Thursday, 16 05 2024
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը

Դեսպան Կոպիրկինի «փափուկ» խոստովանությունը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը հայտարարել է, Արեւմուտքը փորձում է թուլացնել ՌԴ դիրքերը Կովկասում, եւ՝ թե հայ-ռուսական հարաբերությունը ներկայումս անցնում է ամրության փորձություն: Ինչ խոսք, բավականին գեղարվեստական է հնչում, ինչի հարցում իհարկե մեղմ ասած հնարավոր չէ չգնահատել ռուսական մեծագույն տաղանդը եւ հանճարը: Ամբողջ հարցն այն է սակայն, որ, ինչքան մեծ է ռուսական գեղարվեստական տաղանդն ու հանճարը, այնքան էլ մեծ է եղել Հայաստանում ռուսական իրական քաղաքականության, դիվանագիտության տապալումը, որի շղթայի մի մասնիկն էլ դեսպան Կոպիրկինն է:

Ընդ որում, Կոպիրկինը Հայաստանում սկսելով իր պաշտոնավարումը, հենց ինքն է խոստովանել այդ տապալման մասին, Հայաստանում ռուսական քաղաքականության համար «փափուկ ուժի» անհրաժեշտության մասին իր հոդվածով, որի մասին այսօր գուցե ինքն էլ չի հիշում: Խոսել Հայաստանում ռուսական քաղաքականության «փափուկ ուժի» անհրաժեշտության մասին, դիվանագիտորեն նշանակում էր խոսել պարզապես քաղաքականության բացակայության մասին: Որովհետեւ, քաղաքականությունն ինքնին՝ հատկապես ուշային կենտրոնների պարագայում, փափուկ ուժն է, առավել եւս այնպիսի նուրբ ու զգայուն ռեգիոններում, ինչպիսին Կովկասն է: Խոսելով դրա անհրաժեշտության մասին, Կոպիրկինն ընդամենը կամա, թե ակամա արձանագրել էր, որ չկա քաղաքականություն եւ պետք է մշակել ու ստեղծել այդ քաղաքականությունը:

Այլ հարց է, որ Կոպիրկինն ինքն էլ չի զբաղվել դրանով, թեեւ պատճառն անշուշտ ավելի խորն է եւ դրա պատասխանատուները գտնվում են Մոսկվայում: Այնտեղ են համարել, որ Հայաստանը իրենց գրպանում է, որ հայ ժողովրդի գիտակցությունը իրենց գրպանում է: Եվ իհարկե եղել է այստեղից այդ հանգամանքը հավաստիացնողների մի մեծ բանակ, որը վարձատրվել է իրականում հայ-ռուսական հարաբերության կառուցման համար, սակայն փաստացւ վայելել է լոկ Հայաստանից Ռուսաստան «գրպանային հավաստիացումներ» հասցնելու գործով: Հայ-ռուսական հարաբերությունը չի կարող ենթարկվել փորձության, որովհետեւ փորձության չի ենթարկվում այն, ինչ չկա: Եվ այդ բացակայությունը, կամ հարաբերություն ասված, իրականում փչված փուչիկը պայթեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը վճռորոշ «ճակատամարտ» սկսեց ուկրաինական ուղղությամբ:

Պարզվեց, որ այլ ուղղություններով, եւ մասնավորապես Կովկասի, Հայաստանի ուղղությամբ Ռուսաստանը չի ունեցել քաղաքականություն եւ ընդամենը ռեսուրսային հնարավորությունների նվազումը պայթեցրեց այդ քաղաքականության առկայության, հետեւաբար հայ-ռուսական հարաբերության առկայության մասին փուչիկը: Այն դեպքում, երբ այդ հարաբերությունը պետք է տարիների ընթացքում ձեւավորեր շահերի այն փոխադարձ ճանաչումն ու հարգանքը, որոնք կապահովեին կենսունակություն բարդ ժամանակահատվածում, երբ Ռուսաստանը չէր ունենա բավարար ռեսուրս ու ժամանակ: Այժմ չկա փորձություն, եւ քաղաքականության ու դիվանագիտության մասով հայ-ռուսական հարաբերությունը այսօր առավել քան երբեւէ նմանվում է պարզապես հայտնի՝ դաշտագլոր բույսին, ռուսերեն անվանումը՝ «перекати поле», որը գործնականում զուրկ լինելով արմատից, գլորվում է ըստ քամու ուժգնության եւ ուղղության: Որովհետեւ դեսպան Կոպիրկինը, եւ նրա նախորդների գերակշռող մասը, Մոսկվայում իրենց ղեկավարության հետ մեկտեղ առ այսօր զբաղվել են ոչ թե երկկողմ հարաբերության «կանաչապատման եւ բարեկարգման» բուն գործով, որը, կրկնեմ, անխուսափելիորեն ենթադրելու էր շահերի եւ հետաքրքրությունների փոխադարձ ընկալում ու հարգանք, այլ ոչ թե մեծապետական միահեծան ակնկալիքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում