Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման գործընթացը` հիմնական շեշտը դնելով բացատրական աշխատանքի վրա: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, քարոզչության հիմքում այն դրույթն է, որ կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Նման բացատրական աշխատանք են սկսել իրականացնել նաև ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները:

«Մարտի 6-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացել Դավիթ Բեկ գյուղի 50-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել զենք-զինմթերք: Նա հայտնել է, որ առանց համարի թմբուկավոր ատրճանակը, երկու նռնակն ու մեկ պայթուցիչը և 100 փամփուշտները դեռևս 2012 թվականին բերել էր Լեռնային Ղարաբաղից ու պահել ավտոտնակի դիտահորում:

Մարտի 7-ին արդյունք է տվել Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքը: Մի քաղաքացի զանգել է բաժին և հայտնել, որ Գորիսի դիահերձարանից քիչ վերև թողել է պատերազմներից հետո բերած զենք-զինամթերք: Նշված վայրում հայտնաբերվել են մեկ ինքնաձիգ, ինքնաշեն չորս ատրճանակ, որսորդական հինգ հրացան, երեք նռնակ` պայթուցիչներով, փամփուշտներ և պայթուցիկ նյութեր:

Նմանատիպ մի զանգ էլ նույն օրը ստացվել է ոստիկանության Գավառի բաժնում: Գավառ քաղաքի մոտակա կամրջի տակ իրավապահները հայտնաբերել են երկու ինքնաձիգ, որսորդական մեկ հրացան, երեք ատրճանակ, հինգ նռնակ, պայթուցիչներ, փամփուշտ և այլ զինամթերք:

Մարտի 7-ին կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնում: Թթուջուր գյուղի 28-ամյա բնակիչը ներկայացրել է որսորդական մեկ հրացան, մեկ նռնակ, ծխաքողարկման մեկ գլանակ ու փամփուշտներ: Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը առավոտյան գտել էր իրենց տան տանիքում աշխատելիս, և որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի իրավապահների բացատրական աշխատանքն ու քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում