Friday, 24 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

ԿԳՄՍՆ-ն ուսումնասիրություն կանցկացնի՞ ագրարային համալսարանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ագրարային համալսարանում նոր աղմկոտ պատմություն է բացահայտվել։ Բուհի տարեկան հաշվետվությունից պարզ է դարձել, որ բուհի ղեկավարությունն օրենքով նախատեսված նպաստները չի տրամադրում վճարովի համակարգում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, ավելի ճիշտ՝ թերի է տրամադրում։

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքն ասում է, որ բուհի վճարովի համակարգում սովորող ուսանողների թվակազմի առնվազն 10 տոկոսի համար պետք է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում իրականացվի՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը։

Մինչդեռ ագրարայինի հաշվետվությունից պարզ է դարձել, որ բուհն օրենքով սահմանված այդ պարտավորությունը կատարել է կիսով չափ։ 2023թ. վարձավճարի զեղչ է տրամադրել համալսարանի եւ մասնաճյուղերի 139 ուսանողների՝ այն պարագայում, որ Ագրարային համալսարանի ուսանողների թիվը 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 2 հազար 939 է եղել, որից 2 հազար 500-ը վճարովի համակարգում է սովորում, այսինքն՝ առնվազն 250 ուսանողի պետք է փոխհատուցեր։ Կա՛մ բուհի ղեկավարությունն ուռճացրել է ուսանողների թիվը, կա՛մ չի կատարել օրենքի պահանջը։

Համալսարանի մասնագետների փոխանցմամբ՝ հաշվարկները ցույց են տվել, որ զեղչեր տրամադրելիս չի պահպանվել նաեւ օրենքի պահանջը՝ վարձավճարներից գոյացած բյուջեի 7 տոկոսի մասով: Ի դեպ, 2019թ. համալսարանում զեղչ տրամադրվել է 1222 ուսանողի: Մեր տեղեկություններով՝ այս խնդիրը բուռն քննարկվում է ագրարայինում, եւ «վերեւներն» էլ տեղեկացված են` ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է ուսումնասիրություն իրականացնել համալսարանում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում