ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Տավուշ-Ղազախ հատվածում առաջին սահմանային սյան լուսանկարը:
«Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը», – գրել է վարչապետը:
«2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։








































