Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Ալիեւը օկուպացված Ստեփանակերտում ապտակել է ինքն իրեն

Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությանը Իլհամ Ալիեւը իր անվան դիմաց գրանցել է 92 տոկոսից ավելի ձայն, ինչը թերեւս ամենեւին զարմանալի կամ անսպասելի չէ: Գուցե զարմանալի է այն, որ Ալիեւը գտնվել է այդքան համեստ եւ չի գրել օրինակ 95 կամ 99 տոկոս: Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրության քվեարկության գործընթացում համընդհանուր ուշադրության արժանացավ այն, որ Ալիեւը որոշել էր քվեարկություն կատարել Ստեփանակերտում, այլ ոչ թե Բաքվում:

Նա քվեարկեց օկուպացված Ստեփանակերտում, իսկ ընտրատեղամասը բացել էր Արցախի նախագահի նստավայրի տարածքում: Այդ հանգամանքը դիտարկենք նախ հոգեբանական տեսանկյունից: Բաքվի ղեկավարը թերեւս ինքն էլ չի «հավատում», որ հաջողվել է ամբողջությամբ օկուպացնել Արցախն ու Ստեփանակերտը վերցնել վերահսկողության տակ, եւ ամեն առիթ օգտագործում է ինքզինք համոզելու համար, ինչպես ինքն իրեն ապտակում է մարդը, որ փորձում է համոզվել, որ ինչ տեսնում է՝ «երազ» չէ: Ալիեւը անընդհատ փորձում է ապտակել ինքն իրեն, համոզվելու համար, որ «երազում» չէ: Դա հոգեվիճակ է, որն իհարկե չի նշանակում, թե կան այդպիսի կասկածների արդիական քաղաքական պատճառներ, բայց այդուամենայնիվ ալիեւյան այդ բարդույթը վկայում է հենց այն մասին, որ Բաքվի ղեկավարը գործնականում հենց Բաքվի ղեկավար է, Ապշերոնից ոչ ավելլի, իսկ դրանից դուրս նա իրեն չի զգում դրության տեր:

Դրանից դուրդ դրության տեր են բոլոր խոշոր խաղացողները՝ Թոււրքիա, Ռուսաստան, Բրիտանիա, ԱՄՆ, Իսրայել, Իրան, բայց ոչ Իլհամ Ալիեւը: Ահա թե ինչու է նա նախագահի արտահերթ ընտրությանը քվեարկում օկուպացված Ստեփանակերտում: Այս արձանագրումը բացարձակապես մեզանում ինչ որ հույսեր կամ պատրանքներ տածելու կամ սնուցելու համար չէ անշուշտ: Խնդիրները եւ բարդույթները, որ ունի Ալիեւը, ամենեւին ինքնաբերաբար չեն նշանակում մեզ համար շահեկան հարցերի լուծում կամ հեռանկարներ: Ավելին, ալիեւյան բարդույթները Կովկասի համար ըստ էության ունեն ականապատ տարածքի նշանակություն, եւ նրանք, ովքեր կարող են ունենալ Կովկասը պայթեցնելու նպատակներ ու հաշվարկներ, կօգտագործեն հենց ալիեւյան բարդույթները եւ հոգեբանական վայրիվերումները:

Պարզապես, մոլորություն են եզրակացությունները, թե Բաքվի ղեկավարն ունի իր վերջին երեք տարիների ռազմական արկածախնդրության «արդյունքը» միջազգայնորեն լեգիտիմացնելու խնդիր: Նա չունի այդ խնդիրը, քանի որ այդ «արդյունքը» նրա համար հնարավոր է դարձել հենց այդ «լեգիտիմության» առկայության շնորհիվ, ինչն իր հերթին առաջացել կամ ձեւավորվել էր բազմաթիվ քաղաքական, աշխարհաքաղաքական գործոնների հետեւանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում