Saturday, 04 07 2026
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ

Բլինքենը զգուշացրե՞լ է Ալիեւին

Պաշտոնական Բաքուն իշխանամերձ լրատվամիջոցներով տարածաշրջանում Արեւմուտքի ծրագրերից «անհանգստություն» է տիրաժավորում, որ նկատելիորեն ուժեղացել է Բրյուսելում Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ Եվրահնաձնաժողովի նախագահի հանդիպման նախօրեին: Հատկանշական է, որ այդ, ինչպես նաեւ Արեւմուտքին վերաբերող բազմաթիվ այլ հարցերում Բաքվի եւ Մոսկվայի գնահատականները համընկնում են,- գրում է «Թուրան» գործակալության քաղաքական մեկնաբանը եւ ավելացնում, որ «Արեւմուտքը զինում է Հայաստանին» քարոզչակաղապարը «ոչ մի առնչություն չունի իրականության եւ Ադրբեջանի շահերի հետ»:

Դիտարժան է, որ այս գնահատականը հաջորդում է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի եւ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցին, որի մասին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը նման դեպքի համար արտառոց ծավալուն տեղեկատվություն է տարածել՝ ի տարբերություն պետքարտուղարության, որ բավարարվել է ընդհանուր բնույթի ձեւակերպումներով: Ադրբեջանական գործակալությունը փաստացի ակնարկում է, որ «Արեւմուտքը զինում է Հայաստանին, որպեսզի ապակայունացնի Հարավային Կովկասը» քարոզչական նարատիվն ադրբեջանական չէ կամ առնվազն միայն ադրբեջանական չէ, եւ Բաքուն գտնվում է Մոսկվայի ազդեցության տիրույթում, ինչը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին:

Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցից հետո Ադրբեջանի խորհրդարանի իշխանական պատգամավոր Բաբաօղլին ասել է, որ Իլհամ Ալիեւը ձգտում է «չեզոքություն պահպանել եւ չներգրավվել ԱՄՆ, Իսրայել եւ Իրան դիմակայությանը»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի Բաքու այցին հաջորդած՝ ադրբեջանցի քաղաքագետներից մեկի արձագանքից հասկացվում էր, որ Արեւմուտքը Բաքվի առջեւ «խնդիր է դրել» դիտարկել Կասպից ծովում Իրան-Ռուսաստան նավագնացությունը: «Մենք տեղեկություններ չունենք, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է տրամադրում»- Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցից կարճ ժամանակ անց ասել է Պենտագոնի խոսնակը:

Բլինքենը զգուշացրե՞լ է Ալիեւին, որ Արեւմուտքի հարցում Մոսկվայի հետ համերաշխությունը «սպառնում է Ադրբեջանի շահերին»: Բաքվում «տնային աշխատանք» կատարվու՞մ է՝ գնահատելու Ռուսաստանից «երես թեքելուց ենթադրվող ռիսկերը»: Մամուլի որոշ հրապարակումներից, քաղաքագիտական ենթատեքստային ակնարկներից հասկացվում է, որ Ադրբեջանում Ռուսաստանի ներկայությունը հանրային աջակցություն չունի, եւ Մոսկվա-Բաքու «սիներգիան» կառուցված է Պուտին-Ալիեւ պայմանավորվածությունների վրա:

Բացառված չէ, որ «այլընտրանքի քարոզչությունը» նույնպես ուղղորդված է Ալիեւի աշխատակազմից, բայց «Թուրանի» մեկնաբանն, ըստ էության, այն միտքն է զարգացնում, որ Արեւմուտքը սատարում է Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, բայց ո՞րն է Մոսկվայի երաշխիքը, որ նոր էսկալացիայի դեպքում «Զանգեզուրի միջանցքը կբացվի»: Ըստ էության, նա հասկացնում է, որ Ռուսաստանը չունի «Զանգեզուրն Ադրբեջանին վերադարձնելու» ներուժ կամ «չէր ցանկանա, որ Ադրբեջանն այդքան ուժեղ լիներ»: Միաժամանակ, կարծես, տպավորություն է փոխանցվում, որ Արեւմուտքն էլ «չի կարող Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Հայաստանին» կամ «նրան ձեռնտու չէ, որ Հայաստանն այդքան ուժեղ լիներ»:

Այդպե՞ս է Բլինքենին հասկացել Ալիեւը: Դա հայ-ադրբեջանական կարգավորման՝ Արեւմուտքի առաջարկած «մոդու՞սն է»: Իսկ եթե Ալիեւը հասկանում է, բայց չի կարող ոչ միայն սեփական ֆոբիաները, այլեւ ԼՂ հարցում Ռուսաստանին «պարտամուրհակ մարելու» բարդությունը հաղթահարե՞լ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում