Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Զինվորականներին գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին միջնորդությունները հիմնականում մերժվում են. Գլխավոր դատախազ

Դատախազությունը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով որդեգրել է պատժողական խիստ քաղաքականություն: ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։

Ըստ գլխավոր դատախազի՝ այս համատեքստում կոռուպցիոն հանցագործություններով գործուն զղջալու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշում կայացվում է բացառապես այն դեպքերում, երբ առաջին անգամ հանցանք կատարած անձը զղջացել է իր կողմից կատարված հանցանքի համար, համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ և հատուցել է հանցանքի արդյունքում պետությանը կամ համայնքին անմիջականորեն պատճառված վնասը:

«Այս մոտեցումն ունի դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու և հանցանք կատարած անձանց հետագա իրավահպատակ վարքագիծը խթանելու տրամաբանություն:

Հանցանք կատարած անձի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին միջնորդությունը, որպես կանոն, մերժվում է, եթե հանցանք կատարած անձը զբաղեցրել է զինվորական պաշտոն կամ երբևէ կատարել է կոռուպցիոն հանցանք կամ բարձր լատենտայնություն ունեցող այնպիսի հանցանք, ինչպիսիք են՝ կաշառք-ընտրակաշառք ստանալը, փողերի լվացումը և այլն:

Դատախազությունը հետևողական է, որ կոռուպցիոն հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության, պատժի կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցների ենթարկելը լինի արդարացի»,-նշեց Վարդապետյանը։

Այս համատեքստում Գլխավոր դատախազը հարկ համարեց ընդգծել, որ Դատախազությունը հետևողականություն է ցուցաբերում, որպեսզի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ կիրառվի որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժատեսակը:

«Կոռուպցիոն հանցագործությունների քննության ընթացքում դատախազների ուշադրության կենտրոնում է նաև հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերհանումը և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրավասու մարմիններին միջնորդագրերի հասցեագրումը։ Այդ նպատակով հսկող դատախազների կողմից տարբեր գերատեսչություններ են հասցեագրվում միջնորդագրեր, որոնց հիման վրա վերանայվում են գործող վերահսկողական լիազորությունների շրջանակը և ներդրվում են նոր իրավական կարգավորումներ, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության են ենթարկվում այն հանրային ծառայողները, որոնք թերացել են իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ»,-եզրափակեց Վարդապետյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում