Ամերիկյան Hammacher Schlemner ընկերությունը, որը հայտնի է տարօրինակ և անսովոր նվերների արտադրությամբ, իր պաշտոնական կայքէջում տեղեկացրել է, որ ստեղծել է աշխարհի ամենափոքր չափերի թվային ֆոտոխցիկը:
Այն կշռում է ընդամենը 15 գրամ, երկարությունը 25 միլիմետր է, չունի էկրան, սակայն կարողանում է նկարահանել նույնիսկ վիդեոներ:
Ֆոտոխցիկն ունի 32 գիգաբայթ հիշողություն, 2 մեգապիկսելանոց մատրիցա և USB ինտերֆեյս: Սարքի վրա կա ընդամենը մի կոճակ, որը ինչպես սկսում, այնպես էլ ավարտում է տեսաձայնագրությունը: Ֆոտոխցիկը լիցքավորելուց հետո այն կարող է գործել շուրջ 30 րոպե: