Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով անժամկետ պայմանագիր կկնքի իր ակումբի հետ:
RTP 1 հեռուստաալիքի եթերում Ռոնալդուն հայտարարել է, որ պայմանագրային գործընթացն արդեն սկսվել է: Ֆուտբոլիստն ասել է, որ պատրաստ է մինչև կարիերայի ավարտը հանդես գալ «Արքայական» ակումբում: Այս մասին հաղորդում է TribalFootball.com-ը:
Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը հայտարարել է նաև, որ ինքը կարող էր ցանկացած ակումբում հանդես գալ, բացի «Բարսելոնա»-ից:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2009 թ. ամռանն է տեղափոխվել Մադրիդ, «Ռեալ»-ը նրա համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ին 94 մլն եվրո է վճարել:








































