողարկելու նպատակով ՀՀ կառավարության շ.ի մոտ տրամադրել են ՀՀ ԶՈՒ թիկունքի բազայի իրային պահեստից ստացված զինվորական համազգեստներ՝ հիշյալ անձանցից բաղկացած խմբերին ներգրավելով 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքի տարբեր փող.ներում իրականացվող քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատություններն ակնհայտ խախտող հանցավոր գործողությունների իրականացմանը: Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ երեկոյան և մարտի 2-ի գիշերը զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև վերը նշված խմբերը, Երևանի կենտրոնական փող.ներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են գործողություններ՝ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փող.ներից հեռացնելու, այդօրինակ միջոցառումները ժամանակավոր արգելելու ուղղությամբ:

Բացի այդ, զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև վերը նշված խմբերը, այդ օրերին Երևանի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փող.ի խաչմերուկում, ապա Պարոնյանի և Լեոյի փող.ներում բախվելով ցուցարարների առանձին խմբերի հետ, կիրառել են հրազեն, մասնավորապես՝ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասի զինծառայողներն իրենց ամրակցված  ինքնաձիգերից և ատրճանակներից համազարկ ու անկանոն կրակահերթեր են արձակել ցուցարարների, ինչպես նաև հարակից բնակելի և հասարակական նշանակության շ.երի, շինությունների ուղղությամբ: Կրակահերթերի արդյունքում կրակված առանձին գնդակներ ներթափանցել են քաղաքացիների բն.ներ, բնակելի շ.երի առաջին հարկերում տեղակայված հասարակական նշանակության օբյեկտներ: Նույն օրը ոստիկանության զորքերի հետ ցուցարարների տեղաշարժը կանխելուն ուղղված գործողություններ են իրականացրել Երևանի Լեոյի, ապա Պարոնյան փող.ներում՝ ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի, իսկ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փող.ի խաչմերուկում՝ 3-րդ բանակային կորպուսի զինծառայողները: ՀՀ զինված ուժերի մյուս բանակային կորպուսների ստորաբաժանումների ծառայողներն արգելափակել են Երևան քաղաքի կենտրոնական փող.ների և քաղաքի մուտքի ավտոճանապարհները:

Հետագայում՝ Երևան քաղաքում մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, այդ իրադարձություններին զինված ուժերի, ինչպես նաև  զինված խմբերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով դեպքի վայրի՝ Պարոնյանի, Լեոյի փող.ների տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով, իսկ Մաշտոցի պողոտայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակի առնվազն 32 կրակված պակուճները՝ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի ատրճանակներից կրակված պարկուճներով:

Բացի այդ, մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ Նախագահի օգնականի պաշտոնին նշանակված Գևորգ Կոստանյանի և ՀՀ Նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գևորգ Մհերյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, վերջինիս տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008 թվականի մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին և Փորձագետների փաստահավաք խմբին, վերջիններիս հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ:

Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Տեղի ունեցած գործողությունների և իրադարձությունների ընթացքում զոհվել է 8 քաղաքացիական անձ և ոստիկանության զորքերի 2 ծառայող: Արդյունքում իրագործվել է  խաղաղ հավաքն ամեն կերպ և  ցանկացած եղանակով, այդ թվում՝ քաղաքացիների կյանքի իրավունքի խախտմամբ, ցրելու հանցավոր նպատակը, ինչը, ի թիվս վերը նշված հանրորեն վտանգավոր հետևանքների, հանգեցրել է նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, էական հեղինակազրկման:

Իրականացված ակնհայտ հանցավոր գործողություններին ներգրավված ՀՀ զինված ուժերի զինծառայողներին ու սպաներին «վարձահատույց» լինելու նպատակով, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ և ՀՀ ԶՈՒ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի կողմից հաստատված ցուցակների համաձայն՝ օրենքի խախտմամբ, 120 մլն ՀՀ դրամ մասնավոր միջոցներից, նրանցից յուրաքանչյուրը ապօրինի վարձատրվել է 50.000 և ավելի ՀՀ դրամի չափով:

Շարունակելով սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ապօրինի կերպով ՀՀ զինված ուժերն օգտագործելով Երևան քաղաքում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում՝ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին ապօրինի հրամանագիրը, 2008 թվականի մարտի 2-ին հանրային հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ դիմել է ՀՀ քաղաքացիներին, ըստ էության, բռնություն կիրառելու սպառնալիք պարունակող կոչով նախազգուշացրել, որ արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը ներգրավվելու ցանկացած փորձ ՀՀ զինված ուժերի կողմից արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, հորդորել է զերծ մնալ Երևան քաղաքում, թեկուզև փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Սեյրան Օհանյանը, հանդես գալով ՀՀ զինված ուժերի անունից, ստանձնել է, իր բնորոշմամբ՝ «օրինազանցների» նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված պարտականություն:

Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008  թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը վիճարկելու, այն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի քննությունը ՀՀ Սահմանադրական դատարանում նշանակվել է 2008 թվականի մարտի 8-ին: Մինչ այդ, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շարունակելով ՀՀ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի ներգրավմամբ, դատարանի անդամների նկատմամբ ճնշում գործադրելով՝ ներազդել է նրանց վրա, որպեսզի վերջիններս քվեարկեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիշյալ որոշման վավերական և օրինական ճանաչվելու օգտին, իսկ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը՝ դրանով իսկ օժանդակելով սահմանադրական կարգի տապալմանը:

Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանն այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք:

Ռոբերտ Քոչարյանի կողմից առանձնապես խոշոր

չափերով կաշառք ստանալու դրվագով.

Սիլվա Համբարձումյանը, հանդիսանալով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակիցն ու տնօրենը, 2007 թվականին այդ ընկերության միջոցով սահմանված կարգով ձեռք է բերել ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2007 թվականի հոկտեմբերի 18-ին տրված՝ ոսկի-բազմամետաղի ուսումնասիրության՝ թիվ 54, կապարի, ցինկի, պղնձի ուսումնասիրության թիվ 56 և պղնձի, պղինձ-մոլիբդենիումի ուսումնասիրության թիվ 55 հատուկ լիցենզիանները: Լիցենզիաների ձեռք բերման աճուրդներին առանց խոչընդոտների մասնակցելու և հաղթելու համար, Սիլվա Համբարձումյանն իր մտերիմ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, իսկ վերջինս հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ աջակցել նրան:

«Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության կողմից նշված լիցենզիաները ձեռք բերելուց հետո, 2008 թվականի փետրվարի 3-ին կնքված նախնական, իսկ 2008 թվականի մարտի 25-ին կնքված հիմնական առուվաճառքի պայմանագրերով, Սիլվա Համբարձումյանն իրեն պատկանող այդ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 12 մլդ 360 մլն ՀՀ դրամին համարժեք 40 մլն ԱՄՆ դոլարով վաճառել է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊ ընկերությանը:

Հիշյալ գործարքը կնքելու համաձայնություն ստանալու համար Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի հունվարի վերջին օրերին Վարդան Օսկանյանի միջոցով նախապես դիմել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին: Նրանց համաձայնությունը ստանալու հետ միաժամանակ, Սիլվա Համբարձումյանը մտադրվել է վերջիններիս կաշառք տալ, որպեսզի նրանք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով չխոչընդոտեն իր բաժնեմասերի օտարման գործարքի կնքմանը և լիազոր մարմնի միջոցով ընկերությանը չզրկեն հատուկ լիցենզիաներից: Կաշառք տալու առաջարկը, Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանի միջոցով հայտնել է հիշյալ պաշտոնատար անձանց: Մի քանի օր անց Սիլվա Համբարձումյանը, Վարդան Օսկանյանից տեղեկացել է, որ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի գործարքը կնքելու համար հիշյալ պաշտոնատար անձինք ընդունել են նրա՝ կաշառք տալու մասին առաջարկը: Վարդան Օսկանյանը Սիլվա Համբարձումյանին հայտնել է նաև, որ կաշառքի գումարը ստանալու համար հիշյալ պաշտոնատար անձանց անունից ներկայանալու է Արմեն Գևորգյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը:

Կաշառք ստանալու առաջարկն ընդունած ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք 2008թ. փետրվարից մայիսն ընկած ժամանակաընթացքում Սիլվա Համբարձումյանից մաս-մաս ստացել են կաշառքի իրենց մասնաբաժինները: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը կաշառքի իր մասնաբաժինը՝ առանձնապես խոշոր չափերի՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար գումարը ստացել է 2008 թվականի փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ, ով հանդես գալով Ռոբերտ Քոչարյանի անունից, վերջինիս մասնաբաժինը կազմող 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառքից 310.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը Սիլվա Համբարձումյանից վերցրել է կանխիկ՝ 2008 թվականի փետրվարի 14-ին, Երևան քաղաքի Ամիրյան փող.ի նրա բն.ում, իսկ 310.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը՝ փետրվարի 15-ին՝ իր՝ Բայրոնի 3 հասցեում տեղակայված գրասենյակում, իսկ 307.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը Սիլվա Համբարձումյանի «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հաշվեհամարից 2008 թվականի մայիսի 6-ին և 26-ին 500.000-ական ԱՄՆ դոլար մասնաբաժիններով իր՝ ԱՄՆ-ում գրանցված «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում սպասարկվող 217001057777151 հաշվեհամարին՝ որպես Սիլվա Համբարձումյանի կողմից իրենից վերցված «փոխառության մարում», այն դեպքում, երբ վերջիններիս միջև երբևէ փոխառության պայմանագիր չի կնքվել և Սիլվա Համբարձումյանը փոխառություն չի ստացել: Այնուհետև Սամվել Մայրապետյանն իր կնոջ որդու՝ նշված ընկերության հիմնադիր և տնօրեն Լևոն Սուլթանյանի միջոցով ընկերության հիշյալ բանկային հաշվից 2008 թվականի մայիսի 13-ին, 26-ին և 29-ին կանխիկ ստացել է հիշյալ 1.000.000 ԱՄՆ դոլարը տվել է Ռոբերտ Քոչարյանին:

Նշված գումարները նույն, ինչպես նաև դրան հաջորդող ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տարբեր մասնաբաժիններով կանխիկ մուտքագրել է ՀՀ առևտրային բանկերում սպասարկվող իր անձնական հաշվեհամարներին:

Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք:

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքների կատարում:

 

Սեյրան Մուշեղի Օհանյանը

(ծնված՝ 1962 թվականի հուլիսի 1-ին, ք.Շուշի, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, կենսաթոշակառու, նախկինում չդատապարտված, հաշվառված է ք.Երևան, Նալբանդյան 98, բն 4 փաստացի բնակվում է՝ ք.Երևան, Վահագնի թաղամաս, Արփա 30 տ.)

մ ե ղ ա դ ր վ ու մ   է

հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, որն արտահայտվել է հետևյալում.

2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունը, որի նախապատրաստումը և անցկացումը մեծ դժգոհություններ են առաջացրել բազմաթիվ քաղաքացիների մոտ: Տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կառույցներ, որոնց թվում՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը,  Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարը և բազմահազար քաղաքացիներ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերագրել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նույն ժամանակ գործող վարչապետ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին: Ըստ նրանց՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները խախտել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված՝ ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչով պայմանավորված, 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ:

Հավաքների դուրս եկած բազմահազար քաղաքացիները պահանջել են անվավեր ճանաչել, իրենց կարծիքով՝ կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացված արդյունքները:  Միաժամանակ, ՀՀ գործող իշխանություններից ակնկալել են, որ կպահպանվի սահմանադրական կարգը, այն է՝ կապահովվի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունը և պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք կգործեն ՀՀ  Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:

Հասարակության լայն շրջանակներում աճող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկալի իշխանական համակարգը պահելու համար՝ իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, ընթացող իրավական, քաղաքական գործընթացների վրա բազմամարդ հավաքների ազդեցության՝ իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների վիճարկման իրավական գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի և այլ անձանց հետ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ՝ զինված ուժերի, ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ, ինչպես նաև ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ այլ գործողություններով, քաղաքացիների հիմնական իրավունքների անհիմն և ապօրինի խախտմամբ և սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը:

Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թվականին գործող Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 3-րդ հոդվածով նախատեսված՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն, նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, որն արտահայտվել է ՀՀ Նախագահի ընտրություններին հաջորդող՝ 2008թ. փետրվարի 23-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում ժողովրդավարական և իրավական պետությունում ժողովրդին պատկանող իշխանության իրացման միջոցներ հանդիսացող՝ ՀՀ-ում քաղաքացու՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան երաշխավորված՝ իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իրավական և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները՝ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների սահմանազանցմամբ խախտելով:

Այսպես.

ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի և այլ անձանց հետ հանցակցությամբ, խախտել են 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ Նախագահը հայտարարել ռազմական դրություն և որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, զինված ուժերն օգտագործել է քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:

Մասնավորապես.

ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մտադրություն ունենալով ցանկացած եղանակով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, օգտվելով այն հանգամանքից, որ  ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և համակարգում է պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը, 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ անցկացրել է խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Սեյրան Օհանյանը: Ռոբերտ Քոչարյանը, ակնհայտ անցնելով իր լիազորությունները, բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության՝  հաջորդ օրը՝ ժամը 00:00-ից, հայտարարելով արտակարգ դրություն սահմանելու մասին: Առաջադրված խնդիրների և տրված ակնհայտ ապօրինի հանձնարարության կատարումն ապահովելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը նույն օրը ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը: Չնայած այդ պահին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ընտրության վերջնական արդյունքները դեռևս ամփոփված և հրապարակված չեն եղել, սակայն Միքայել Հարությունյանի արձակած հրամանում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակն ապակայունացնող քաղաքական ուժեր»: Նույն Հրամանով հանձնարարվել է «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին՝ ժամը 18:00-ից, տեղափոխել  զորանոցային վիճակի, ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքերով, իսկ Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ:

Նշված հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, առանձին զորամասերի հրամանատարներին հանձնարարվել է ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով, նրանց զինել հրաձգային զենքերով: 2008 թվականի փետրվարի 23-ի դրությամբ ակնհայտ խաղաղ բնույթ կրող հավաքներ անցկացվելու պայմաններում հիշյալ հրամանով հանձնարարվել է նշանակված ստորաբաժանումներին հատկացնել զինամթերք, իսկ անձնակազմը հանդերձավորել սաղավարտներով և զրահաբաճկոններով: Նշված ուժերի և միջոցների՝ Երևանի կայազորի պետի ենթակայության տակ անցնելու ժամկետ է սահմանվել 2008 թվականի փետրվարի 24-ի՝ ժամը 11:00-ն: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետին էլ հանձնարարվել է՝ Երևանի կայազորի տարածքում տեղակայվող յուրաքանչյուր ստորաբաժանմանը հատկացնել անհրաժեշտ ուժեր և միջոցներ, ապահովել ժամանող ուժերի և միջոցների ուղեկցումը մինչև նշանակության վայրեր:

Դրանից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թվականի փետրվարի 24-ին ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել իր թիվ 24-Ա որոշումը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:

Երևան քաղաքում խաղաղ հանրահավաքները շարունակվել են, որոնց մասնակիցները պահանջել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել:

ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման ապօրինի նոր կառույցի կազմակերպմամբ, փետրվարի 24-ի գիշերն իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ. զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ, զինված և զրահատեխնիկայով համալրված, դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից, այդ թվում՝ սահմանային մարտական հերթափոխ իրականացնող զորամասերից, և տեղափոխվել Երևան քաղաքում կամ մայրաքաղաքի մերձակայքում տեղակայված զորամասեր: Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասից 111 պայմանագրային զինծառայողներ, Մուրադ Աբրահամյանի հրամանատարությամբ, դեռևս 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը և փետրվարի 25-ին դուրս են բերվել իրենց մշտական տեղակայման վայրից, տեղափոխվել են Երևանի մերձակայքում տեղակայված հրետանու բրիգադ, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ: Այնուհետև, 2008 թվականի փետրվարի 27-ից 28-ը նշված անձնակազմը տեղափոխվել է Երևան և տեղակայվել Հանրապետության հրապարակում՝ Մելիք-Ադամյան փող.ի երկայնքով: Նույն կերպ իրենց տեղակայման վայրերից դուրս են բերվել և Երևան քաղաք տեղափոխվել ՀՀ ԶՈՒ բանակային մյուս կորպուսների զորամասերից պայմանագրային և սպայական անձնակազմից կազմված հավաքական ստորաբաժանումներ, որոնք տեղակայվել են. 3-րդ բանակային կորպուսի 4 զորամասերից, ընդհանուր՝ շուրջ 100 /յուրաքանչյուր զորամասից 20-25/, այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնող, հանգստացող հերթափոխի մեջ գտնվող սպաները և պայմանագրային զինծառայողները՝ 2008 թվականի փետրվարի 24-ից՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին գտնվող ՀՀ ՊՆ թիկունքի զորամասում, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, այնուհետև՝ մարտի 1-ին՝ ժամը 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են Հանրապետության հրապարակ: 1-ին բանակային կորպուսի ստորաբաժանումները՝ ընդհանուր 114 հոգի, և 4-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները՝ ընդհանուր 87 հոգի, 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը տեղափոխվել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի մշտական տեղակայման վայր՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջան, որտեղ վերջիններս նույնպես իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, իսկ մարտի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, տեղափոխվել են Երևանի Հանրապետության հրապարակ: 4-րդ բանակային կորպուսի Արարատի գնդի ստորաբաժանումը՝ շուրջ 70 զինծառայողներով և 6 «ԲՌԴՄ» տեսակի զրահափոխադրիչներով, տեղակայվել են  Երևան-Մասիս ավտոճանապարհին, իսկ 5-րդ բանակային կորպուսը՝ Երևան քաղաքի իրենց մշտական տեղակայման վայրերում:

Նույն ժամանակահատվածում Երևան քաղաք է տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ: Նշված ծառայողների մի մասը տեղակայվել է ՀՀ Կառավարության վարչական շ.ի նկուղային տարածքում, իսկ մյուս մասը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում: Երևան քաղաքում տեղակայվելուց հետո, Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայողներին տրամադրվել է ՀՀ ՊՆ համազգեստ, իսկ տրանսպորտային միջոցների «ՊԲ» համարանիշերը փոխարինվել են «ՊՆ» համարանիշերով՝ քողարկելով այդ ուժերի ապօրինի ներգրավման հանգամանքը:

Բացի այդ, Երևան քաղաք են տեղափոխվել և «Հրազդան» հյուրանոցում տեղակայվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 ծառայողներ:

Երևանի կայազորի ենթակայության տակ ժամանած վերը նշված  համահավաք ստորաբաժանումները զինվել են մարտական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր զինծառայողին հասանելիք, տարբեր տեսակի հրազեններով և համապատասխան սպառազինությամբ՝ մեկ մարտական հաշվարկով:

2008 թվականի փետրվարին, հիշյալ ստորաբաժանումների՝ Երևան քաղաքում և մերձակա բնակավայրերում գտնվող զորամասերում տեղակայվելուց հետո, Սեյրան Օհանյանն այցելել է այդ զինծառայողներին, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը, միաժամանակ, արդարացնելով վերջիններիս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին՝ անձնակազմերի հետ ունեցել է ոգևորիչ և խրախուսող կոչեր պարունակող ելույթներ: Մասնավորապես, Սեյրան Օհանյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջն են համախմբել թմրամոլներ, խառնակիչներ ու հանցավոր տարրեր, ովքեր ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել: Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանն է՝ պահպանել Հայաստանի պետականությունը, բանակի խնդիրն է՝ մնալ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, թույլ չտալ երկրում իրավիճակի ապակայունացումն և հեղաշրջումը, ապահովել կայունությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը և թիվ 0038 հրամանով ստեղծված վարչակազմը տեղակայվել են ՀՀ կառավարության շ.ում: Նա վարչակազմում ընդգրկված՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կարևորագույն վարչությունների և առանձին բաժինների միջոցով կազմակերպել է կայազորի աշխատանքները, ապահովել զինվորական կարգապահությունը, անհրաժեշտ պայմաններ ստեղծել  զորքերի ամենօրյա կենսագործունեության և պատրաստության համար, անցկացրել զորքերի մասնակցությամբ կայազորային միջոցառումներ, ինչպես նաև հսկողություն սահմանել Երևան քաղաք տեղափոխված ռազմական տեխնիկայի, նյութական այլ միջոցների պահպանության նկատմամբ: Այդ նպատակով Յուրի Խաչատուրովը մշակել է ծրագրեր, արձակել  կարգադրություններ և հրամաններ, որոնցով իր տրամադրության տակ անցած ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներից կազմել է առանձին դասակներ, յուրաքանչյուրը՝ 30 հոգի կազմով, նշանակել հրամանատարներ, որոնք տեղաբաշխվել են Երևան քաղաքի կենտրոնական փող.ներում, ինչպես նաև Երևան քաղաք մտնող ճանապարհներին՝ կոնկրետ խնդիրներ իրականացնելու համար: Մասնավորապես, Յուրի Խաչատուրովի հրահանգով ՀՀ ՊՆ 2-րդ և 4-րդ բանակային կորպուսների ստորաբաժանումները, որպես ոստիկանության զորքերին օգնական ուժեր, մարտի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում տեղափոխվել են Պարոնյան և Լեո փող.ներ, իսկ 1-ին, 3-րդ և 5-րդ բանակային կորպուսների, ինչպես նաև ՊՆ կենտրոնական ապարատի տարբեր վարչություններից կազմավորված ստորաբաժանումները՝ Երևան քաղաքի կենտրոնական փող.ներում և Երևան քաղաք մտնող ավտոճանապարհներին տեղակայված «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պահակակետերում իրականացրել են պարեկապահակակետային ծառայություն: Իր գործունեության ընթացքում Յուրի Խաչատուրովը համագործակցել է ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ այլ պետական մարմինների հետ:

Սեյրան Օհանյանը, ի պաշտոնե տեղեկացված լինելով զինված ուժերի ստորաբաժանումների տեղաշարժի մասին, 2008 թվականի փետրվարին, հիշյալ ստորաբաժանումները Երևան քաղաքում և մերձակա բնակավայրերում գտնվող զորամասերում տեղակայվելուց հետո, այցելել է այդ զինծառայողներին, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը, միաժամանակ, արդարացնելով վերջիններիս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին՝ անձնակազմերի հետ ունեցել է ոգևորիչ և խրախուսող կոչեր պարունակող ելույթներ: Մասնավորապես, Սեյրան Օհանյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջն են համախմբել թմրամոլներ, խառնակիչներ ու հանցավոր տարրեր, ովքեր ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել: Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանն է՝ պահպանել Հայաստանի պետականությունը, բանակի խնդիրն է՝ մնալ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, թույլ չտալ երկրում իրավիճակի ապակայունացումն և հեղաշրջումը, ապահովել կայունությունը:

Այդ ընթացքում տեղի ունեցող քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքներին զուգահեռ Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, համապատասխանաբար՝ 2008 թվականի փետրվարի 27-ին և 29-ին, ՀՀ Նախագահի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ են ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը:

2008 թվականի փետրվարի 29-ին՝ Ռոբերտ Քոչարյանը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ընտրության արդյունքներից դժգոհ քաղաքացիների կողմից Երևանի Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ ցույցերը որակել է «թատերական բեմադրություն» և որպես այդ ցույցերը դադարեցնելու տարբերակ է նշել ոստիկանական գործողություններ կիրառելով՝ այդ հրապարակը մաքրելը:

Նույն օրը՝ երեկոյան, Ազատության հրապարակում խաղաղ հավաք անցկացնող քաղաքական ուժերի առաջնորդների ելույթներում անդրադարձ է կատարվել նաև գործող Նախագահի կողմից խաղաղ հավաքը, դրանով իսկ քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի իրացումը որպես թատերական բեմականացում որակելու հանգամանքին, ապա հայտարարվել, որ  2008 թվականի մարտի 1-ին նախատեսվում է ավելի բազմամարդ հավաքի անցկացում՝ նկատի ունենալով նաև, որ այն ոչ աշխատանքային օր է:

Ընտրությունների արդյունքներից բողոքող անձանց թվի շարունակական աճից վտանգ կանխազգալով՝ հավանական բազմամարդ հավաքի անցկացումը խոչընդոտելու, քաղաքական ոչ բռնի իրադարձությունները, ընտրությունների արդյունքները չեղարկելու քաղաքացիների պահանջը վերջնական ճնշելու և ցանկալի իշխանական համակարգը պահելու նպատակով, ՀՀ քաղաքացու՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների /խաղաղ հավաք անցկացնելու, ազատ տեղաշարժման և այլն/ իրացումն արգելելու, դրանով իսկ ՀՀ Սահմանադրության՝ այդ իրավունքները նախատեսող նորմերը փաստացի վերացնելու դիտավորությամբ, Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ, 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության շուրջ 1200 ծառայողներ, Ազատության հրապարակում նստացույց իրականացնող  հարյուրավոր խաղաղ ցուցարարներին բռնությամբ ցրելու նպատակով, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ ապօրինի գործադրելով, հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին: Նստացույց անող անձանց Ազատության հրապարակից  բռնությամբ տարհանելուց հետո, ոստիկանական ուժերը շարունակել են բռնության գործադրմամբ հետապնդել հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները՝ հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու համար: Դրա արդյունքում ցուցարարներն ստիպված հանգրվանել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում՝ որպես դեսպանատներով շրջապատված անվտանգ տարածք:

Հետագայում, ոստիկանության կողմից կատարված հիշյալ գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու, այդ գործողությունները, իբրև իրավաչափ ներկայացնելու նպատակով, ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր առ այն, իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին: Նույն ժամանակահատվածում կազմվել է «տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին ակնհայտ կեղծ փաստաթղթեր՝ մինչ այդ իրականացված խաղաղ ցույցը ցրելու ապօրինի գործընթացը՝ որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում ներկայացնելու նպատակով:

Նշված գործողություններից հետո խաղաղ ցուցարարների թիվը սկսել է աճել և, արդեն ցերեկը, ի կատարումն ՀՀ Նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարությունների, ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները, իրենց տեխնիկայով, ինքնաձիգներով զինված, տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան և մայրաքաղաքի կենտրոնական այլ փող.ներում:

Մայրաքաղաքում տեղի ունեցող ներքաղաքական խաղաղ գործընթացները ճնշելու նպատակով զինված ուժերի ապօրինի ներգրավման շարունակվող գործողություններին օրինական տեսք տալու նպատակով 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համաձայն ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի, պարտավոր լինելով հրապարակել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտմամբ՝ սահմանադրական կարգին անմիջական վտանգի սպառնալիքի բացակայության պայմաններում, ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը: Նշված հրամանագրով Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օրով հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից բացի, վերապահվել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

Միաժամանակ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորություններից, խախտելով ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով սահմանված դրույթն առ այն, որ մարդու և քաղաքացու առանձին հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են ժամանակավորապես սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով, ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում,  արտակարգ դրության իրավական ռեժիմը կարգավորող օրենք Հայաստանի Հանրապետությունում ընդունված չլինելու պայմաններում, Ռոբերտ Քոչարյանն իր՝ վերը նշված հրամանագրով ապօրինի սահմանել է արտակարգ դրության ռեժիմ՝ դրանում ներառելով այնպիսի միջոցառումներ  և ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող գործողություններ, որպիսիք նախատեսված են եղել 2006 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, հրամանագրի 4-րդ կետով սահմանվել են արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետևյալ ժամանակավոր սահմանափակումները. 1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում. 2) գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում. 3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում. 4) զանգվածային լրատվամիջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում. 5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկներ և այլ ձևով քաղաքական քարոզչության իրականացման արգելում. 6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության կասեցում. 7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում: Նշված միջոցառումները  և ժամանակավոր սահմանափակումները նախատեսված են եղել վերը նշված  օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ» և «ժբ» կետերով, այսինքն՝ Երևան քաղաքում ստեղծվել է ռազմական դրությանը բնորոշ ռեժիմ:

Իշխանությունը պահելու, ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր 2008 թվականի փետրվարի 29-ից մինչև մարտի 1-ը՝ երեկոյան, իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն ունեցող անձանցից ստեղծել են խմբեր, որոնց ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով, նրանց ինքնությունը և իրադարձություններին իրական մասնակցության շարժառիթները քողարկելու նպատակով ՀՀ կառավարության շ.ի մոտ տրամադրել են ՀՀ ԶՈՒ թիկունքի բազայի իրային պահեստից ստացված զինվորական համազգեստներ՝ հիշյալ անձանցից բաղկացած խմբերին ներգրավելով 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքի տարբեր փող.ներում իրականացվող քաղաքացիների՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատություններն ակնհայտ խախտող հանցավոր գործողությունների իրականացմանը: Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ երեկոյան և մարտի 2-ի գիշերը զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև վերը նշված խմբերը Երևանի կենտրոնական փող.ներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են գործողություններ՝ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փող.ներից հեռացնելու, այդօրինակ միջոցառումները ժամանակավոր արգելելու ուղղությամբ:

Բացի այդ, զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև վերը նշված խմբերը, այդ օրերին Երևանի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փող.ի խաչմերուկում, ապա Պարոնյանի և Լեոյի փող.ներում բախվելով ցուցարարների առանձին խմբերի հետ, կիրառել են հրազեն, մասնավորապես՝ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասի զինծառայողներն իրենց ամրակցված  ինքնաձիգերից և ատրճանակներից համազարկ ու անկանոն կրակահերթեր են արձակել ցուցարարների, ինչպես նաև հարակից բնակելի և հասարակական նշանակության շ.երի, շինությունների ուղղությամբ: Կրակահերթերի արդյունքում կրակված առանձին գնդակներ ներթափանցել են քաղաքացիների բն.ներ, բնակելի շ.երի առաջին հարկերում տեղակայված հասարակական նշանակության օբյեկտներ: Նույն օրը ոստիկանության զորքերի հետ ցուցարարների տեղաշարժը կանխելուն ուղղված գործողություններ են իրականացրել Երևանի Լեոյի, ապա Պարոնյան փող.ներում՝ ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի, իսկ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փող.ի խաչմերուկում՝ 3-րդ բանակային կորպուսի զինծառայողները: ՀՀ զինված ուժերի մյուս բանակային կորպուսների ստորաբաժանումների ծառայողներն արգելափակել են Երևան քաղաքի կենտրոնական փող.ների և քաղաքի մուտքի ավտոճանապարհները:

Հետագայում՝ Երևան քաղաքում մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, այդ իրադարձություններին զինված ուժերի, ինչպես նաև զինված խմբերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով դեպքի վայրի՝ Պարոնյանի, Լեոյի փող.ների տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով, իսկ Մաշտոցի պողոտայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակի առնվազն 32 կրակված պակուճները՝ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի ատրճանակներից կրակված պարկուճներով:

Բացի այդ, մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ Նախագահի օգնականի պաշտոնին նշանակված Գևորգ Կոստանյանի և ՀՀ Նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գևորգ Մհերյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, վերջինիս տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008 թվականի մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը  հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին և Փորձագետների փաստահավաք խմբին, վերջիններիս հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ:

Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Տեղի ունեցած գործողությունների և իրադարձությունների ընթացքում զոհվել է 8 քաղաքացիական անձ և ոստիկանության զորքերի 2 ծառայող: Արդյունքում իրագործվել է  խաղաղ հավաքն ամեն կերպ և  ցանկացած եղանակով, այդ թվում՝ քաղաքացիների կյանքի իրավունքի խախտմամբ, ցրելու հանցավոր նպատակը, ինչը, ի թիվս վերը նշված հանրորեն վտանգավոր հետևանքների, հանգեցրել է նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, էական հեղինակազրկման:

Իրականացված ակնհայտ հանցավոր գործողություններին ներգրավված ՀՀ զինված ուժերի զինծառայողներին ու սպաներին «վարձահատույց» լինելու նպատակով, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ և ՀՀ ԶՈՒ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի կողմից հաստատված ցուցակների համաձայն՝ օրենքի խախտմամբ, 120 մլն ՀՀ դրամ մասնավոր միջոցներից, նրանցից յուրաքանչյուրը ապօրինի վարձատրվել է 50.000 և ավելի ՀՀ դրամի չափով:

Շարունակելով սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ապօրինի կերպով ՀՀ զինված ուժերն օգտագործելով Երևան քաղաքում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում՝ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին ապօրինի հրամանագիրը, 2008 թվականի մարտի 2-ին հանրային հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ դիմել է ՀՀ քաղաքացիներին, ըստ էության, բռնություն կիրառելու սպառնալիք պարունակող կոչով նախազգուշացրել, որ արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը ներգրավվելու ցանկացած փորձ ՀՀ զինված ուժերի կողմից արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, հորդորել է զերծ մնալ Երևան քաղաքում, թեկուզև փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Սեյրան Օհանյանը, հանդես գալով ՀՀ զինված ուժերի անունից, ստանձնել է, իր բնորոշմամբ՝ «օրինազանցների» նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված պարտականություն:

Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008  թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը վիճարկելու, այն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի քննությունը ՀՀ Սահմանադրական դատարանում նշանակվել է 2008 թվականի մարտի 8-ին: Մինչ այդ, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շարունակելով ՀՀ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի ներգրավմամբ, դատարանի անդամների նկատմամբ ճնշում գործադրելով՝ ներազդել է նրանց վրա, որպեսզի վերջիններս քվեարկեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիշյալ որոշման վավերական և օրինական ճանաչվելու օգտին, իսկ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը՝ դրանով իսկ օժանդակելով սահմանադրական կարգի տապալմանը:

Այսպիսով, Սեյրան Օհանյանն այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, այսինքն՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք:

 

 

Յուրի Գրիգորի Խաչատուրովը

(ծնված՝ 1952 թվականի մայիսի 1-ին, Վրաստանի Հանրապետությունում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, չի աշխատում, նախկինում չդատապարտված, հաշվառված է ք.Երևան, Ազատության 9/3 շ., բն 17)

մ ե ղ ա դ ր վ ու մ   է

հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը, որն արտահայտվել է հետևյալում.

2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունը, որի նախապատրաստումը և անցկացումը մեծ դժգոհություններ են առաջացրել բազմաթիվ քաղաքացիների մոտ: Տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կառույցներ, որոնց թվում՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը,  Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարը և բազմահազար քաղաքացիներ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերագրել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նույն ժամանակ գործող վարչապետ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին: Ըստ նրանց՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները խախտել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված՝ ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչով պայմանավորված, 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ:

Հավաքների դուրս եկած բազմահազար քաղաքացիները պահանջել են անվավեր ճանաչել, իրենց կարծիքով՝ կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացված արդյունքները:  Միաժամանակ, ՀՀ գործող իշխանություններից ակնկալել են, որ կպահպանվի սահմանադրական կարգը, այն է՝ կապահովվի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունը և պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք կգործեն ՀՀ  Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:

Հասարակության լայն շրջանակներում աճող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկալի իշխանական համակարգը պահելու համար՝ իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, ընթացող իրավական, քաղաքական գործընթացների վրա բազմամարդ հավաքների ազդեցության՝ իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների  վիճարկման իրավական գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ՝ զինված ուժերի, ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ, ինչպես նաև ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ այլ գործողություններով, քաղաքացիների հիմնական իրավունքների անհիմն և ապօրինի խախտմամբ և սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը:

Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թվականին գործող Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 3-րդ հոդվածով նախատեսված՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն, նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, որն արտահայտվել է ՀՀ Նախագահի ընտրություններին հաջորդող՝ 2008թ. փետրվարի 23-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում ժողովրդավարական և իրավական պետությունում ժողովրդին պատկանող իշխանության իրացման միջոցներ հանդիսացող՝ ՀՀ-ում քաղաքացու՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան երաշխավորված՝ իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իրավական և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները՝ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների սահմանազանցմամբ խախտելով:

Այսպես.

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ հանցակցությամբ, խախտելով 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ նախագահը հայտարարել ռազմական դրություն և որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, զինված ուժերն օգտագործել է քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:

Մասնավորապես.

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մտադրություն ունենալով ցանկացած եղանակով  իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, օգտվելով այն հանգամանքից, որ  ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և համակարգում է պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը, 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն է անցկացրել և, ակնհայտ անցնելով իր լիազորությունները, բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության՝  հաջորդ օրը՝ ժամը 00:00-ից, հայտարարելով արտակարգ դրություն սահմանելու մասին: Առաջադրված խնդիրների և տրված ակնհայտ ապօրինի հանձնարարության կատարումն ապահովելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը նույն օրը ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը: Չնայած այդ պահին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ընտրության վերջնական արդյունքները դեռևս ամփոփված և հրապարակված չեն եղել, սակայն Միքայել Հարությունյանի արձակած հրամանում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակն ապակայունացնող քաղաքական ուժեր»: Նույն հրամանով հանձնարարվել է «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին՝ ժամը 18:00-ից, տեղափոխել  զորանոցային վիճակի, ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքերով, իսկ Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ:

Նշված հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, առանձին զորամասերի հրամանատարներին հանձնարարվել է ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով, նրանց զինել հրաձգային զենքերով: 2008 թվականի փետրվարի 23-ի դրությամբ ակնհայտ խաղաղ բնույթ կրող հավաքներ անցկացվելու պայմաններում հիշյալ հրամանով հանձնարարվել է նշանակված ստորաբաժանումներին հատկացնել զինամթերք, իսկ անձնակազմը հանդերձավորել սաղավարտներով և զրահաբաճկոններով: Նշված ուժերի և միջոցների՝ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի ենթակայության տակ անցնելու ժամկետ է սահմանվել 2008 թվականի փետրվարի 24-ի՝ ժամը 11:00-ն: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետին էլ հանձնարարվել է՝ Երևանի կայազորի տարածքում տեղակայվող յուրաքանչյուր ստորաբաժանմանը հատկացնել անհրաժեշտ ուժեր և միջոցներ, ապահովել ժամանող ուժերի և միջոցների ուղեկցումը մինչև նշանակության վայրեր:

Դրանից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թվականի փետրվարի 24-ին ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել իր թիվ 24-Ա որոշումը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:

Երևան քաղաքում բազմահազարանոց խաղաղ հանրահավաքները շարունակվել են, որոնց մասնակիցները պահանջել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել:

ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման ապօրինի նոր կառույցի կազմակերպմամբ, փետրվարի 24-ի գիշերն իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ. զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ, զինված և զրահատեխնիկայով համալրված, դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից, այդ թվում՝ սահմանային մարտական հերթափոխ իրականացնող զորամասերից, և տեղափոխվել Երևան քաղաքում կամ մայրաքաղաքի մերձակայքում տեղակայված զորամասեր: Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասից 111 պայմանագրային զինծառայողներ, Մուրադ Աբրահամյանի հրամանատարությամբ, դեռևս 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը և փետրվարի 25-ին դուրս են բերվել իրենց մշտական տեղակայման վայրից, տեղափոխվել են Երևանի մերձակայքում տեղակայված հրետանու բրիգադ, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ: Այնուհետև, 2008 թվականի փետրվարի 27-ից 28-ը նշված անձնակազմը տեղափոխվել է Երևան և տեղակայվել Հանրապետության հրապարակում՝ Մելիք-Ադամյան փող.ի երկայնքով: Նույն կերպ իրենց տեղակայման վայրերից դուրս են բերվել և Երևան քաղաք տեղափոխվել ՀՀ ԶՈՒ բանակային մյուս կորպուսների զորամասերից պայմանագրային և սպայական անձնակազմից կազմված հավաքական ստորաբաժանումներ, որոնք տեղակայվել են. 3-րդ բանակային կորպուսի 4 զորամասերից, ընդհանուր՝ շուրջ 100 /յուրաքանչյուր զորամասից 20-25/, այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնող, հանգստացող հերթափոխի մեջ գտնվող սպաները և պայմանագրային զինծառայողները՝ 2008 թվականի փետրվարի 24-ից՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին գտնվող ՀՀ ՊՆ թիկունքի զորամասում, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, այնուհետև՝ մարտի 1-ին՝ ժամը 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են Հանրապետության հրապարակ: 1-ին բանակային կորպուսի ստորաբաժանումները՝ ընդհանուր 114 հոգի, և 4-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները՝ ընդհանուր 87 հոգի, 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը տեղափոխվել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի մշտական տեղակայման վայր՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջան, որտեղ վերջիններս նույնպես իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, իսկ մարտի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, տեղափոխվել են Երևանի Հանրապետության հրապարակ: 4-րդ բանակային կորպուսի Արարատի գնդի ստորաբաժանումը՝ շուրջ 70 զինծառայողներով և 6 «ԲՌԴՄ» տեսակի զրահափոխադրիչներով, տեղակայվել են  Երևան-Մասիս ավտոճանապարհին, իսկ 5-րդ բանակային կորպուսը՝ Երևան քաղաքի իրենց մշտական տեղակայման վայրերում:

Նույն ժամանակահատվածում Երևան քաղաք է տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ: Նշված ծառայողների մի մասը տեղակայվել է ՀՀ Կառավարության վարչական շ.ի նկուղային տարածքում, իսկ մյուս մասը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում: Երևան քաղաքում տեղակայվելուց հետո, Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայողներին տրամադրվել է ՀՀ ՊՆ համազգեստ, իսկ տրանսպորտային միջոցների «ՊԲ» համարանիշերը փոխարինվել են «ՊՆ» համարանիշերով՝ քողարկելով այդ ուժերի ապօրինի ներգրավման հանգամանքը:

Բացի այդ, Երևան քաղաք են տեղափոխվել և «Հրազդան» հյուրանոցում տեղակայվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 ծառայողներ:

Երևանի կայազորի ենթակայության տակ ժամանած վերը նշված  համահավաք ստորաբաժանումները զինվել են մարտական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր զինծառայողին հասանելիք, տարբեր տեսակի հրազեններով և համապատասխան սպառազինությամբ՝ մեկ մարտական հաշվարկով:

2008 թվականի փետրվարին, հիշյալ ստորաբաժանումների՝ Երևան քաղաքում և մերձակա բնակավայրերում գտնվող զորամասերում տեղակայվելուց հետո, Սեյրան Օհանյանն այցելել է այդ զինծառայողներին, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը, միաժամանակ, արդարացնելով վերջիններիս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին՝ անձնակազմերի հետ ունեցել է ոգևորիչ և խրախուսող կոչեր պարունակող ելույթներ: Մասնավորապես, Սեյրան Օհանյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջն են համախմբել թմրամոլներ, խառնակիչներ ու հանցավոր տարրեր, ովքեր ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել: Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանն է՝ պահպանել Հայաստանի պետականությունը, բանակի խնդիրն է՝ մնալ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, թույլ չտալ երկրում իրավիճակի ապակայունացումն և հեղաշրջումը, ապահովել կայունությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը և թիվ 0038 հրամանով ստեղծված վարչակազմը տեղակայվել են ՀՀ կառավարության շ.ում: Նա վարչակազմում ընդգրկված՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կարևորագույն վարչությունների և առանձին բաժինների միջոցով կազմակերպել է կայազորի աշխատանքները, ապահովել զինվորական կարգապահությունը, անհրաժեշտ պայմաններ ստեղծել  զորքերի ամենօրյա կենսագործունեության և պատրաստության համար, անցկացրել զորքերի մասնակցությամբ կայազորային միջոցառումներ, ինչպես նաև հսկողություն սահմանել Երևան քաղաք տեղափոխված ռազմական տեխնիկայի, նյութական այլ միջոցների պահպանության նկատմամբ: Այդ նպատակով Յուրի Խաչատուրովը մշակել է ծրագրեր, արձակել  կարգադրություններ և հրամաններ, որոնցով իր տրամադրության տակ անցած ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներից կազմել է առանձին դասակներ, յուրաքանչյուրը՝ 30 հոգի կազմով, նշանակել հրամանատարներ, որոնք տեղաբաշխվել են Երևան քաղաքի կենտրոնական փող.ներում, ինչպես նաև Երևան քաղաք մտնող ճանապարհներին՝ կոնկրետ խնդիրներ իրականացնելու համար: Մասնավորապես, Յուրի Խաչատուրովի հրահանգով ՀՀ ՊՆ 2-րդ և 4-րդ բանակային կորպուսների ստորաբաժանումները, որպես ոստիկանության զորքերին օգնական ուժեր, մարտի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում տեղափոխվել են Պարոնյան և Լեո փող.ներ, իսկ 1-ին, 3-րդ և 5-րդ բանակային կորպուսների, ինչպես նաև ՊՆ կենտրոնական ապարատի տարբեր վարչություններից կազմավորված ստորաբաժանումները՝ Երևան քաղաքի կենտրոնական փող.ներում և Երևան քաղաք մտնող ավտոճանապարհներին տեղակայված «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պահակակետերում իրականացրել են պարեկապահակակետային ծառայություն: Իր գործունեության ընթացքում Յուրի Խաչատուրովը համագործակցել է ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ այլ պետական մարմինների հետ:

Այդ ընթացքում տեղի ունեցող քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքներին զուգահեռ Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, համապատասխանաբար՝ 2008 թվականի փետրվարի 27-ին և 29-ին, ՀՀ Նախագահի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ են ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը:

2008 թվականի փետրվարի 29-ին՝ Ռոբերտ Քոչարյանը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ընտրության արդյունքներից դժգոհ քաղաքացիների կողմից Երևանի Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ ցույցերը որակել է «թատերական բեմադրություն» և որպես այդ ցույցերը դադարեցնելու տարբերակ է նշել ոստիկանական գործողություններ կիրառելով՝ այդ հրապարակը մաքրելը:

Նույն օրը՝ երեկոյան, Ազատության հրապարակում խաղաղ հավաք անցկացնող քաղաքական ուժերի առաջնորդների ելույթներում անդրադարձ է կատարվել նաև գործող Նախագահի կողմից խաղաղ հավաքը, դրանով իսկ քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի իրացումը որպես թատերական բեմականացում որակելու հանգամանքին, ապա հայտարարվել, որ  2008 թվականի մարտի 1-ին նախատեսվում է ավելի բազմամարդ հավաքի անցկացում՝ նկատի ունենալով նաև, որ այն ոչ աշխատանքային օր է:

Ընտրությունների արդյունքներից բողոքող անձանց թվի շարունակական աճից վտանգ կանխազգալով՝ հավանական բազմամարդ հավաքի անցկացումը խոչընդոտելու, քաղաքական ոչ բռնի իրադարձությունները, ընտրությունների արդյունքները չեղարկելու քաղաքացիների պահանջը վերջնական ճնշելու և ցանկալի իշխանական համակարգը պահելու նպատակով, ՀՀ քաղաքացու՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների /խաղաղ հավաք անցկացնելու, ազատ տեղաշարժման և այլն/ իրացումն արգելելու, դրանով իսկ ՀՀ Սահմանադրության՝ այդ իրավունքները նախատեսող նորմերը փաստացի վերացնելու դիտավորությամբ, Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ, 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության շուրջ 1200 ծառայողներ, Ազատության հրապարակում նստացույց իրականացնող  հարյուրավոր խաղաղ ցուցարարներին բռնությամբ ցրելու նպատակով, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ ապօրինի գործադրելով, հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին: Նստացույց անող անձանց Ազատության հրապարակից  բռնությամբ տարհանելուց հետո, ոստիկանական ուժերը շարունակել են բռնության գործադրմամբ հետապնդել հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները՝ հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու համար: Դրա արդյունքում ցուցարարներն ստիպված հանգրվանել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում՝ որպես դեսպանատներով շրջապատված անվտանգ տարածք:

Հետագայում, ոստիկանության կողմից կատարված հիշյալ գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու, այդ գործողությունները, իբրև իրավաչափ ներկայացնելու նպատակով, ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր առ այն, իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին: Նույն ժամանակահատվածում կազմվել է «տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ մինչ այդ իրականացված խաղաղ ցույցը ցրելու ապօրինի գործընթացը՝ որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում ներկայացնելու նպատակով:

Նշված գործողություններից հետո խաղաղ ցուցարարների թիվը սկսել է աճել և, արդեն ցերեկը, ՀՀ Նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ և ի կատարումն 2008 թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարությունների, ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները, իրենց տեխնիկայով, ինքնաձիգներով զինված, տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան և մայրաքաղաքի կենտրոնական այլ փող.ներում:

Մայրաքաղաքում տեղի ունեցող ներքաղաքական խաղաղ գործընթացները ճնշելու նպատակով զինված ուժերի ապօրինի ներգրավման շարունակվող գործողություններին օրինական տեսք տալու նպատակով 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համաձայն ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի, պարտավոր լինելով հրապարակել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտմամբ՝ սահմանադրական կարգին անմիջական վտանգի սպառնալիքի բացակայության պայմաններում, ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը: Նշված հրամանագրով Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օրով հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից բացի, վերապահվել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

Միաժամանակ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորություններից, խախտելով ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով սահմանված դրույթն առ այն, որ մարդու և քաղաքացու առանձին հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են ժամանակավորապես սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով, ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում,  արտակարգ դրության իրավական ռեժիմը կարգավորող օրենք Հայաստանի Հանրապետությունում ընդունված չլինելու պայմաններում, Ռոբերտ Քոչարյանն իր՝ վերը նշված հրամանագրով ապօրինի սահմանել է արտակարգ դրության ռեժիմ՝ դրանում ներառելով այնպիսի միջոցառումներ  և ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող գործողություններ, որպիսիք նախատեսված են եղել 2006 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, հրամանագրի 4-րդ կետով սահմանվել են արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետևյալ ժամանակավոր սահմանափակումները. 1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում. 2) գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում. 3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում. 4) զանգվածային լրատվամիջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում. 5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկներ և այլ ձևով քաղաքական քարոզչության իրականացման արգելում. 6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության կասեցում. 7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում: Նշված միջոցառումները  և ժամանակավոր սահմանափակումները նախատեսված են եղել վերը նշված  օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ» և «ժբ» կետերով, այսինքն՝ Երևան քաղաքում ստեղծվել է ռազմական դրությանը բնորոշ ռեժիմ:

Իշխանությունը պահելու, ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր 2008 թվականի փետրվարի 29-ից մինչև մարտի 1-ը՝ երեկոյան, իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն ունեցող անձանցից ստեղծել են խմբեր, որոնց ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով, նրանց ինքնությունը և իրադարձություններին իրական մասնակցության շարժառիթները քողարկելու նպատակով ՀՀ կառավարության շ.ի մոտ տրամադրել են ՀՀ ԶՈՒ թիկունքի բազայի իրային պահեստից ստացված զինվորական համազգեստներ՝ հիշյալ անձանցից բաղկացած խմբերին ներգրավելով 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքի տարբեր փող.ներում իրականացվող քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատություններն ակնհայտ խախտող հանցավոր գործողությունների իրականացմանը: Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ երեկոյան և մարտի 2-ի գիշերը զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև վերը նշված խմբերը Երևանի կենտրոնական փող.ներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են գործողություններ՝ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փող.ներից հեռացնելու, այդօրինակ միջոցառումները ժամանակավոր արգելելու ուղղությամբ:

Բացի այդ, զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև վերը նշված խմբերը, այդ օրերին Երևանի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փող.ի խաչմերուկում, ապա Պարոնյանի և Լեոյի փող.ներում բախվելով ցուցարարների առանձին խմբերի հետ, կիրառել են հրազեն, մասնավորապես՝ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասի զինծառայողներն իրենց ամրակցված  ինքնաձիգերից և ատրճանակներից համազարկ ու անկանոն կրակահերթեր են արձակել ցուցարարների, ինչպես նաև հարակից բնակելի և հասարակական նշանակության շ.երի, շինությունների ուղղությամբ: Կրակահերթերի արդյունքում կրակված առանձին գնդակներ ներթափանցել են քաղաքացիների բն.ներ, բնակելի շ.երի առաջին հարկերում տեղակայված հասարակական նշանակության օբյեկտներ: Նույն օրը ոստիկանության զորքերի հետ ցուցարարների տեղաշարժը կանխելուն ուղղված գործողություններ են իրականացրել Երևանի Լեոյի, ապա Պարոնյան փող.ներում՝ ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի, իսկ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փող.ի խաչմերուկում՝ 3-րդ բանակային կորպուսի զինծառայողները: ՀՀ զինված ուժերի մյուս բանակային կորպուսների ստորաբաժանումների ծառայողներն արգելափակել են Երևան քաղաքի կենտրոնական փող.ների և քաղաքի մուտքի ավտոճանապարհները:

Հետագայում՝ Երևան քաղաքում մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, այդ իրադարձություններին զինված ուժերի, ինչպես նաև զինված խմբերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով դեպքի վայրի՝ Պարոնյանի, Լեոյի փող.ների տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով, իսկ Մաշտոցի պողոտայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակի առնվազն 32 կրակված պակուճները՝ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի ատրճանակներից կրակված պարկուճներով:

Բացի այդ, մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ Նախագահի օգնականի պաշտոնին նշանակված Գևորգ Կոստանյանի և ՀՀ Նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գևորգ Մհերյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, վերջինիս տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008 թվականի մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը  հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին և Փորձագետների փաստահավաք խմբին, վերջիններիս հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ:

Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Տեղի ունեցած գործողությունների և իրադարձությունների ընթացքում զոհվել է 8 քաղաքացիական անձ և ոստիկանության զորքերի 2 ծառայող: Արդյունքում իրագործվել է  խաղաղ հավաքն ամեն կերպ և  ցանկացած եղանակով, այդ թվում՝ քաղաքացիների կյանքի իրավունքի խախտմամբ, ցրելու հանցավոր նպատակը, ինչը, ի թիվս վերը նշված հանրորեն վտանգավոր հետևանքների, հանգեցրել է նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, էական հեղինակազրկման:

Իրականացված ակնհայտ հանցավոր գործողություններին ներգրավված ՀՀ զինված ուժերի զինծառայողներին ու սպաներին «վարձահատույց» լինելու նպատակով, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ և ՀՀ ԶՈՒ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի կողմից հաստատված ցուցակների համաձայն՝ օրենքի խախտմամբ, 120 մլն ՀՀ դրամ մասնավոր միջոցներից, նրանցից յուրաքանչյուրը ապօրինի վարձատրվել է 50.000 և ավելի ՀՀ դրամի չափով:

Շարունակելով սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ապօրինի կերպով ՀՀ զինված ուժերն օգտագործելով Երևան քաղաքում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում՝ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին ապօրինի հրամանագիրը, 2008 թվականի մարտի 2-ին հանրային հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ դիմել է ՀՀ քաղաքացիներին, ըստ էության, բռնություն կիրառելու սպառնալիք պարունակող կոչով նախազգուշացրել, որ արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը ներգրավվելու ցանկացած փորձ ՀՀ զինված ուժերի կողմից արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, հորդորել է զերծ մնալ Երևան քաղաքում, թեկուզև փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Սեյրան Օհանյանը, հանդես գալով ՀՀ զինված ուժերի անունից, ստանձնել է, իր բնորոշմամբ՝ «օրինազանցների» նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված պարտականություն:

Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008  թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը վիճարկելու, այն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի քննությունը ՀՀ Սահմանադրական դատարանում նշանակվել է 2008 թվականի մարտի 8-ին: Մինչ այդ, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շարունակելով ՀՀ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի ներգրավմամբ, դատարանի անդամների նկատմամբ ճնշում գործադրելով՝ ներազդել է նրանց վրա, որպեսզի վերջիններս քվեարկեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիշյալ որոշման վավերական և օրինական ճանաչվելու օգտին, իսկ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը՝ դրանով իսկ օժանդակելով սահմանադրական կարգի տապալմանը:

Այսպիսով, Յուրի Խաչատուրովն այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, այսինքն՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում