Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը «ՀայՌուսգազարդին» պաշտոնապես տեղեկացրել է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ից, Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 կմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներ՝ Թբիլիսիի շրջատար ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված:
Նախատեսվում են նաև սողանքային հատվածի վերանորոգման և գազի արտահոսքի վերացմանն ուղղված աշխատանքներ: Աշխատանքների ավարտի մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:
«ՀայՌուսգազարդի» լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների:








































