Ֆրանսիացի աստղագետ Թիերի Լեգոյին հատուկ օպտիկական սարքի միջոցով հաջողվել է նկարահանել այն անկառավարելի արբանյակը, որը ուրբաթ օրը պետք է մտնի Երկիր մոլորակի մթնոլորտ և ընկնի երկրի վրա: Այս արբանյակը պատկանում է ամերիկյան տիեզարական կայանին:
Տեսանյութի վրա, որը ներկայացված է ձեր ուշադրությանը, երևում է արբանյակը: NASA-ի գնահատականներով` արբանյակի ընկնելու պահին այն կարող է բաժանվել 100 կտորի, որոնց մեծ մասը կայրվի մթնոլորտի վերին շերտերում: Իսկ ահա մոտ 600 կգ ընդհանուր քաշով բեկորներ, այդուհանդերձ, կհասնեն Երկրի մակերեսին: Դրանք կարող են ցրվել 800 կմ շառավղով, նրանց երեք քառորդը կհայտնվի Խաղաղ օվկիանոսում:








































