Saturday, 01 06 2024
Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության վրա․ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետը չի համարձակվում թշնամու անունը տալ. քայլերի պատրաստ չեն, միայն գրգռում են «վիրավոր արջին»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ
Բաքուն «զգաստանում է» Պուտինից
12:45
Նավթի գներ․ 31-05-24
Իմ առաջնահերթություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը․ ՄԻՊ ուղերձը
ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում
Միջոցներ են ձեռնարկվում առևերևույթ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ. ՔԿ
Վարչապետը Վեդիում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը
Փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը
Երևան-Գյումրի ճանապարհին քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը մահացել է
Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդակցություն
Հրդեհ Իսրայելյան փողոցում․ բնակարանում գտնվողներին բուժօգնություն է ցուցաբերվել
Կրեմլը իր իրավունքն է համարում՝ որոշելու Հրվ. Կովկասի լիդերներին. ըմբոստներին ցուցադրաբար պատժում են
Սպասվում է կարճատև անձրև
Մեր թշնամին ինքնալիկվիդացիան է. դժվարագույն հարցի առաջ ենք՝ արժանի՞ ենք պետության, թե՝ ոչ
Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն. «Ժողովուրդ»
Գուցե Մոսկվային զոհեր են պետք. չեղածը եղած ներկայացնելով՝ միջամտության նախադրյալ են ստեղծում
ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է. «Հրապարակ»
«Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան». «Հրապարակ»
Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը. «Ժողովուրդ»
Ալիեւի ներկայացուցչի խոստովանությունը. Բաքուն չի ուզում խաղաղություն
Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել. «Հրապարակ»
Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է. «Հրապարակ»
Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում. «Ժողովուրդ»
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը. «Ժողովուրդ»
Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին
Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է նոր ճգնաժամերի մասին
Բաքուն հիմքեր է ստեղծում՝ «ճարահատյալ» հրաժարվելու խաղաղությունից
Մեկ տոննա կոկաինի գործով կալանավորված բոլոր անձինք ազատ են արձակվել

Այսօր Մարտ 1–ի ոճրագործության 16–րդ տարելիցն է

Այսօր լրանում է Մարտ 1–ի ոճրագործության 16–րդ տարելիցը։

2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, այն ժամանակվա գործող իշխանությունը համատարած ընտրակեղծիքների ու խախտումների միջոցով ապահովեց Սերժ Սարգսյանի «հաղթանակը», որից հետո հարյուր հազարավոր հայաստանցիներ դուրս եկան հրապարակ` ի աջակցություն ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանի և մերժելով իշխանության յուրացումը։

10 օր շարունակ մայրաքաղաքի կենտրոնում շուրջօրյա ցույցեր էին։ Հզոր համաժողովրդական շարժումը, հայտարարված շուրջօրյա հանրահավաքը իշխանություններին հասկացնել տվեց, որ բռնազավթած նախագահական աթոռը այլևս պահպանել հնարավոր չէ, իշխանությունները դիմեցին բռնության․ նախ՝ մարտի 1-ի լուսադեմին ոստիկանական հատուկ ուժերը հարձակվեցին ու բռնի ուժով ցրեցին Ազատության հրապարակում ընթացող շուրջօրյա հանրահավաքները։ Ցերեկը ժողովուրդը հավաքվեց Մյասնիկյանի արձանի մոտ, և արդեն երեկոյան ռեժիմը դիմեց զենքի՝ կրակեց սեփական ժողովրդի վրա:

Զոհվեց 10 քաղաքացի, մարմնական վնասվածքներ ստացան հարյուրավորները: Երկրում հայտարարվեց արտակարգ դրություն։ Լևոն Տեր–Պետրոսյանի հարյուրավոր կողմնակիցներ ձերբակալվեցին ու շինծու մեղադրանքներով դատապարտվեցին։ Հետագայում այդ քրեական գործերի մեծամասնությունը բողոքարկվեց ՄԻԵԴ–ում, և բեկանվեցին, իսկ Մարտի 1–ի գործով շինծու մեղադրանքներով դատապարտվածներն արդարացվեցին։

2018թ․ Մարտի 1–ի քրեական գորրծը վերաբացվեց, մեղադրանք առաջադրվեց այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, այդ օրերին ԳՇ պետ Սեյրան Օհանյանին՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու համար։ Սակայն երկարատև դատական քաշքշուկներից հետո քրեական օրենսգրքի հոդվածը, համաձայն որի առաջադրվել է մեղադրանքը, ճանաչվեց հակասահմանադրական։ Նաև պարզվեց՝ իրավապահ համակարգում կեղծվել էին Մարտի 1–ին առնչվող ապացույցները։ Այս կապակցությամբ հարուցված քրեական գործը դեռ քննվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում