Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

ՆԳՆ նախաձեռնությամբ իրականացված օրենսդրական բարելավումների արդյունքում բարձրացել է Պարեկային ծառայություն կանանց դիմելիությունը

Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակման համար ընդունելություն-մրցույթի ստուգումները շարունակվում են։ Կանանց ներգրավվածությունը խթանելու նպատակով 368 մրցույթային տեղերի գերակշիռ մասը հատկացվել է կին դիմորդներին։

Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ մարտի 5-ից ՆԳ նախարարության կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկների հարցազրույցի փուլը, որին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման փուլերը հաղթահարած դիմորդները։

Ըստ աղբյուրի՝ մարտի 7-ին կրթահամալիրում ստուգման փուլի ընթացքին էր հետևում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ լավարկվել են ոստիկանությունում ծառայության ընդունվելիս դիմորդներին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները։ Վերանայման արդյունքում լուծվել են գործնականում օբյեկտիվորեն ծագած մի շարք խնդիրներ, որոնց արդյունքում բարձրացել է կին դիմորդների դիմելիությունը։

Ընթացիկ ստուգման փուլին կանանց ներկայացվածությունը ցույց է տալիս, որ թեկնածուների հասակին և քաշին ներկայացվող սահմանային շեմերի նվազեցման արդյունքում նրանցից շատերը կին պարեկների շարքերը համալրելու հնարավորություն են ստացել։

Հանձնաժողովներից յուրաքանչյուրը բաղկացած է վեց անդամից: Ընդգրկված են ՆԳ նախարարության և պետական կառավարման այլ համակարգերի, միջազգային կառույցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովների անդամների խոսքով՝ պարեկային ծառայություն ընդունելություն-մրցույթի շրջանակում հարցազրույցի անցկացման պրակտիկան ընդօրինակելի է, իսկ հարցուպատասխանի ձևաչափը՝ արդյունավետ։

Հարցազրույցի միջոցով ստուգվում են դիմորդների բարեվարքությունը, ունկնդրելու և հաղորդակցության հմտությունները, կոնկրետ իրավիճակում որոշումներ կայացնելու ունակության, ինքնատիրապետման և այլ որակներ։

Հոգեբանի խոսքով՝ հատկապես պարեկային ծառայության ոլորտում կարևորվում են անհատի պատասխանատվության զգացումը, կարգուկանոնի և հասարակության շահերը պաշտպանելու գործում կարողությունների ներդրումը, նաև թիմային կարողությունները։ Այս փուլում հաղորդակցման կարողությունների գնահատումը հնարավորություն է տալիս ընտրելու այնպիսի դիմորդների, որոնք արտաքին ծառայության ընթացքում տարբեր իրավիճակներում կկարողանան հասկանալ քաղաքացու հոգեբանությունը և կկիրառեն համապատասխան հմտություններ։

Ստուգման փուլին ներկայացած քաղաքացիական անձանցից բացի, թեկնածուների շարքում էր նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչ Աստղիկ Թորոսյանը. նա ոստիկանությունում շուրջ 11 տարվա ծառայության փորձ ունի:

Ոստիկանական համակարգում ծառայության անցնելու երազանքի, համազգեստի հանդեպ համակրանքի և կին ոստիկանի դերի մասին խոսել է նաև Հայկուհի Հակոբջանյանը։ Նրա խոսքով՝ ոստիկան լինելը կոչում է, որը պետք է պատվով կրել։

Հարցազրույցի փուլը հաղթահարած դիմորդները ապրիլի 15-ից ՆԳՆ կրթահամալիրում 5-ամսյա ուսուցում կանցնեն։

Մասնագիտական որակյալ կրթությունը ինչպես հասարակական կարգի ապահովման, այնպես էլ հանցագործությունների նախականխման, կանխման ու բացահայտման գործում առանցքային նշանակություն ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում