Մուամար Քադաֆիի կողմնակիցները, որոնք հուժկու հարված են հասցրել ապստամբներին Բանի Վալիդ քաղաքի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ և հետ շպրտել նրանց, հայտարարել են լուրջ հաջողության մասին: Այս մասին ասել է Լիբիայի նախկին առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը՝ սիրիական հեռուստաալքիներից մեկով տարածված ձայնագրությունում. հաղորդում է Reuters գործակալությունը:
Քադաֆիի կողմնակիցները նշում են, որ ապստամբները զգալի կորուստներ են կրել: Իբրահիմը հավաստիացրել է, որ իրենք պատրաստվում են երկարատև մարտերի: «Ճակատամարտը դեռ հեռու է ավարտվելուց»,- ասել է նա: Ավելի վաղ այս տեղեկությունը հաստատել են ապստամբները` նշելով, որ Քադաֆիի կողմնակիցները հետ են մղել իրենց հարձակումը:









































