Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են

Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը

«Կոմերսանտն» անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից ռուսական զորախմբի հեռանալուն եւ արձանագրել, որ դա «առաջին դեպքն է, երբ Ռուսաստանը կամավոր հեռանում է պոստխորհրդային երկրի տարածքից»: Այդուհանդերձ, երկու հարց մնում է անպատասխան. ամբողջ զորախու՞մբն է հեռանում, թե որոշ ուժեր կարող են մնալ, օրինակ՝ «համագործակցելու տարածքների ականազերծման աշխատանքներին» եւ ի՞նչ է լինելու Աղդամի ռուս-թուրքական «մոնիտորինգային կենտրոնի հետ»:

Այս հարցերի շուրջ ոչ Ռուսաստանի, ոչ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները տեսակետ չեն արտահայտել: Բաքվի Կովկասի քաղաքաական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ալիլին գտնում է, որ ԼՂ-ից ռուսական զորախմբի դուրսբերման «քաղաքական որոշումն ընդունել է Մոսկվան»: Սոցիալական ցանցերի ադրբեջանական սեգմենտում բուռն քննարկումների տեղիք է տվել քաղաքական մեկնաբան Միրկադիրովի կարճ գրառումը, ըստ որի՝ «լավ է, որ ռուսները հեռանում են Ադրբեջանից, բայց ռուսները երբեք հենց այնպես չեն հեռանում»:

Ի՞նչ է ակնարկել Եվրոպայում որպես քաղաքական վտարանդի բնակվող ադրբեջանցի հեղինակը՝ բարդ է ենթադրել: Ըստ երեւույթին, նա մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է «վերաֆորմատավորել ռազմական ներկայությունը»: Աղդամի այսպես կոչված «մոնիտորինգային կենտրոնը» ստեղծվել է առանձին՝ ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությամբ, թեեւ ֆորմալ առումով կոչված էր վերահսկելու հրադադարը:

Հունվարին Բաքուն եւս մեկ տարով երկարաձգել է այդ կենտրոնում թուրք սպաների ներկայության ժամկետը: ԼՂ-ից ռուսական զորախմբի հեռանալը չեղարկու՞մ է Աղդամի մոնիտորինգային կենտրոնում ռուս սպաների ներկայությունը՝ առայժմ հայտնի չէ: Հավանական է, որ նրանք կմնան, բայց այդ դեպքում ո՞րն է լինելու նրանց գործառույթը: Ի՞նչ խնդիրների շուրջ կարող են համագործակցել ռուս եւ թուրք սպաները, որ, կարելի է չկասկածել, ներկայացնում են երկու երկրների ռազմական հետախուզությունը:

ԼՂ_ից ռուսական զորախմբի հեռացման տեղեկատվությունը հաջորդում է Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Վելայեթիի «Ալա-մայեդան» պարբերականին հարցազրույցին, որտեղ նա արձանագրել է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացում եւ կարեւորել իր երկրի դերը՝ «Թուրքիայի համար ցանկալի միջանցքի ուժային բացումը կանխելու» հարցում:

Վելայեթին փաստացի ակնարկել է, որ տարածաշրջանում ռուս-իրանական ռազմավարական համագործակցություն չկա: Ռուսական զորախումբը հեռանում է մի տարածքից, որ շատ մոտ է Իրանի հյուսիսային սահմանին: Այդ զորախումբն Իրանի համար «ապահովության հավելյալ երաշխի՞ք» էր, թե՞՝ «սպառնալիք»: Եթե Աղդամի մոնիտորինգային կենտրոնը շարունակի գործել, Իրանն ինչպե՞ս է վերաբերվելու դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում