Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը ներկայացրել և հաջողությամբ փորձարկել են ծովից արձակված նոր թևավոր հրթիռը: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նոր թևավոր հրթիռը փորձարկել են Պարսից ծոցի Աբու Մուսա և Մեծ Թոմբ կղզիների տարածքում», – ասված է հաղորդագրության մեջ:







































