Մոլդովայում տղամարդը ձերբակալվել է ՌԴ դեսպանատան շենքը հրկիզելու փորձի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մոլդովայում ՌԴ դեսպանատունը հրկիզելու փորձ կատարած տղամարդը ձերբակալվել է 72 ժամով»,- տեղեկացրել է Քիշնևի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տղամարդը հրկիզող խառնուրդով տարա է նետել դիվանագիտական ներկայացուցչության ցանկապատի վրայով։ Դեսպանատանը քվեարկությունը դադարեցվել է։ Ձերբակալվածը Մոլդովայի քաղաքացիությունից բացի ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն։