Եմենի հութի խռովարարը հունիսի 14-ին կարողացել են հրթիռներով Ադենի ծոցում չորաբեռնատար նավ խոցել: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Գնդակոծության է ենթարկվել Պալաուի դրոշի ներքո ընթացող Verbena չորաբեռնատար նավը։ Ամերիկյան հրամանատարության տվյալներով՝ նավի օպերատորը լեհ է, իսկ սեփականատերը՝ ուկրաինացի։ Նավը Իտալիա էր ուղևորվում շինանյութի բեռով։
«Իրանի կողմից աջակցվող հութիներն այսօր երկու թևավոր հականավային հրթիռ են արձակել Ադենի ծոց: Երկու հրթիռներն էլ խոցել են Verbena նավը», – գրել է CENTCOM-ը X սոցիալական ցանցում։
Verbena-ի անձնակազմը հայտնել է, որ նավը վնասվածքներ է ստացել, նավում հրդեհ է բռնկվել։ Գնդակոծության ժամանակ վիրավորում է ստացել նավաստիներից մեկը։








































