Արևմտյան Վիրջինիա նահանգի Մարտինսբուրգ քաղաքում ավիաշոուի ժամանակ կործանվել է ուսումնական T-28 ինքնաթիռը, օդաչուն զոհվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Fox News հեռուստաընկերությանը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ` տեղի ժամանակով ժամը 14.40–ին (Երևանի ժամանակով ժամը 23.40–ին): Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը վթարվել է խմբային թռիչքի ժամանակ, որին մասնակցում էին 5 այլ ինքնաթիռներ:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Նևադա նահանգում անցկացված ավիաշոուի ընթացքում կործանվել էր P-51 Mustang ինքնաթիռը, ինչի արդյունքում զոհվել էր 9 մարդ, ավելի քան 50 հանդիսատեսներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:











































