Զիմբաբվեում դատարանը ազատ է արձակել տեղացի մի գործարարի, ում նախկինում մեղադրանք էր առաջադրվել Facebook սոցիալական ցանցի միջոցով զանգվածային ցույցեր և անկարգություններ կազմակերպելու մեջ:
Ինչպես գրում է BBC-ն, Վիկաս Մավհուդզին մի ամիս բանտում է անցկացրել այն բանից հետո, երբ Facebook-ում Զիմբաբվեի վարչապետ Մորգան Ցվանգիրայի էջի վրա մեկնաբանություն էր թողել` ընդամենը դրական համարելով Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունը:
Դատարանը, սակայն, անհիմն է համարել մեղադրանքը միայն այն պատճառով, որ դատախազությունը չի կարողացել տրամադրել տեղադրված մեկնաբանության բնօրինակը:







































