Ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը, վկայակոչելով մոլդովական OMEGA գործակալությանը, հայտնում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանը լատվիական ընկերության միջոցով Մոլդովայում գնել է 60 տոննա զենք։ Այդ բեռը Քիշնևից Հայաստան է ուղարկվել սեպտեմբերի 13-ին և 14-ին «Իլ-76» ինքնաթիռներով։
Մոլդովայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ բեռը բաղկացած է եղել հրետանային և հակատանկային համակարգերից։ Մոլդովայի վարչապետ Վալերի Լազերը նշել է, որ թեև գործարքն իրականացրել է Ռիգայում գրանցված լատվիական ընկերությունը, այնուամենայնիվ, զենքի տվյալ խմբաքանակն ուղարկվել է Հայաստան։