«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին Կենտրոնի ոստիկանության բաժանմունքից ազատ են արձակել:
Հիշեցնենք, որ առավոտյան Սարյանի արձանի մոտից մի խումբ քաղաքացիներ, այդ թվում Լևոն Բարսեղյանը փորձել են բողոքի քայլերթ կազմակերպել ընդդեմ ՀՀ անկախության օրվան նվիրված ռազմաշքերթին ռուսաստանյան ստրաբաժանման մասնակցության:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Լևոն Բարսեղյանը նշեց, որ բերման ենթարկելու վերաբերյալ այդպես էլ արձանագրություն չի կազմվել, քանզի ոստիկանության աշխատակիցները հասկացել են, որ ապօրինի գործողություն են իրականացրել. «Ոչ մի պատճառաբանություն չեղավ, միայն սկսեցին աջ ու ձախ ստել, թե ինձ ոստիկանություն են կանչել պարզապես զրուցելու համար, սակայն տեսանյութերը կան և բոլորն էլ տեսել են, թե մեզ ինչպես են բերման ենթարկում»:











































