«Ժողովուրդ»-ը գրում է, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, որը, ի դեպ, այս օրերին գտնվում է ՌԴ-ում, շարունակում Է լռել իր հրաժարականի մասին:
«Իսկ մինչ այդ, տարբեր վարկածներ են շրջանառվում նրա անակնկալ հրաժարականի մասին»:
«ժողովուրդ»-ի աղբյուրի պնդմամբ՝ Կարապետյանը Սերժ Սարգսյանի ծննդյան օրը հենց սեղանի շուրջ դժգոհել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակից: Նա ասել է, թե իրենք այս վիճակը չէին ուզում, սրա համար չէին պայքարում, աշխատում: Նա հռետորական հարց է ուղղել, թե ինչու է երկիրն այս ծանր վիճակին հասել, և ում է դա ձեռնտու, և ինչու ինքը չի կարողանում փողոցում ազատ քայլել՝ տեսնելով աղքատ քաղաքացիներին: Շատերի կարծիքով նա հենց այդ խոսքերով կոնկարետ ակնարկներ է արել:








































