Wednesday, 22 07 2026
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել

ՆԳՆ Փրկարար ծառայության և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Արտակարգ իրավիճակների հարցերով ավագ պաշտոնյա, ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Գվենոլենն Լե Կուստերին։

Ինչպես տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, Կամո Ցուցուլյանը և Գվենոլենն Լե Կուստերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնելով արդյունավետ գործընկերության համար՝ վստահություն է հայտնել, որ համագործակցության ընդլայնումը կնպաստի արտակարգ իրավիճակներում Փրկարար ծառայության կարողությունների կատարելագործմանը։

Նա կարևորել է արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության ու պաշտպանության, արագ արձագանքման բարելավմանն ուղղված ջանքերը՝ մատնանշելով հատկապես Փրկարար ծառայության ներգրավվածությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցման գործընթացին։

Կամո Ցուցուլյանն ընդգծել է բնական աղետների ժամանակ ցանկացած առաջնային միջոցի կիրառման կարևորությունը՝ անդրադառնալով Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում ՄԱԿ-ի INSARAG չափորոշիչներին համապատասխան հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերի ներգրավվածությանը։

Գվենոլենն Լե Կուստերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ հուշագրի ստորագրումը համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված քայլ է, ինչը կնպաստի արտակարգ իրավիճակների արձագանքման, կանչերի ընդունման հնարավորությունների կատարելագործմանն ու կարողությունների զարգացմանը։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1196353

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում