Monday, 15 06 2026
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը

Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով 3 բնակիչ առողջապահական աջակցություն է ստացել «Կամրջակ» սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպությունից։

Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանի ընտրությամբ ու «Կամրջակ» կազմակերպության միջոցներով մայրաքաղաքի բարձրակարգ բժշկական կենտրոններում անվճար վիրահատվել և ստացիոնար բուժում են ստացել Մեծ Մասրիկ, Խաչաղբյուր, Ծովակ բնակավայրերի մեկական բնակիչներ։ Մեծ Մասրիկ գյուղի բնակիչը ենթարկվել է կոնքազդրային հոդի վիրահատության, որի արժեքը կազմել է 2 մլն 103 հազար դրամ։ Խաչաղբյուր գյուղի բնակչի մոտ կատարվել է ողնաշարի իմպլանտի տեղադրում՝ վիրահատական միջամտությամբ, արժեքը կազմել է 1 մլն 440 հազար դրամ։ Ծովակ գյուղի բնակիչը ենթարկվել է աչքի վիրահատության, արժեքը կազմել է 421 հազար դրամ։

«Վարդենիսի բնակչության համար անգնահատելի աջակցություն է ցուցաբերում «Կամրջակ» կազմակերպությունը՝ սոցիալապես անապահովներին տրամադրելով մեծ ու պահանջված օգնություն։ Դրանք լինում են սերմացուների, վառելափայտի, շինանյութերի, այլ ծառայությունների տրամադրման տեսքով։ Առհասարակ, Վարդենիս համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում սոցիալապես անապահով բազմաթիվ ընտանիքներ զգացել են «Կամրջակ»-ի բարերար ձեռքերի ազդեցությունը, ինչի շնորհիվ ոմանց վերադարձվել է խաթարված առողջությունը, ոմանց՝ աղքատությունը հաղթահարելու, աշխատելու և արարելու հնարավորությունը։ Այնպես որ, Վարդենիսի համայնքապետարանի հետ մեկտեղ «Կամրջակ»-ին իր անսահման երախտագիտությունն է հայտնում նաև համայնքի բնակչությունը, անմիջական շահառուները»,-նշեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում