Իրանի իշխանություններն այսօր ազատ կարձակեն երկու ամերիկացիների, որոնք 8 տարվա ազատազրկման էին դատապարտվել լրտեսության մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Նրանք կհանձնվեն Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատանը 15:00-ին»,- ասել է դատապարտվածների փաստաբանը Fars գործակալությանը:
Զբոսաշրջիկներ Բաուերը և Ֆետալը ձերբակալվել էին 2009 թ. հուլիսին սահմանը հատելիս: Նրանց հետ ձերբակալվել էր նաև նրանց ընկերուհին: Բոլոր երեքն ասել էին, որ պատահաբար են հայտնվել Իրանի տարածքում: 2010 թ. նրանցից մեկն ազատ արձակվեց և վերադարձվեց ԱՄՆ: Հիշեցնենք նաև, որ Շվեյցարիան Թեհրանում ներկայացնում է ԱՄՆ շահերը, քանի իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ-ն դեսպանաություն չունի Իրանում:











































