Tuesday, 30 06 2026
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից

Ամերիկա-թուրքական «համատեղ աշխատանքի» բովանդակությունը Կովկասում

«Հարավային Կովկասի հարցում պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը հանձնառու են համատեղ աշխատել՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի հաստատմանը, և համակարծիք են, որ համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարեկեցությանը»:

Դա հատված է ամերիկա-թուրքական հայտարարությունից, որ հրապարակվել է օրերս Վաշինգտոնում կայացած ռազմավարական երկխոսության շրջանակում: Այդ երկխոսության շրջանակում ԱՄՆ-Թուրքիա հանդիպումը տեղի է ունեցել պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի գլխավորությամբ: Ի՞նչ է նշանակում համատեղ աշխատանք, այդքան էլ պարզ չէ: Այդ ձեւակերպումը ենթադրու՞մ է ԱՄՆ-Թուրքիա կոնկրետ քայլեր, որոնք միտված կլինեն՝ «հավասարակշռված եւ կայուն» խաղաղությանը, թե՞ ընդհանուր արտահայտություն է, որի ներքո յուրաքանչյուր կողմ դիտարկում է իր համար էական հարցերի լուծում:

«Հավասարակշռված եւ կայուն խաղաղություն» ձեւակերպումը կարեւոր է, որովհետեւ իրական խաղաղությունն իսկապես պահանջում է հավասարակշռություն: Բայց, ամբողջ հարցն այն է, որ առնվազն դիտարկելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հրապարակային դիրքորոշումները, որեւէ կերպ հնարավոր չէ նշմարել հավասարակաշռված խաղաղության միտվածություն: Ավելին, հեց երկու օր առաջ Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւի գրասեննյակը տարածեց հաղորդագրություն, ըստ որի Բաքուն Հայաստանից պահանջում է «իր չորս  գյուղերը», ընդ որում առանց որեւէ նախապայմանի եւ վերապահման: Խոսքն այսպես կոչված «անկլավների» մասին է: Հավասարակշռությունը ենթադրում է կոնկրետ բովանդակություն:

Ըստ այդմ, ամերիկա-թուրքական համատեղ աշխատանքի մտադրության մասին հայտարարությունը գնահատելու համար հարկավոր է հասկանալ, ի՞նչ կոնկրետ բովանդակություն կա դրա տակ: Որովհետեւ, ամերիկա-թուրքական այդ արտահայտությունը Անկարան կարող է պարզապես դիտարկել Ռուսաստանի վրա թանկ «վաճառքի» առարկա, կամ՝ նաեւ Իրանի վրա «վաճառքի» հնարավորություն, որը ամեն կերպ դեմ է արտահայտվում ռեգիոնում աշխարհաքաղաքականության փոփոխության եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը: Միաժամանակ, ամերիկա-թուրքական «համատեղ աշխատանքի հեռանկարը ինչպե՞ս է դիտարկում Փարիզը, որը հավակնոտ քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ, այդ միջոցով նաեւ Կովկասի հանդեպ, եւ որին Կովկասում որեւէ կերպ ամրապնդվել թույլ չտալու մասին հայտարարում է Բաքուն՝ անկասկած ոչ առանց Անկարայի խրախուսման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում