Saturday, 01 06 2024
Հրդեհ Իսրայելյան փողոցում․ բնակարանում գտնվողներին բուժօգնություն է ցուցաբերվել
Կրեմլը իր իրավունքն է համարում՝ որոշելու Հրվ. Կովկասի լիդերներին. ըմբոստներին ցուցադրաբար պատժում են
Սպասվում է կարճատև անձրև
Մեր թշնամին ինքնալիկվիդացիան է. դժվարագույն հարցի առաջ ենք՝ արժանի՞ ենք պետության, թե՝ ոչ
Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն. «Ժողովուրդ»
Գուցե Մոսկվային զոհեր են պետք. չեղածը եղած ներկայացնելով՝ միջամտության նախադրյալ են ստեղծում
ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է. «Հրապարակ»
«Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան». «Հրապարակ»
Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը. «Ժողովուրդ»
Ալիեւի ներկայացուցչի խոստովանությունը. Բաքուն չի ուզում խաղաղություն
Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել. «Հրապարակ»
Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է. «Հրապարակ»
Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում. «Ժողովուրդ»
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը. «Ժողովուրդ»
Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին
Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է նոր ճգնաժամերի մասին
Բաքուն հիմքեր է ստեղծում՝ «ճարահատյալ» հրաժարվելու խաղաղությունից
Մեկ տոննա կոկաինի գործով կալանավորված բոլոր անձինք ազատ են արձակվել
Դատախազությունը պահանջում է Վարդան Հարությունյանից բռնագանձել տասնյակ գույքեր և միլիոնավոր դոլարներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Մելանտե» հագուստի ընկերություն
Սերժ Սարգսյանը «արդար» է՝ թղթով, կնիքով. սաբոտա՞ժ
ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է բժշկական կենտրոն
Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ
Վարչապետը Վեդիում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը
Նաև բարոյականությունն է սառեցված. հասարակական կարգը վտանգի տակ է
Երևանի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ զանգվածային անկարգություններ են կատարվել․ ՔԿ-ն հայտնում է ձերբակալվածների մասին
Երկաթուղային հաղորդակցության առումով գտնվել է միջանկյալ լուծում. Սանոսյանն անդրադարձել է ջրհեղեղից վնասված երկաթգծի վերակառուցմանը
Վաղը մեկնում ենք Գյումրի. հանրահավաք է լինելու. Գալստանյան
Ով բանտ չի դրվել այս իշխանության օրոք, վաղը պիտի պատասխան տա. Գալստանյան
Գալստանյանը իշխանությանը մեղադրեց իրենց շարքերում բզերով կանայք ներդնելու համար

Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը ՆԳՆ-ի գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ։

ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը․

«Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը։ Օրվա խորհրդի արժևորումն անհրաժեշտ հիշեցում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին՝ հասարակությանը տարաբնույթ արտակարգ իրավիճակներից, աղետներից և պատերազմներից պաշտպանելու գործում:

Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունը, օրվա խորհրդին համահունչ, ամեն տարի հայտարարում է տարվա կարգախոս։ 2024 թվականին կարգախոս է հայտարարվել «Պատվե՛ք հերոսներին և խթանե՛ք անվտանգության հմտությունները»՝ ի պատիվ այն հերոսների, որոնք շատ հաճախ ճանաչում չեն ստանում կատարած կարևորագույն աշխատանքի համար։ Այն հարգանքի տուրք է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, կազմավորումների, կամավորների և անհատների անխոնջ ջանքերին, որոնք նվիրված են բնակչության անվտանգության և պատրաստվածության ապահովման նշանակալի գործին:

Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը և կարողությունների հզորացումը Ներքին գործերի նախարարության գերակա ուղղություններից է։

Օրվա նշանավորումով պայմանավորված՝ Ներքին գործերի նախարարությունը հանրապետության ողջ տարածքում կազմակերպել և անցկացնում է տարաբնույթ ուսումնավարժություններ, դասախոսություններ, սեմինարներ և բաց դասեր, որոնք ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը և պատրաստվածության ամրապնդմանը, ինչպես նաև՝ պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում