Իռլանդիայի փոխվարչապետ Մարտին Մաքգինեսը, ով նախկինում «Իռլանդիայի հանրապետական բանակ» (IRA) ռազմականացված կազմակերպության փոխհրամանատարն էր, կփորձի դառնալ Իռլանդիայի նախագահ:
Մաքգինեսը կլինի Իռլանդիայի հանրապետական կուսակցության թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում, որոնք կանցկացվեն 2011 թ. հոկտեմբերի 27-ին: Ներկայիս նախագահ Մերի Մակելիսն այլևս չի կարող առաջադրվել նախագահական ընտրություններում, քանի որ երկու անգամ անընդմեջ զբաղեցրել է այդ պաշտոնը. նշում է BBC-ն:







































