ՀՀ կառավարության վաղվա նիստում գործադիրը կհաստատի օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացվող գնումների ընթացքում ներկայացված հայտերի և/կամ գնային առաջարկների գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը:
Կսահմանվի, որ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերը ենթարկվում են արտաքին աուդիտի:
Ընդ որում՝ աուդիտորը պարտադիր կարգով պետք է անդրադառնա ծրագրերի նպատակային օգտագործման հարցին և դրա մասին տեղեկատվություն տրամադրի ղեկավարությանն ուղղված նամակի միջոցով:









































