Սանտա Մոնիկայում գողացել են հոլիվուդյան հայտնի դերասան Ջոն Տրավոլտայի Mercedes-Benz 280SL մակնիշի ավտոմեքենան, որի արժեքը գնահատվում է 100 հազար դոլար: Ինչպես հայտնում է Mignews-ը, ոստիկանությունը սկսել է ավտոմեքենայի որոնման աշխատանքները:
Ջոն Տրավոլտան հին ավտոմեքենաների հայտնի կոլեկցիոներ է: Գողացված Mercedes-Benz 280SL-ը 1970 թ. արտադրանք է: Դերասանն ունի նաև 1955 թ. արտադրված «Ռոլս-Ռոյս», 1956-ի «Յագուար» XJ6 և 1957-ի «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:









































